Տիգրան Կամսարական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամսարական (այլ կիրառումներ)
Տիգրան Կամսարական
Ծնվել է1866[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2]
Վախճանվել էհունվարի 4, 1941(1941-01-04)[1]
Վախճանի վայրՎիշի[1][2]
Մասնագիտությունգրող և հասարակական գործիչ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունԱրամյան-Ունճյան վարժարան (1884)[1]
Ժանրերակնարկ և պատմվածք
Изображение автографа
Տիգրան Կամսարական Վիքիդարանում

Տիգրան Խաչատուրի Կամսարական (1866[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] - հունվարի 4, 1941(1941-01-04)[1], Վիշի[1][2]), հայ արձակագիր, «Վարժապետին աղջիկը» վեպի հեղինակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Կադը գյուղի Արամյան վարժարանում։ Պատանեկան հասակից ֆրանսերենից կատարել է թարգմանություններ, որոնք տպագրվել են Մինաս Գաբամաճյանի «Լույս» շաբաթաթերթում։ Ապա գրել է ակնարկներ, պատմվածքներ։

1886-1887 թթ. «Մասիս» շաբաթաթերթում տպագրվել են նրա մի քանի նոր պատմվածքները, որոնք հետաքրքրություն են առաջացրել երիտասարդ գրողի անվան շուրջը։ 1888 թ. «Արևելք» օրաթերթում որպես թերթոն տպագրվել է նրա գլուխգործոց «Վարժապետին աղջիկը» վեպը, որը նույն թվականին լույս է տեսել նաև առանձին գրքով։ 1892-1893 թթ. Գրիգոր Զոհրապի խմբագրած «Մասիս» շաբաթաթերթում տպագրել է «Հարո», «Հովկուլը» և «Ընկուզին կողովը» պատմվածքները։

Լինելով մեծահարուստ ծխախոտի վաճառականի որդի՝ նյութապես ապահովված է եղել և գրականությունը չի դարձրել հիմնական զբաղմունք։ 1894 թ. Կամսարականները Կ. Պոլսից տեղափոխվել են Եգիպտոս։ Այստեղ գրեթե լքել է գրականությունը, զբաղվել ծխախոտի արդյունաբերությամբ, մերթ ընդ մերթ ծածկանուններով երևալով հայ մամուլում։

1910 թվականին օսմանյան սահմանադրության օրերին վերադարձել է ծննդավայր, նոր պատմվածքներով, նորավեպերով աշխատակցել պոլսահայ մամուլին, տարեցույցներին։ Նրա ամենամոտիկ մասնակցությամբ Կ. Պոլսում լույս է տեսել շքեղ մի ժողովածու, նվիրված Շիրվանզադեի գրական գործունեության 30-ամյակին։ Այնուհետև դարձյալ քաշվել է գրական աշխարհից։ Հետագա 30 տարիներին գրել է ընդամենը մի քանի պատմվածք և ակնարկ, ինչպես նաև «Փրկանք» խորագրով մի պիես, որը 1920-ականներին բեմադրվել է Կ. Պոլսում և Ֆրանսիայում։ «Վարժապետին աղջիկը» վեպը վերահրատարակվել է Երևանում, 1956 թ.[3][4]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարժապետին աղջիկը։ Պոլսական բարքեր, Կ. Պոլիս, 1888, 532 էջ։
  • Վարժապետին աղջիկը, Կ. Պոլիս, 1921, 336 էջ։
  • Վարժապետին աղջիկը, Գահիրէ, 1941, 400 էջ։
  • Էջեր հայ գրականութենէն։ Տիգրան Կամսարական (պատմուածքներ), 1942, 31 էջ[5]։
  • Վարժապետին աղջիկը, Երևան, 1956, 324 էջ։
  • Վարժապետին աղջիկը, Պէյրութ, 1957, 320 էջ[6]։
  • Կամսարական Տիգրան, Չյոկյուրյան Տիգրան, Երկեր, Երևան, 1984, էջ 28–348:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Մարգարյան, Տիգրան Կամսարական։ Կյանքը և ստեղծագործությունը, ՀԽՍՌ ԳԱ Հրատարակչություն, 1964 - 307 էջ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 84-85.
  4. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  5. Կամսարական, Տիգրան (1942). Էջեր հայ գրականութենէն։ Տիգրան Կամսարական (պատմուածքներ). Hratarakutʻiwn hay girkʻi barekamneru ěnkeraktsʻutʻean.
  6. Կամսարական, Տիգրան (1957). Վարժապետին աղջիկը։ վէպ. Zartʻōnkʻ.
  7. Մարգարյան, Հակոբ (1964). Տիգրան Կամսարական։ կյանքը եվ ստեղծագործությունը. ՀՍՍՌ ԳԱ Հրատարակչություն.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Կամսարական» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 214