Jump to content

Սերգեյ Կարասյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Կարասյով
ռուս.՝ Сергей Карасёв
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 12, 1979(1979-06-12) (45 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան

Սերգեյ Գենադևիչ Կարասյով (ռուս.՝ Карасёв, Сергей Геннадьевич, հունիսի 12, 1979(1979-06-12), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս մրցավար։

Կենսագրություն

«Տիմիրյազևեց» մանկապատանեկան սպորտային ավագ դպրոցի սան: Մոսկվայի պետական շինարարական համալսարան թիմի կազմում խաղացել է Ռուսաստանի առաջնություն սիրողական ֆուտբոլային ակումբների միջև մրցաշարում։ Մասնագիտությամբ իրավաբան է: Մրցավարական կարիերան սկսել է 1995 թվականին։ 1999 թվականին ընդունվել է «Ֆուտբոլային արբիտր» կենտրոն, որն ավարտել է 2002 թվականին[1]։ 2001 թվականին որպես մրցավար սկսել է սպասարկել պահեստայինների և երկրորդ դիվիզիոնի մրցաշարերի խաղերը։ 2004 թվականին որպես մրցավարի օգնական սկսել է ներգրավվել առաջին դիվիզիոնի խաղերին, իսկ 2006 թվականից դարձել է գլխավոր մրցավար։ 2008 թվականից Պրեմիեր լիգայի գլխավոր մրցավարն էր, նորամուտը նշել է 2008 թվականի ապրիլի 6-ին «Կռիլյա Սովետով»-«Լուչ-Էներգիա» խաղում[2]։ 2010 թվականից ՖԻՖԱ-ի մրցավար է: 2013 թվականի հունիսից մտնում է ՈւԵՖԱ-ի Դատավորների էլիտար կատեգորիայի մեջ (Elite Development)[3]։ 2014 թվականի դեկտեմբերին դասի բարձրացում չի ունեցել՝ վերադառնալով առաջին կատեգորիա[4]։

2014 թվականի մայիսին Կարասյովը նշանակում է ստացել ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի 2014 թվականի եզրափակիչ փուլում[5]։

2015 թվականի դեկտեմբերի 15-ին նշանակվել է Ֆրանսիայում կայանալիք Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016-ի 18 մրցավարներից մեկը։

2015 թվականի դեկտեմբերի 24-ին դատել է Սաուդյան Արաբիայի առաջնության «Ան-Նասր» և «Ալ-Հիլալ» թիմերի միջև կայացած հանդիպումը։ Եկել է Հովարդ Վեբի հրավերով, որն այդ ժամանակ ղեկավարում էր Սաուդյան Արաբիայում մրցավարական կորպուսը։ Հանդիպման մրցավարության համար ստացել է մոտ 150 000 ռուբլի հոնորար[6]։

Ռուսաստանի ֆուտբոլային միության գործկոմը 2015/2016 մրցաշրջանում ճանաչել Է նրան Ռուսաստանի առաջնության տարվա լավագույն մրցավար[7]։

Հունիսի 15-ին և 18-ին դատել է Եվրոպայի 2016 թվականի առաջնության Ռումինիա-Շվեյցարիա և Իսլանդիա-Հունգարիա հանդիպումները:

2016 թվականի օգոստոսի 7-ին Ռիոյի Օլիմպիական խաղերում մեկ հանդիպում է անցկացրել՝ Ճապոնիա-Կոլումբիա։

2017 թվականին երիտասարդական թիմերի աշխարհի առաջնությունը սպասարկող մրցավարների թվում էր: Նա դատել է Վանուատու և Մեքսիկա, ինչպես նաև Ուրուգվայ և Հարավային Աֆրիկա խաղերը:

2018 թվականի մարտի 29-ին ընդգրկվել է Աշխարհի 2018 թվականի առաջնության խաղերի մրցավարների ցուցակում[8]։ Դատել է Ավստրալիայի և Պերուի հավաքականների հանդիպումը։

2018 թվականի մայիսի 3-ին Կարասյովը դատել է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա 2017-2018 կիսաեզրափակիչը՝ Զալցբուրգի «Ռեդ Բուլ» խաղը «Մարսելի» դեմ: Լրացուցիչ ժամանակում սխալմամբ անկյունային է նշանակել, որի խաղարկումից հետո ֆրանսիական թիմը խփել է երկխաղյա դիմակայությունում վճռորոշ գոլը[9]։

2021 թվականի ապրիլի 21-ին ՈՒԵՖԱ-ն ընդգրկել է Եվրո 2020 առաջնության արբիտրների ցանկում[10]։ Դատել է խմբային փուլի Իտալիա-Շվեյցարիա և Գերմանիա-Հունգարիա հանդիպումները, ինչպես նաև 1/8 եզրափակչի Նիդերլանդներ-Չեխիա հանդիպումը: Վերջին խաղի 54-րդ րոպեին 0:0 հաշվի ժամանակ տեսանյութի կրկնությունը դիտելուց հետո խաղադաշտից հեռացրել է հոլանդացի պաշտպան Մատեյս դե Լիգտին պրոֆեսիոնալ խախտման համար, իսկ հանդիպումն ավարտվել է չեխական թիմի հաղթանակով. մասնագետներն ու լրատվամիջոցները (այդ թվում՝ նիդեռլանդական) արդար են ճանաչել հեռացումը, բայց հոլանդացի երկրպագուները մրցավարին մեղադրել են ծախվածության մեջ[11]։ Եղել է նաև պահուստային մրցավար Ավստրիա-Հյուսիսային Մակեդոնիա (խմբային փուլ), Չեխիա-Դանիա (քառորդ եզրափակիչ) և Իտալիա-Իսպանիա (կիսաեզրափակիչ) խաղերում:

2021 թվականի օգոստոսի 6-ին նշանակվել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Չելսի»-«Վիլյառեալ» հանդիպման գլխավոր մրցավար։ Հանդիպումը տեղի է ունեցել Բելֆաստում օգոստոսի 11-ին[12]։

Անձնական կյանք

Ամուսնացած է, ունի երեք զավակ[13]։

Երաժշտական ժանրերից նախընտրում է մետալը (սիրած խումբը՝ «Slayer»)[14], ալկոհոլային խմիչքներից՝ վիսկին[15]։ Մինչև 2005 թվականը մրցավարությունը համատեղել է բանկում աշխատելու հետ, որտեղ ամսական 150 դոլար է ստացել։

Կարասյովին երբեմն անվանում են «ռուսական Կոլինա» (հիմնականում պայմանավորված է մանկության տարիներին մազաթափության հետևանքով սանրվածքի բնորոշ բացակայության պատճառով[16][17]։

2021 թվականի փետրվարի 23-ին Կարասյովը Catharsis ռոք խմբի հետ հանդես է եկել «Երկրի գլխավոր Մետալ-տոնածառը» փառատոնում[18]։

Ծանոթագրություններ

  1. «Первый выпуск (2002 год)». Центр «Футбольный арбитр» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-05-14-ին. Վերցված է 2021-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Футбол — Крылья Советов — Луч-Энергия». Stat.Sports.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-04-11-ին. Վերցված է 2021-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Тимур Ганеев (2013-06-26). «Сергей Карасёв вошел в элитную группу арбитров УЕФА». «Известия» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-04-25-ին. Վերցված է 2021-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Сергей Карасев не вошел в элитную группу судей УЕФА». Eurosport (ռուսերեն). 2014-12-13. Արխիվացված է օրիգինալից 2020-11-24-ին. Վերցված է 2021-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Карасев вместо Мешкова». Официальный сайт РФС (ռուսերեն). 2014-05-01. Արխիվացված է օրիգինալից 2016-11-30-ին. Վերցված է 2021-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Невошедшее в эфир. Сколько Карасеву заплатили за матч в Саудовской Аравии. 25.10.2016 ՅուԹյուբում
  7. «Футбольные лауреаты сезона 2015/2016». Официальный сайт РФС (ռուսերեն). 2016-05-31. Արխիվացված է օրիգինալից 2017-08-30-ին. Վերցված է 2021-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Дмитрий Окунев (2018-03-29). «Удар по Британии: ФИФА предпочла судей из России». «Газета.ру» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-01-ին. Վերցված է 2021-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Карасёв ошибочно назначил угловой, который решил исход полуфинала Лиги Европы». «Чемпионат.ру» (ռուսերեն). 2018-05-04. Արխիվացված է օրիգինալից 2020-11-26-ին. Վերցված է 2021-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Referees and assistant referees» (PDF). UEFA (անգլերեն). 2021-04-21. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-04-22-ին. Վերցված է 2021-04-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. А. Борисов (2021-06-28). ««Российский судья — убийца»: голландцы угрожают Карасеву после вылета с Евро». Газета.ру. Արխիվացված է օրիգինալից 2021-06-28-ին. Վերցված է 2021-06-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. Антон Мозговой. «Сергей Карасёв будет судить Суперкубок УЕФА». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-06-ին. Վերցված է 2021-08-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Артем Калинин (2016-05-13). «Карасев: все думают, что судья лежит на диване и ждет смс с назначением на матч». R-sport.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-06-12-ին. Վերցված է 2021-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Карасев признался, что после футбольного сезона слушает треш-металл на концертах». Матч ТВ (ռուսերեն). 2016-10-25. Արխիվացված է օրիգինալից 2018-06-27-ին. Վերցված է 2021-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Культ тура: выпуск 42. Сергей Карасев». Матч ТВ (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-10-27-ին. Վերցված է 2021-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. Иван Соколов. «С. Карасёв: волосы у меня исчезли в 7 лет. Многие злые люди обзывали». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «И снова «Краснодар» на выезде будет судить Сергей Карасев». Официальный сайт ФК «Краснодар» (ռուսերեն). 2011-07-20. Արխիվացված է օրիգինալից 2013-09-28-ին. Վերցված է 2021-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Судья Карасев зажег на сцене главного фестиваля металлистов. Он и с гитарой хорош». sport-express.ru (ռուսերեն). 2021-02-26. Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին. Վերցված է 2021-07-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Կարասյով» հոդվածին։