Jump to content

Էլոիզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլոիզա, Էլոիզ (ֆր․ արտասանություն [elɔ.iz], )[1], Հելոիզ դ'Արժանտյո[2] կամ Հելոիզ Պարակլետցի, [2] ֆրանսիացի միանձնուհի, փիլիսոփա, գրող, գիտնական և աբբայուհի։ Հելոիզան հայտնի է որպես «կին գրող» և սիրո և բարեկամության փիլիսոփա, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան աբբայուհի: Նա ունեցել է եպիսկոպոսին հավասար հեղինակություն և քաղաքական իշխանություն 1147 թվականին, երբ նրան շնորհվել է պրելատ նուլլիուս կոչում[3][4]։

Էլոիզը հայտնի է պատմության և ժողովրդական մշակույթի մեջ միջնադարյան առաջատար տրամաբան և աստվածաբան Պիտեռ Աբելարդի հետ իր սիրավեպով և նամակագրությամբ, ով դարձել է նրա գործընկերը, համագործակիցը և ամուսինը[5]: Էլոիզը հայտնի է Աբելարդի աշխատանքի վրա իր քննադատական ինտելեկտուալ ազդեցությամբ և նրան բազմաթիվ դժվար հարցեր առաջադրելով , ինչպիսիք են «Աբելարդի և Հելոիզայի նամակները» շարքի «Հելոիզայի հարցերը» (լատ․՝ Problemata Heloissae) նամակում[6]։

Էլոիզայի նամակները համարվում են ֆրանսիական և եվրոպական գրականության հիմքը և կուրտիզանական սիրո մեջ կիրառման հիմնական ոգեշնչումը: Նրա խորագիտակ, իսկ երբեմն նաև էրոտիկ լիցքով նամակագրությունը լատիներեն հիմքն է դաստիարակչական վեպ (bildungsroman) ժանրի համար և Աբելարդի «Աղետների պատմություն» (լատ․՝ Historia Calamitatum)[7] ինքնակենսագրականի հետ միասին ծառայում է՝ որպես դասական էպիստոլյար ժանրի մոդել: Նրա ազդեցությունը տարածվում է ավելի ուշ գրողների վրա, ինչպիսիք են Կրետյեն դը Տրուան, Ջեֆրի Շոսերը, Մադամ դը Լաֆայետը, Թոմաս Աքվինասը, Շոդերլոս դե Լակլոսը, Վոլտերը, Ռուսոն, Սիմոն Վեյլը և Դոմինիկ Օրին:

Անվան ծագումնաբանություն

Անունը գրվում և արտասանվում է տարբեր կերպ․ Հելոիզա, Էլոիզա, Էլոիզե, Ալոյզա (Heloise, Helöise, Héloyse, Hélose, Heloisa, Helouisa, Eloise և Aloysia): Նրա առաջին անունը հավանաբար «Էլոյ» (Eloi) անվան իգականացումն է՝ ֆրանսիական ձևը կաթոլիկ եկեղեցու Սուրբ Էլիջիուս անվան (ֆրանկ ոսկերիչ, եպիսկոպոս և պալատական Դագոբերտ I- ի օրոք, որը շատ հարգված էր միջնադարյան Ֆրանսիայում): Որոշ գիտնականներ այն հանգեցնում են նախագերմաներենից վերակառուցված «Հայլավիդիս» (Hailawidis) բառին, որը համաձուլումն է «հայլագազ» (hailagaz, «սուրբ») կամ «հայլազ» (hailaz, «առողջ») և «վիդազ »(widuz, «փայտ, անտառ») բառերի։ Նրա ընտանիքի և բնօրինակ ազգանվան մանրամասներն անհայտ են։

Էլոիզին երբեմն անվանում են Հելոիզ դ'Արժանտյո (ֆր․՝ Héloïse d'Argenteuil) իր մանկության մենաստանից կամ Հելոիզ Պարակլետցի (ֆր․՝ Héloïse du Paraclet)՝ կապելով իր միջին տարիքում Ֆրանսիայի Տրուա քաղաքի մոտ գտնվող Պարակլետի միաբանության վանահայր նշանակվելու հետ:

Կենսագրություն

Կյանքի սկզբում Հելոիզը ճանաչվել է որպես լատիներեն, հունարեն և եբրայերեն լեզուների առաջատար գիտակ։ Նա ծագումով Փարիզից դուրս գտնվող Արժանտյո մենաստանից էր, որտեղ նրան կրթել են միանձնուհիները մինչև դեռահասություն: Տակավին երիտասարդ հասակում, երբ Փարիզ է ժամանել, արդեն հայտնի է եղել լեզվի և գրելու իր իմացությամբ[8] և ձեռք է բերել խելացիության և խորաթափանցության համբավ։ Աբելարդը գրում է, որ նա առավել հայտնի (nominatissima) էր, «ամենաճանաչվածն» էր կարդալու և գրելու իր շնորհով: Նա գրել է բանաստեղծություններ, պիեսներ և շարականներ, որոնց մի մասը կորել են։

Նրա ընտանեկան ծագումը հիմնականում անհայտ է: Նա եղել է իր մորական հորեղբոր ( ավունկուլուս ) Նոտր Դամի Կանոնիկոս Ֆուլբերտի խնամարկյալը և Հերսինդե անունով մի կնոջ դուստրը, որը երբեմն ենթադրվում է, որ Հերսինդե Շամպայնն ( Մոնսորո դղյակի տիկինը և Ֆոնտևրո աբբայության հիմնադիրը) է կամ, հնարավոր է, Սուրբ Էլոյի մենաստանի Հերսինդե անունով ավելի քիչ հայտնի միանձնուհի (որից էլ վերցված կլիներ «Հելոիզա» անվանումը)[9][10]։

Էլոիզայի նամակներից ենթադրվում է, որ նա ավելի ցածր սոցիալական դիրք է ունեցել, քան Պիեռ Աբելարդը, որը ծագումով ցածր ազնվականությունից էր, թեև նա մերժել էր ասպետական կոչումը փիլիսոփա լինելու համար[11]։ Ենթադրություններն այն մասին, որ նրա մայրը եղել է Հերսինդե Շամպայն/Ֆոնտևրոն, իսկ հայրը՝ Գիլբերտ Գարլանդը, չեն համապատասխանում Աբելարդից ցածր խավի պատկանելու մասին Հելոիզայի տեսակետին: Հերսինդե Շամպայնցին ավելի ցածր ազնվական էր, իսկ Գարլանդներն ավելի բարձր սոցիալական դիրք է ունեցել, քան Աբելարդը և հովանավորել է նրան: Հերսինդե Շամպայնի տեսությունն ավելի է բարդանում նրանով, որ Հերսինդե Շամպայնցին մահացել է 1114 թվականին 54-ից 80 տարեկան հասակում, ինչը ենթադրում է, որ նա պետք է ծներ Հելոիզային 35-ից 50 տարեկանում:

Կրթություն

Աղբյուրները հավաստում են, որ Էլոիսի հորեղբայր Ֆուլբերտը, որը Նոտր Դամի կանոնիկոսն էր, Էլոիզային Նոտր Դամ է տարել Արժանտյոյի տնից, մանուկ հասակում[12]։ Իր դեռահասության կեսերից մինչև քսան տարեկան դառնալը նա հայտնի է եղել ողջ Ֆրանսիայում իր գրագիտությամբ: Թեև Էլոիզայի ծննդյան տարեթիվը վիճելի է, ընդունված է համարել, որ նա 15-ից 17 տարեկան է եղել Աբելարդին հանդիպելիս: Էլոիզան դարձել է նրա աշակերտը, երբ արդեն մեծապես հայտնի էր[13][14]։ Որպես իգական սեռի բանաստեղծական և գրագետ հրաշամանուկ, որը ծանոթ է բազմաթիվ լեզուների, նա մեծ ուշադրություն է գրավել, այդ թվում՝ Կլունի բենեդիկտյան միաբանության աբբայության Մեծապատիվ Պետրոսի (1094-1156) ուշադրությունը, ով նշում է, որ ինքն իմացել է նրա ճանաչման մասին, երբ իրենք երկուսն էլ երիտասարդ էին: Էլոիզան շուտով գրավել է հայտնի գիտնական Պիեռ Աբելարդի ռոմանտիկ հետաքրքրությունը:

Հելոիզը բժշկության կամ ժողովրդական բժշկության գիտելիքներ է ստացել կամ Աբելարդից[15], կամ նրա ազգական Դենիզից, և բժշկի համբավ է ձեռք բերել Պարակլետի աբբայուհու կարգավիճակում։

Հանդիպում Աբելարդի հետ

Ծանոթագրություններ

  1. Historia Calamitatum, in Betty Radice, trans, The Letters of Abelard and Heloise, (Penguin, 1974), p. 66
  2. 2,0 2,1 Charrier, Charlotte. Heloise Dans L'histoire Et Dans la Legende. Librairie Ancienne Honore Champion Quai Malaquais, VI, Paris, 1933
  3. «A letter from Pope Eugene III to Heloise». Արխիվացված օրիգինալից 23 June 2019-ին. Վերցված է 3 February 2021-ին.
  4. Herbermann, Charles, ed. (1913). Praelatus Nullius. Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
  5. Abelard, Peter (2009.). «The letters of Heloise and Abelard : a translation of their collected correspondence and related writings /». lib.ugent.be. Վերցված է 2024-03-19-ին.
  6. Du Paraclete, Heloise. «The Problems of Heloise – Problemata Heloissae». Արխիվացված օրիգինալից 23 June 2019-ին. Վերցված է 24 January 2021-ին.
  7. «Historia Calamitatum-ի անգլերեն թարգմանություն» [Իմ դժբախտությունների պատմությունը կամ իմ աղետների պատմությունը]. sourcebooks.fordham.edu. Վերցված է 2024-03-18-ին.
  8. Smith, Bonnie G. (2008). The Oxford encyclopedia of women in world history, Volume 1. Heloise: Oxford University Press. էջ 445. ISBN 978-0-19-514890-9. Արխիվացված օրիգինալից 15 January 2023-ին. Վերցված է 23 September 2016-ին.
  9. Burger, James (2006). Heloise and Abelard: A New Biography. HarperCollins. ISBN 9780060816131. Արխիվացված օրիգինալից 15 January 2023-ին. Վերցված է 24 December 2020-ին.
  10. Cook, Brenda. «The Birth of Heloise: New Light on an Old Mystery» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 3 March 2016-ին. Վերցված է 24 December 2020-ին.
  11. Matheson, Lister M (2011). Icons of the Middle Ages: Rulers, Writers, Rebels, and Saints. Abelard's Early Life and Education. էջ 2. ISBN 978-1573567800. Արխիվացված օրիգինալից 15 January 2023-ին. Վերցված է 23 September 2016-ին.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  12. Shaffer, Andrew (2011). Great Philosophers Who Failed at Love. Harper Perennial. էջ 8. ISBN 978-0-06-196981-2. Արխիվացված օրիգինալից 15 January 2023-ին. Վերցված է 23 September 2016-ին.
  13. Shaffer 2011
  14. Smith 2008
  15. Smith Shearer, Barbara; Shearer, Benjamin F. (1996). Notable women in the life sciences : a biographical dictionary. Westport, CN: Greenwood Press. ISBN 0-313-29302-3.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլոիզա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլոիզա» հոդվածին։