Շոդերլո դը Լակլո
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեր Ամբրուազ Ֆրանսուա Շոդերլո դը Լակլո (ֆրանսերեն` Pierre Ambroise François Choderlos de Laclos; 18 հոկտեմբեր 1741, Ամիեն, Ֆրանիսա — 5 սեպտեմբերի 1803, Տարանտո, Իտալիա), ֆրանիսացի գեներալ և գրող, առավելապես հայտնի է որպես «Վտանգավոր կապեր» վեպի («Les liaisons dangereuses», ամբողջական անունը` «Վտանգավոր կապեր կամ մի խումբ մարդկանց մոտ հավաքված նամակներ, որոնք հրապարակվում են պարոն Շ. դը Լ.-ի կողմից առ ի խրատս ոմանց» լույս է տեսել 1782թ.) հեղինակ, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուների, այդ թվում նաև հայերենի[1]:
Վեպը պատկերում է XVIII դարի ֆրանսիական ազնվականության կենցաղը նախքան Ֆրանսիական հեղափոխությունը: Բարձրաշխարհիկ մի փոքրիկ խմբի մեջ ծավալվող ինտրիգների պատմությամբ Լակլոն ստեղծել է իրեն ժամանակակից հասարակության պատկերը:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Վտանգավոր կապեր կամ մի խումբ մարդկանց մոտ հավաքված նամակներ, որոնք հրապարակվում են պարոն Շ. դը Լ.-ի կողմից առ ի խրատս ոմանց: Վեպ / Շ. դը Լակլո; Ֆրանս. թարգմ.՝ Ա. Թոփչյան; Խմբ.՝ Գ.Գ. Խաչատրյան; Առաջաբ.՝ Ա. Մորուա; Նկ.՝ Ա.Ս. Թումասյան. - Երևան : Սովետական գրող, 1982. - 486 էջ:
