Սիենիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սինեիտ (Սիենիտ, հին եգիպտական Սուն, այժմ Ասուան քաղաքի հունարեն անվանումը), լրիվ բյուրեղային հրային ապար, բաղկացած հիմնականում կալիումային դաշտային սպաթից, պլագիոկլազներից, գունավոր միներալների (եղջերախուբ, բիոտիտ, պիրոքսեն, հազվադեպ օլիվին) խառնուրդից։ Երբեմն պարունակում է քվարց։ Սիլիկահողի պարունակությունը 55-65% է։ Ըստ ալկալիների պարունակության բաժանվում է նորմալ և ալկալային տարբերակների։ ՍՍՀՄ-ում տարածված են Ուկրաինայում, Ուրալում, Կովկասում (այդ թվում՝ ՀՍՍՀ-ում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png