Սերգեյ Սարգսյան (օպերային երգիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Սարգսյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | 1988 Երևան, Հայկական ԽՍՀ |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | բաս |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2016) |
Պարգևներ |
Սերգեյ Սարգսյան (1988, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ օպերային երգիչ (բաս)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Սարգսյանը ծնվել է 1988 թվականին Երևանում։ 1995-2005 թվականներին սովորել է Երևանի թիվ 54 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում (2006-2012)։ 2012-2016 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 2015 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ։
2015 թվականին «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հետ, որպես մենակատար, համերգային շրջագայություններով հանդես է եկել Լիբանանում։
Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ | Օպերա | Դեր |
---|---|---|
Ջոակինո Ռոսսինի | Սևիլյան սափրիչ | Դոն Բազիլիո |
Ժորժ Բիզե | Կարմեն | Ցունիգա |
Արմեն Տիգրանյան | Անուշ | Քյոխվա |
Սերգեյ Ռախմանինով | Ալեկո | Ծեր գնչու |
Վինչենցո Բելլինի | Նորմա | Օրովեզո |
Պյոտր Չայկովսկի | Եվգենի Օնեգին | Գրեմին |
Ջուզեպպե Վերդի | Մակբեթ | Բանկո |
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նոդար Գաբունիայի անվան օպերային երգիչների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակակիր (2013, Թբիլիսի, Վրաստան)
- «Օպերան առանց սահմաննների» երիտասարդ օպերային երգիչների միջազգային մրցույթի դիպլոմ, հատուկ մրցանակ (2014, Կրասնոդար, ՌԴ)
- Հայաստանի նախագահի երիտասարդական մրցանակի մրցանակակիր և ոսկե մեդալակիր՝ դասական երաժշտություն բնագավառում՝ «Երգեցողություն» անվանակարգում (2014, Երևան, Հայաստան)[1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սերգեյ Սարգսյան, 2014 թ., բարձր կատարողական արվեստի համար». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.