|
|
Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։
Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի:
Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին: |
| Սեյդու Կեյտա |
 |
| Անձնական տեղեկատվություն |
| Ամբողջական անուն |
Seydou Keita |
| Ծննդյան թիվ |
հունվարի 16, 1980 (1980-01-16) (32 տարեկան) |
| Ծննդավայր |
Բամակո, Մալի |
| Հասակ |
1.83 սմ |
| Ակումբային տեղեկատվություն |
| Ներկա ակումբ |
Բարսելոնա ՖԱ |
| Համար |
15 |
|
|
Սեյդու Կեյտան ծնվել է 1980 թվականի հունվարի 16-ին Բամակոյում (Մալի)` ֆուտբոլիստների ընտանիքում: Նրա հորեղբայրը` Խալիֆ Կեյտան, համարվում է Մալիի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկը, քանզի 1970 թվականին հաղթել է Աֆրիկայի ոսկե գնդակը: Իր զարմիկ Մահմադու Սիսոկոն նույնպես հայտնի ֆուտբոլիստ է: Կեյտան իր կարիերան սկսել է Սենթրո Խալիֆ Կեյտայի հետ միասին Մալիի առաջին դիվիզիայում (մարզական ակումբ, որ ստեղծել էր իր հորեղբայրը խոստումնալից երիտասարդներին մարզելու համար), որտեղ նրան նկատեցին Մարսելի Օլիմպիկ թիմից: 17 տարեկանում նա հետևեց հորեղբոր քայլերին և պայմանագիր կնքեց ֆրանսիական ակումբի հետ: 3 տարի Սեյդու կեյտան անցկացրեց պահեստայինների թիմում, մինչև 1999 թվականի սեպտեմբերի 19-ին նա առաջին անգամ հանդես եկավ Տրուայի դեմ խաղի ժամանակ` փոխարինելով աստղ Կրիստոֆ Դյուգարին: Նա նաև իր առաջին խաղերը խաղաց Չեմպիոնների լիգայում: Մի քանի ամիս առաջ` ապրիլին, Կեյտան Նիգերիայում ճանաչվել էր լավագույն ֆուտբոլիստ մինչ 20 տարեկանների Աշխարհի գավաթի ժամանակ` առաջ անցնելով այնպիսի ֆուտբոլիստներից, ինչպիսիք են Ռոնալդինիոն և Լամպարդը: Մալիացին մասնակցեց կիսաեզրափակիչներին Իսպանիայի հավաքականի կողմից, որը առաջնորդում էր Խավին` գրավելով 3-րդ տեղը: Խաղաշրջանի ավարտին Մարսելի մարզիչ Աբել Բրագան, որոշեց տեղափոխել նրան երկրորդ դիվիզիա Լորիենտի փոխարեն, ավելի շատ փորձ ձեռք բերելու համար: Կեյտան մասնակցեց լիգայի բոլոր 38 խաղերին և օգնեց, որ թիմն ուղեգիր նվաճի դեպի Լիգա 1: 2001/02 խաղաշրջանում Կեյտան հեռանում է Մալիի հավաքականից Նիգերիայում տեղի ունեցող Ազգերի աֆրիկյան գավաթին մասնակցելու համար և Լորիենտը հետ գնաց երկրորդ դիվիզիա: Կիսապաշտպանը Մալիի հետ գրավեց 4-րդ տեղը, մասնակցեց լիգայի 21 հանդիպումներին և օգնեց Լորիանին հաղթել Ֆրանսիայի գավաթը 2002 թվականին և հասնել մինչ Լիգայի գավաթի եզրափակիչ: Լենսը, ով Լիգա 1-ում գրավեց 2-րդ տեղը և ցանկանում էր ամրապնդել թիմը Չեմպիոնների Լիգայից առաջ, 2002/03 խաղաշրջանում որոշեց ձեռք բերել Սեյդու Կեյտային: Նա բոլոր մրցակցություններում, ընդհանուր առմամբ, խաղաց 38 խաղ և խփեց 3 գոլ: Նրա խաղաոճը դրդեց Լենսին պայմանագիր կնքել Կեյտայի հետ, և հաջորդ 4 խաղաշրջանը Կեյտան անցկացրեց ակումբում: Նրա գերազանց խաղը նրան դարձրեց 2006/07 խաղաշրջանի Լիգա 1-ի երկրորդ լավագույն ֆուտբոլիստը Ֆլորան Մալուդայից հետո: Այժմ արդեն աստղ Կեյտան 2007 թվականի ամռանը տեղափոխվեց Սեվիլիա Ֆրանսիայում 8 տարի անցկացնելուց հետո: Նա մասնակցեց Անդալուզիա ակումբի լիգայի 38 հանդիպումներից 31-ին, որոնցից 29-ը` մեկնարկային կազմում: Նա խփեց 4 գոլ, և ապացուցեց, որ ունակ է նշանակետին խփել նաև հեռու տարածությունից: Սեվիլիայում 1 տարի անցկացնելուց հետո, նա դարձավ առաջինը, ում հետ Գուարդիոլան պայմանագիր կնքեց 2008 թվականի ամռանը: Կանոնավորման սկզբնական շրջանից հետո, նա սկսեց ավելի կարևոր տեղ զբաղեցնել ակումբի կազմում: Նա խաղաց 46 խաղ և խփեց 6 գոլ, որոնցից ոմանք բավականին տպավորիչ էին, ինչպես օրինակ, Ալիանս Արենայում Բայերն Մունիչի դեմ խփած գոլը: Նա ցույց տվեց, որ հուսալի կիսապաշտպան է Բարսելոնայի համար: Ամբողջապես ադապտացվելով Բարսելոնայում և ձեռք բերելով ուրույն խաղաոճ` Սեյդու Կեյտան 2009/10 խաղաշրջանում կայուն տեղ զբաղեցրեց խաղադաշտում: Սեյդու Կեյտան Բարսելոնայի հետ պայմանագիր կնքեց 2007/2008 խաղաշրջանում: Մալիի ֆուտբոլիստը եկավ Սեվիլիայից` ամրապնդելու Բարսելոնայի կենտրոնը որպես կիսապաշտպան: Նա Մալիի հավաքականի մշտական խաղացողներից է և ազգային թիմի աստղերից մեկը: Նա մասնակցել է Աֆրիկայի գավաթի խաղերին 2002, 2004 և 2008 թվականներին: