Սեդրակ (դաշնակահար)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Յավրույան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սեդրակ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | ֆր.՝ Setrak Yavruyan և Սեթրակ Յավրույան |
Նաև հայտնի է որպես | Setrak և Yves Petit |
Ծնվել է | մարտի 17, 1931[1] Ստամբուլ, Թուրքիա կամ Կոստանդնուպոլիս |
Երկիր | Թուրքիա և Ֆրանսիա |
Մահացել է | հոկտեմբերի 21, 2006 (75 տարեկան) Սյուրեն |
Գերեզման | Սեն Կլու |
Մասնագիտություն | դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց և Փարիզի կոնսերվատորիա |
Սեդրակ, Սեդրակ Յավրույան կամ Իվ Պետիտ (ֆր.՝ Setrak Yavruyan, մարտի 17, 1931[1], Ստամբուլ, Թուրքիա և Կոստանդնուպոլիս - հոկտեմբերի 21, 2006, Սյուրեն), հայկական ծագմամբ ֆրանսիացի դաշնակահար[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեդրակ Յավրույանը նախնական երաժշտական կրթությունը ստացել է Ստամբուլում։ 1948 թվականին բնակություն է հաստատել Փարիզում, որտեղ սովորել է ֆրանսիական մասնավոր երաժշտական դպրոցում՝ Ալֆրեդ Դենի Կորտոյի մոտ, իսկ Փարիզի կոնսերվատորիայում՝ Մարգարիտ Լոնգի և Իվոն Լեֆեբուրեի մոտ։ Սեդրակը 1953 թվականին կոնսերվատորիան՝ որպես դաշնակահար ավարտելուց հետո, հետագայում ավարտել է նաև Եվգենի Բիգոյի դիրիժորական դասընթացը։
1967 թվականին Սեդրակ Յավրույանը ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն և փոխել է անձնագրային անունը՝ թողնելով իր սկզբնական անունը՝ առանց իր ազգանվան, որպես գեղարվեստական կեղծանուն՝ Իվ Պետի (ֆր.՝ Yves Petit):
Սեդրակը[3] հիմնականում մասնագիտացել է Ֆրեդերիկ Շոպենի և նրա ուսանողների և իրավահաջորդների (Կառլ Թաուզիգ, Կարոլ Միկուլի, Ժորժ Մատիա և այլն) ստեղծագործությունների կատարմամբ։
Սեդրակի հետաքրքրությունը լեհական երաժշտության նկատմամբ առաջացել է ավելի ուշ, մասնավորապես, 1987 թվականին։ Նա Բալթյան ֆիլհարմոնիկ սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է դաշնամուրային կոնցերտի պրեմիերային ձայնագրությունը՝ Վոյցեխ Ռայսկիի ղեկավարությամբ։ Սեդրակի մյուս ձայնագրությունների շարքում, առաջին հերթին առանձնանում է կրկնակի ալբոմը` Ժորժ Բիզեի բոլոր դաշնամուրային ստեղծագործություններով. այս տեսակի մեջ առաջին ռեկորդը, որն առաջացրել է մասնագետների մոտ մեծ հետաքրքրություն։ Բացի այդ, Սեդրակը ձայնագրել է Մոդեստ Մուսորգսկիի Պատկերներ ցուցահանդեսից, Միլի Բալակիրև՝ Ֆանտազիա, Ֆերենց Լիստի ՝ բոլոր Հունգարական ռապսոդիաները և այլն։ Դերասանուհի և երգչուհի Աննա Բերանժեի հետ միասին նա մասնակցել է Ֆրանսիս Պուլենկի «Մարդու ձայնը» օպերայի արտադրությանը, ռեժիսոր Անտուան Վիտես (1982)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 isni կայքում
- ↑ Setrak (Bibliothèque nationale de France ed.).
- ↑ Jean-Pierre Thiollet, 88 notes pour piano solo, "Solo nec plus ultra", Neva Editions, 2015, 51. ISBN 978 2 3505 5192 0.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Franz Liszt, 4 Valses oubliées (1881--84). Setrak - YouTube». www.youtube.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
- «FY SOLSTICE - Classical Label - Setrak». www.solstice-music.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
- «Try the TIDAL Web Player». listen.tidal.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
- «Liszt: Piano Sonata in B Minor & Piano Works by Setrak» (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
- «Setrak․ Welcome to ISNI». isni.oclc.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
|