Սարավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սարավան
39°43′08″ հս. լ. 45°38′54″ ավ. ե. / 39.718889° հս. լ. 45.648333° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Վայոց Ձորի մարզ
Այլ անվանումներ Դերբն
Բարձր. ծովի մակ-ից 1720 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 231[1] մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Սարավան (Հայաստան)
Red pog.png
##Սարավան (Վայոց Ձորի մարզ)
Red pog.png

Սարավան, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզում[1], մարզկենտրոնից 35 կմ հարավ-արևելք, Դարբ գետի ափին։

1988 թվականից գյուղը բնակեցվել է երիտասարդ ընտանիքներով։

Սարավան է վերանվանվել է 1956 թ.-ի փետրվարի 27-ին:

Աշխարհագրություն[խմբագրել]

Համայնքը կազմված է երեք բնակավայրերից՝ Սարավան, Սարալանջ և Ուղեձոր։ Վարչական տարածքը կազմում է 6336 հեկտար։

Սարավան գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա։ Լեռնային գյուղ է, շրջափակված է գեղեցիկ անտառներով։ Համայնքի տարածքով է անցնում Երևան-Մեղրի միջպետական մայրուղին, որի աջ և ձախ կողմերում են գտնվում Սարավան և Սարալանջ գյուղերը։

Հեռավորությունը մարզկենտրոնից 35 կմ է, Վայք քաղաքից՝ 18 կմ։ Համայնքը սահմանակից է Վայոց ձորի մարզի Արտավան, Գնդեվազ և Սյունիքի մարզի Գորայք համայնքներին։

Բնակչություն[խմբագրել]

Սարավանի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1873 1897 1926 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 96 243 187 222 408 501 322 519 685 216 340 273

Տնտեսություն[խմբագրել]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ: Հիմնվել են նաև այգիներ:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել]

Սարավանում կան XVII դարի ավերակ եկեղեցի, XIII դարի աղբյուր-հուշարձան, 4-5 կմ հարավ-արևմուտքում` XIV-XIX դարերի մատուռ և XI-XVII դարերի խաչքարեր:

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]


Ծանոթագրություններ[խմբագրել]