Արտավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտավան (այլ կիրառումներ)
Գյուղ
Արտավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Այլ անվանումներԱջողք
ԲԾՄ1880 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն321[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (252)[2]
Արտավան (Հայաստան)##
Արտավան (Հայաստան)
Արտավան (Վայոց ձորի մարզ)##
Արտավան (Վայոց ձորի մարզ)

Արտավան (նախկինում՝ Ագխաչ[3]), գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[4]։ Արտավան գյուղը գտնվում է Արփա գետի ձախակողմյան վտակ Արտավան գետակի ակունքի շրջանում, ծովի մակերևույթից 1880 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 32 կմ հարավ-արևելքում է։

Գյուղը նախկինում կրել է Ագխաչ անվանումը և ընդգրկված է եղել Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում։ Ըստ Ղևոնդ Ալիշանի գյուղը նախկինում եղել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ճահճուկ գավառի Աղբերախաչ գյուղը[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչների նախնիները 1828-1830 թթ. գաղթել են Խոյից և Սալմաստից։

Արտավանի ազգաբնակչության փոփոխությունը.[5]

Տարի 1897 1926 1939 1959 1979 2001 2004 2011
Բնակիչ 433 380 460 588 336 379 395 321[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտի և հացահատիկի մշակությամբ, պտղաբուծությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանվել են XVII-XIX դդ. եկեղեցիներ, XIII-XIV դդ. և XIX դարի մատուռներ, խաչքարեր (XI-XV դդ., XVII-XVIII դդ.)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի մարզերի կոդերը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  3. 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 23 — 1008 էջ։
  4. Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 38» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտավան բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 128, available online at the website of the Internet Archive:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտավան» հոդվածին։