-
Անվան այլ գործածումների համար տես՝ Արփի (այլ կիրառումներ)
Արփի, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզում[1]: Մարզկենտրոն Եղեգնաձորից գտնվում է 7 կմ դեպի հյուսիս, Արփա գետի ափին: Հիմնադրվել է 1968 թվականին: Առաջին բնակիչները եղել են մոտակա Գնշիկ գյուղի բնակիչները: Այժմ գյուղում պաշտոնապես գրանցված է 1.200 մարդ: Ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, գյուղապետարան, մանկապարտեզ, բենզալցակայան, շուկա, հանգստի գոտիներ: Արփա գետը, հատկապես ամռանը, սիրված հանգստի վայր է։ Արփի-Եղեգնաձոր մշտական երթուղու առկայության շնորհիվ գյուղի բնակիչների զգալի հատվածը աշխատում է Եղեգնաձորում: Գյուղում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ, վերջինս գնալով նվազում է: Հողագործության համար օգտագործվում է ոչ միայն տնամերձը, այլև Հոփիկ հանդամասը: Ստացված բերքը հիմնականում իրացվում է գյուղի շուկայում, որը գտնվում է անմիջապես մայրուղու մոտ:
Ճարտարապետություն [խմբագրել]
Գյուղից 2 կմ հեռավորության վրա գտնվում է Ջրովանքը, որը պաշտոնապես չի գործում։ Գյուղի մոտակայքում է գտնվում նաև 13-րդ դարում կառուցված Երթիճ ամրոցը։
Արտաքին հղումներ [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]