Սայաթ Զաման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սայաթ Զաման
Ծնվել էհոկտեմբերի 22, 1972(1972-10-22) (51 տարեկան)
Մասնագիտությունդաշնակահար

Զաման (իսկական անունը՝ Զամանյան Սայաթ, հոկտեմբերի 22, 1972(1972-10-22)), դաշնակահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Քյոլնի բարձրագույն երաժշտական դպրոցը։ Երկացանկում՝ Յոհան Սեբաստիան Բախի պրելյուդները, ֆուգաները, Լյուդվիգ վան Բեթհովենի սոնատները, Ֆրեդերիկ Շոպենի էտյուդները, մազուրկաները, վալսերը, նոկտյուռնները, Կարլ Վեբերի, Ֆերենց Լիստի, Կլոդ Դեբյուսիի, Սերգեյ Ռախմանինովի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Լորիս Ճգնավորյանի, Ռ. Անդրիասյանի, Հ. Ստեփանյանի և ուրիշ ստեղծագործություններից։

Հեղինակ է 2 ֆուգայի, կոնցերտի՝ 2 դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար, որտեղ նկատելի են հայ երաժշտության ավանդույթները։

1993 թվականին մենահամերգներով հանդես է եկել Երևանում (ընդարձակ երկացանկով), 1996 թվականին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Մ. Ավետիսյան)։

Եվրոպայի երիտասարդ դաշնակահարների մրցույթի (1987 թվական, Ֆրանկֆուրտ) դափնեկիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։