Սաղմնաթաղանթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաղմի, 8 բջիջները

Սաղմնաթաղանթներ որոշ անողնաշարավոր կենդանիների, շնաձկների, բարձրակարգ ողնաշարավորների և մարդու սաղմը շրջապատող թաղանթներ։ Ապահովում են սաղմի կենսագործունեությունը և այն պաշտպանում արտաքին միջավայրի վնասակար ազդեցություններից։ Տարբերում են բուն սաղմնաթաղանթներ , որոնք գոյանում են սաղմնային զարգացման ընթացքում՝ սաղմնային հյուսվածքներից և ձվաթաղանթներից, որոնք առաջանում են մայրական օրգանիզմի հատուկ օրգանների գործունեության հետևանքով։ Ձվածին կենդանիների ձվաթաղանթները պահպանվում են սաղմնային զարգացման ամբողջ

Սաղմի շարժումները 9 շաբաթականում

ընթացքում, իսկ կաթնասուններինը՝ լինում են միայն սկզբնական փուլերում։ Բուն սաղմնաթաղանթներին է պատկանում տրոֆոբլոստը, որը ձևավորվում է

տարբեր կենդանի օրգանիզմների սաղմի զարգացումը տարբեր շաբաթականներում. ձուկ, սողուն, մուկ, թռչուն

մարդու և կաթնասունների սաղմնային զարգացման ամենավաղ փուլերում։ Դրա միջոցով կապ է ստեղծվում արգանդի լորձաթաղանթի և սաղմի միջև։ Հետագայում տրոֆոբլաստը ծածկվում է թավիկներով և գոյացնում թավկևնի կամ խորիոն, որը սաղմի արտաքին թաղանթն է և մասնակցում է ընկերքի, առաջացմանը։ Ներքին աղմնաթաղանթի ամնիոնն է, որը ձևավորվում է առաջնային սաղմնային թերթիկներից, պատում է սաղմը ամբողջովին ու լցվում հեղուկով։ Այդպիսով բարենպաստ, ապահով միջավայր է ստեղծվում սաղմի համար։ Բարձրակարգ ողնաշարավորները և մարդը ունեն ևս մեկ սաղմնաթաղանթ՝ ալանտոիսը, որն առաջանում է սաղմի աղիքային խողովակի ետին բաժնից և զարգանալով արտաքինից՝ ծածկում է ամնիոնն ու դեղնուցապարկը։ Ալանտոիսն առավել զարգացած է սողունների և թռչունների օրգանիզմում և արյունատար անոթների խիտ ցանց ունենալու

Մարդու սաղմը

շնորհիվ նշված կենդանիների մոտ կատարում է շնչառական ֆունկցիա։ Մարդու և կաթնասունների ալանտոիսը մեծ չէ։ Զարգացման ավելի ուշ փուլերում ալանտոիսի ներսաղմնային մասերից գոյանում են միզապարկը (կաթնասուններ, մարդ) և ձևավորվում է կլոական (սողուններ, թռչուններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png