Ռոման Վայդենֆելեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռոման Վաիդենֆելերից)
Ֆուտբոլ
Ռոման Վայդենֆելեր
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Ռոման Վայդենֆելեր
Ազգությունը Գերմանացի
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդավայր   Դից, Գերմանիա
Ծննդյան թիվ   1980թ. օգոստոսի 6
Հասակ 188 սմ
Քաշ 85 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Բորուսիա Դորտմունդ
Համար 1
Պատանեկան կարիերա
1996 - 2002 Գերմանիա Կայզերսլաուտերն
Մասնագիտական կարիերա 1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002 - Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 300 (-331)
Ազգային հավաքական
2013 - Գերմանիա Գերմանիա 2(0)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.


Ռոման Վայդենֆելեր (գերմ.՝ Roman Weidenfeller, ծնվ. 1980 թ. օգոստոսի 6, Դից, Գերմանիա), գերմանացի դարպասապահ, ով հանդես է գալիս «Դորտմունդի Բորուսիա» ակումբում։

Ֆուտբոլային կարիերա[խմբագրել]

Ակումբային կարիերա[խմբագրել]

Ֆուտբոլային կարիերան սկսել է «Շպորտֆրոյդե Այսբախտալ» պատանեկան ակումբում: Հետագայում այնտեղից տեղափոխվել է «Կայզերսլաուտերն»: 2000 թ. դարձել է իր ակումբի հիմնական դարպասապահը, իսկ 2002 թ. տեղափոխվել է Դորտմունդի Բորուսիա, որի հիմնական դարպասապահը՝ Յենս Լեմանին, տեղափոխվել էր Արսենալ։ Իր թիմի հետ երկու անգամ դարձել է գերմանական Բունդեսլիգայի չեմպիոն, ինչպես նաև խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում, որտեղ պարտվել են Բավարիային։

Ռոման Վայդենֆելերը ազգային հավաքականում[խմբագրել]

Առաջին անգամ հրավիրվել է Գերմանիայի պատանեկան հավաքական, որի կազմում մասնակցել է Եգիպտոսում ընթացող Պատանիների աշխարհի առաջնությանը, որտեղ Գերմանիան զբաղեցրեց 4-րդ տեղը, իսկ Վայդենֆելերը ճանաչվեց առաջնության լավագույն դարպասապահ: 1999-2001 թթ. Գերմանիայի պատանեկան հավաքականոմ անցկացրել է 3 խաղ: 2013 թ. նոյեմբերին առաջին անգամ հրավիրվել է Գերմանիայի ազգային հավաքական: Պաշտպանել է Գերմանիայի դարպասը Անգլիայի և Հայաստանի դեմ ընկերական խաղերում։ Մասնակցել է 2014թ.-ի աշխարհի առաջնությանը և դարձել աշխարհի չեմպիոն:

Ռոման Վայդենֆելերը 2011թ. Դորտմունդի Բորուսիայի հաղթանակը տոնելիս

Ձեռքբերումներ[խմբագրել]

Գերմանիա Բորուսիա Դորտմունդ[խմբագրել]

Անհատական[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]