Յուրգեն Կլոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ

Յուրգեն Կլոպ
Jürgen Klopp Saisonstart 01.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Յուրգեն Նորբերթ Կլոպ
Ծննդավայր   Շտուտգարտ, Գերմանիա Գերմանիա
Ծննդյան թիվ   հունիսի 16, 1967 (1967-06-16) (47 տարեկան)
Հասակ 193 սմ
Քաշ 83 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Պաշտոն Մարզիչ
Պատանեկան կարիերա
1972—1983 Գերմանիա Գլատտեն
1983—1986 Գերմանիա Էրգենցինգեն
Մասնագիտական կարիերա 1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990—2001 Գերմանիա Մայնց 05 325 (52)
Մարզչական կարիերա
2001—2008 Գերմանիա Մայնց 05
2008— Գերմանիա Բորուսիա Դորտմունդ

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.


Յուրգեն Նորբերթ Կլոպ (գերմ.՝ Jürgen Norbert Klopp) (հունիսի 16, 1967), գերմանացի ֆուտբոլային մարզիչ է։ Այժմ մարզում է գերմանական Բորուսսիա ակումբը։ Նրա գլխավորությամբ Դորտմունդի Բորուսսիան 2011թ.-ին և 2012թ.-ին հաղթել է Բունդեսլիգան։ 2011թ.-ին և 2012թ.-ին ճանաչվել է տարվա լավագույն գերմանացի մազիչ։

Կլոպը ֆուտբոլային կարիերան սկսել է որպես ֆուտբոլիստ։ 1990-2001թթ. խաղացել «Մայնց 05» ֆուտբոլային ակումբում, որից հետո մարզել է այդ ակումբը 2001-2008թթ.։ Այժմ մարզչական կարիերան շարունակում է Դորտմունդի Բորրուսսիա ֆ.ա.-ում։

Մարզական կարիերան[խմբագրել]

Ֆուտբոլիստ Կլոպը[խմբագրել]

Մինչ «Մայնց 05» ակումբ տեղափոխվելը Կլոպը խաղացել է երիտասարդական Գլատեն (1972—1983), Էրգենզիգեն (1983—1986), Պֆորզեյմ (1987), Ֆրանկֆուրտի Այնտրախտ (1987—1988), Վիկտորիա Սինդլիգեն (1988—1989), Ռոտ-ՈՒեյս Ֆրանկֆուրտ (1989—1990) ակումբներում։ <<Մայնց 05>> ակումբում Կլոպը խաղացել է 1990-2001թթ.։ Մասնակցել է 325 խաղ երկրորդ Բունդեսլիգայում։ Երկրորդ Բունդեսլիգայում խփել է 52 գոլ՝ քիջելով միայն Սվեն Դեմանդին։ Նա և Բենիամին Աուերը <<Մայնց 05>>-ի միակ ֆուտբոլիստներն են, որ խփել են 4 գոլ 1 խաղում։

Մարզիչ Կլոպը[խմբագրել]

Jürgen Klopp by Fotosaar.jpg

Մարզչի կարիերան Կլոպը սկսել է 2001թ.-ին։ Սկզբում նա նշանակվել է <<Մայնց 05>> ակումբի ժամանակավոր մարզիչ, բայց գերազանց աշխատանքի շնորհիվ նրա պայմանագիրը երկարաձգվեց։ Նրա գլխավորությամբ ակումբը 2002 և 2003 թվականներին մրցարշարային աղյուսակում զբաղեցրեց 4-րդ տեղը։ 2005-2006 մրցաշրջանում սկզբում Յուրգեն Կլոպը գրանցում է ակումբի պատմության մեջ ամենամեծ հաջողությունը, երբ իր թիմը ներգրավեց ՈՒԵՖԱԻ գավաթի որակաորման փուլում։ Այդ խաղարկությունում առաջին փուլում Կլոպի թիմը հաղթեց Աշտարակի Միկային, երկրորդ փուլում Իռլանդիայի Կեֆլավիկին, իսկ երրորդ փուլում արդեն ակումբը պարտվում է «Սեվիլյային»։ Կլոպի «Մայնցը» նորից դուրս է թռչում երկրորդ Բունդեսլիգա։

Ձեռքբերումներ[խմբագրել]

Որպես մարզիչ[խմբագրել]

Գերմանիա Բորուսիա Դորտմունդ[խմբագրել]

Անձնական[խմբագրել]

  • Գերմանիայի տարվա լավագույն մարզիչ (2)