Ռոման Բյուրկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոման Բյուրկի
գերմ.՝ Roman Bürki
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 14, 1990 (33 տարեկան)
Ծննդավայր Մյունզիգեն, Շվեյցարիա Շվեյցարիա
Հասակ 181 սմ
Քաշ 93 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բորուսիա Դորտմունդ
Համար 1
Պատանեկան կարիերա
1999 - 2005 Շվեյցարիա Մյունզիգեն
2005 - 2009 Շվեյցարիա Յանգ Բոյս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009 - 2013 Շվեյցարիա Յանգ Բոյս 2 (-1)
2009 - 2010   Շվեյցարիա Տուն 4 (-2)
2010   Շվեյցարիա Շաֆֆհաուզեն 9 (-9)
2011 - 2013   Շվեյցարիա Գրասսհոպպեր 76 (-105)
2013 - 2014 Շվեյցարիա Գրասսհոպպեր 34 (-39)
2014 - 2015 Գերմանիա Ֆրայբուրգ 34 (-47)
2015 - մ․հ․ Գերմանիա Բորուսիա (Դ) 86 (-92)
Ազգային հավաքական
2007 - 2008 Շվեյցարիա Շվեյցարիա Մ19 1 (0)
2008 Շվեյցարիա Շվեյցարիա Մ19 1 (0)
2009 - 2011 Շվեյցարիա Շվեյցարիա Մ20 7 (-14)
2011 - 2012 Շվեյցարիա Շվեյցարիա Մ21 12 (-10)
2014 - մ․հ․ Շվեյցարիա Շվեյցարիա 5 (-7)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռոման Բյուրկի (գերմ.՝ Roman Bürki, նոյեմբերի 14, 1990(1990-11-14)[1][2], Münsingen, Շվեյցարիա), շվեյցարացի պրոֆեսիանալ ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս «Դորտմունդի Բորուսիայում» և Շվեյցարիայի հավաքականում՝ դարպասապահի դիրքում։ 2018 թվականի հունիսի 5-ի դրությամբ տրանսֆերային արժեքը կազմում է 7.000.000 €:

Ֆուտբոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուրկին ֆուտբոլով սկսել է զբաղվել իր ծննդավայրում, իսկ 14 տարեկանում հրավիրվել է «Յանգ Բոյս» ֆուտբոլային ակումբի ակադեմիա։ Այնտեղ անցկացրած 4 տարուց 2-ում նա խաղաց թիմի Մ21 կազմում։ 2009 թ.-ից Ռոմանը սկսեց ճանապարհորդել՝ վարձավճարով հանդես գալով տարբեր ակումբներում։ 2009/10 մրցաշրջանի կես տարի անցկացրեց «Տուն»-ում։ 2010/11 մրցաշրջանը սկսեց «Շաֆֆհաուզեն»-ում, որտեղ նա խաղաց 9 խաղ, որից հետո վերադարձավ «Յանգ Բոյս» և անգամ հասցրեց 2 խաղ անցկացնել ազգային առաջնությունում, իսկ հետո կրկին վարձավճարով հեռացավ ակումբից։ 2011 թ.-ից նա սկսեց հանդես գալ «Գրասսհոպպեր»-ում։ 2,5 տարում Բրյուկին հասցրեց խաղալ 75 խաղ և դառնալ թիմի առաջին համարը, որից հետո ակումբի կառավարությունը որոշեց 1,8 մլն. եվրոյով գնել երիտասարդ դարպասապահի տրանսֆերը։ Բյուրկիի գլխավոր հաջողությունը եղավ 2013 թ.-ին, երբ իր թիմը 10 տարվա մեջ առաջին անգամ դարձավ Շվեյցարիայի գավաթակիր ՝ եզրափակչում 11-մետրանոց հարվածաշարում հաղթելով «Բազել»-ին։

2014 թ. մայիսի 24-ին Բյուրկին գնաց գերմանական «Ֆրայբուրգ»[3]։.

2015 թ. հունիսի 14-ին Բյուրկին պայմանագիր կնքեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ մինչև 2019 թ.[4]։ Ռոման Վայդենֆելերի կարիերան ավարտելուց հետո՝ 2018 թվականի ամռանը, պարզ դարձավ, որ Բյուրկին այդուհետև կշարունակի իր ելույթները 1 համարի մարզաշապիկի ներքո՝ նախկին 38-ի փոխարեն։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորուսիա Դորտմունդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Herzlich Willkommen, Roman Bürki!». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  4. Borussia Dortmund verpflichtet Roman Bürki

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Բյուրկի» հոդվածին։