Ռոբերտ Թեպման Մորիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Թեպման Մորիս
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 8, 1965(1965-11-08) (58 տարեկան)
ԾննդավայրՄասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Կոռնելի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Հարվարդի ճարտարագիտության և կիրառական գիտությունների դպրոց և Delbarton School?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական և պրոֆեսոր
ԱշխատավայրՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Ծնողներհայր՝ Robert Morris?
Պարգևներ և
մրցանակներ
 Robert Tappan Morris Վիքիպահեստում

Ռոբերտ Թեպման Մորիսը (անգլ.՝ Robert Tappan Morris, նոյեմբերի 8, 1965(1965-11-08), Մասաչուսեթս, ԱՄՆ), Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի, դոցենտ։ Առավել հայտնի է որպես համակարգչային ցանցի որդի ստեղծող։ Նրա ստեղծած որդը 1988 թվականի նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում խափանել է 6200 համակարգիչների աշխատանքը։ Մորիսի ստեղծած համակարգչային որդը կարողանում է կարդալ օգտատիրոջ անունը։ Փորձելով գտնել նրանց հաշիվների գաղտնաբառերը, նա օգտագործել է օգտատիրոջ անունը, կամ անունը հակառակ ուղղությամբ, ինչպես նաև 400 առավել տարածված բառերի ցուցակը։ Հարձակումը հանգեցրել է ARPANET ցանցի զանգվածային վարակման։ Դրանից հետո նախագծողների կողմից մշակվել է /etc/shadow համակարգը, ինչպես նաև յուրաքանչյուր սխալ գաղտնաբառից հետո միջանկյալ դադարների սխեման։

1989 թվականի հուլիսի 26-ին Մորիսը դարձել է «Համակարգչային մեքենայությունների և չարաշահումների մասին օրենքի» համաձայն առաջին մեղադրյալը։ 1990 թվականին նա դատապարտվել է երեք տարվա պայամանական ազատազրկման, որից 400 ժամը՝ հասարակական աշխատանքների կատարման, և տուգանվել է 10 050 դոլարով[3]։ Դատապարտյալը կարող էր ազատվել պատժից լավ վարքի պայամանով, բայց դա կիրառվել է անչափահաս իրավախախտների և առաջին անգամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ։ Մորիսը վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն պարտվել է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին Ռոբերտ Մորիսը ավարտել է Նյուջերսի նահանգի Մորիսթաուն քաղաքում գտնվող Դելբարտոնի կաթոլիկ դպրոցը։ 1987 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը։

Աշխատանքային գործունեության ընթացքում հանդես է եկել համակարգչային որդ ստեղծելու գաղափարով[3]։ 1988 թվավականին Մորիսը եղել է Քորնելի համալսարանի ասպիրանտ։ Նույն թվականին թողարկվել է նրա ստեղծած համակարգչային վիրուսը[4]։ 1989 թվականի հուլիսի 26-ին մեղադրվել է «Համակարգչային մեքենայությունների և չարաշահումների մասին» օրենքով։ Նա եղել է առաջին մարդը, որին մեղադրանք է առաջադրվել սույն օրենքին համապատասխան։

1995 թվականին Մորիսը Փոլ Գրեմի հետ միասին հիմնադրել է Viaweb Սթարթափ ընկերություններ, որոնք իրականացրել են առցանց խանութների համար ծրագրային ապահովում։ 1998 թվականին Viaweb 48 միլիոն դոլարով վաճառվել է Yahoo ընկերությանը[4]։ Վաճառվելուց հետո ծրագրային ապահովումը վերանվանվել է «Yahoo! Store»։

1999 թվականին Հարվարդի համալսարանում ստացել է կիրառական գիտությունների դոկտորի աստիճան։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում նշանակվել է որպես դասախոս։ 2006 թվականին ստացել է մշտական դասավանդման պայմանագիր և դարձել է Meraki ընկերության տեխնիկական խոհրդականը[5]։

2005 թվականին Ռոբերտ Մորիսը Փոլ Գրեմի, Թրևոր Բլեքվելի և Ջեսիկա Լիվինգստոնի հետ միասին դարձել է Y Combinator համահիմնադիր։ 2008 թվականին Փոլ Գրեմի հետ միասին մշակել է Arc և Lisp ծրագրավորման լեզուները։

2010 թվականին ստացել է Մարկ Վեյզերի անվան մրցանակ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://news.mit.edu/2010/morris-acm-award
  2. http://awards.acm.org/award_winners/morris_4169967
  3. 3,0 3,1 «The Robert Morris Internet Worm». groups.csail.mit.edu. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. 4,0 4,1 Timothy B. Lee (նոյեմբերի 1, 2013 թվական). «How a grad student trying to build the first botnet brought the Internet to its knees». The Washington Post.
  5. «Robert Morris | MIT CSAIL». www.csail.mit.edu. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. «The Mark Weiser Award – ACM SIGOPS» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Թեպման Մորիս» հոդվածին։