Գաղտնաբառ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գաղտնաբառը դա բառ է կամ սիմվոլների հերթականություն, որն օգտագործվում է ինքնությունը կամ իրավասությունը հաստատելու համար։ Գաղտնաբառը գաղտնի է պաhվում բոլոր այն անձանցից որոնք չունեն մուտք գործելու իրավասություն։

Գաղտնաբառերը օգտագործվում էին հին ժամանակներից ի վեր հիմնականում ռազմական գործում և պարեկում։ Պահպանվել են մ.թ.ա 2-րդ դարում Հին Հռոմում գաղտանաբառի օգտագործման մասին վկայություններ։

20-րդ դարի երկրորդ կեսից, էլէկտրոնիկայի և համակարգիչների տարածումից հետո գաղտնաբառերը սկվել են լայն օգտագործվել՝ օգտագործողի ինքնությունը հաստատելու կամ փակ ռեսուրսներին հասանելի լինելու համար։


[խմբագրել] Գաղտնաբառի կազմավորումը

Գաղտնաբառը ունի ռազմական ծագում: Այն բառ է, որը կարող է թույլ տալ, օրինակ մուտք գործել զինվորական ճամբար: Այսպիսով, ծածկագրերրը օգտագործվում են որոշակի խմբի մեջ: Երբ խոսքը գնում է անձնական ծածկագրի կամ կոդի մասին, ավելի ճիշտ է օգտագործել գաղտնի կոդ կամ ծածկագիր արտահայտությունը, որպեսզի պարզ լինի կոդի գաղտնիությունը և դրա սեփականատերի պատասխանատվությունը:

Ընդհանրապես գաղտնաբառը կազմված է տառերից, որոնք կազմում են մի բառ, որը կարող է ունենալ կամ չունենալ իմաստ: Չնայծ հնարավոր է նաև, որ գաղտնաբառը բաղկացած լինի թվերից, կետադրման և այլ նշաններից և նույնիսկ ամբողջական նախադասությունից:

Գաղտնաբառի երկարությունը և որակը անվտանգության կարևոր մասերից են: Պարզ գաղտնաբառերը կարող են հարձակման ենթարկվել և կոզմնակի մարդիկ կարող են իմանալ այն: Տեսության համաձայն գաղտնաբառը հնարավոր է գտնել: Վերոհիշյալ վտանգից խուսախելու համար խորհուրդ է տրվում օգտագործել երկար գաղտնաբառեր (մինիմում 8 սիմվոլից բաղկացած), որոնք պարունակում են միաժամանակ թվեր, տառեր և հատուկ սիմվոլներ օր` 83Kal2)H: Պարզ ծածկագիրը շատ հավանական է գտնել և կոտրել,(օրինակ` new1-ը)` օգտագործելով հատուկ բառարանային կամ սպառիչ որոնման հարձակում: Չնայած այս ամենին գաղտնաբառի երկարությունը և պարունակությունը կախված է նաև ինֆորմացիոն համակարգերից, ինչպես նաև տվյալ կայքի կամ տեղեկատվական համակարգի ղեկավարի ցուցումներից: