Ռոբերտա Լին Բոնդար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտա Լին Բոնդար

Բնօրինակ անուն ազգանուն անգլ.՝ Roberta Bondar
Մասնագիտություն  Կանադա
Ծնվել է դեկտեմբերի 4, 1945(1945-12-04)[1] (78 տարեկան)
Ծննդավայր Սու Սենտ Մարի (Օնտարիո), Օնտարիո, Կանադա
Պարգևներ

Ռոբերտա Լին Բոնդար (անգլ.՝ Roberta Lynn Bondar, դեկտեմբերի 4, 1945(1945-12-04)[1], Սու Սենտ Մարի (Օնտարիո), Օնտարիո, Կանադա), առաջին կանադացի կին տիեզերագնացը և առաջին բժիշկ-նյարդաբանը` ով եղել է տիեզերքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտա Լին Բոնդարը ծնվել է Օնտարիոյի Սու Սենթ Մարի քաղաքում։ Նրա հայրը ծնունդով ուկրաինացի է, մայրը՝ անգլիացի։

1992 թվականին «Դիսքավերի» շաթլով տիեզերական թռիչք է կատարել, որը տևել է 8 օր։ Տիեզերանավում կատարել է օգտակար ծանրաբեռնավածության մասնագետի պարտականությունը։

Բոնդարը ավարտել է Սու Սենթ Մարիի Սըր Ջեյմս Դանի ավագ դպրոցը[4]։

Ունի Գուելֆի համալսարանի կենսաբանության և գյուղատնտեսության գիտությունների բակալավրի (1968), Արևմտյան Օնտարիոյի համալսարանի (1971) փորձարարական պաթոլոգիայի գիտությունների մագիստրոսի, Տորոնտոյի համալսարանի նյարդաբանության փիլիսոփայության դոկտորի (1974) և ՄակՄաստեր համալսարանի բժշկության դոկտորի (1977) կոչումներ[4]։ Բոնդարի մագիստրոսական հետազոտությունների փորձի մի մասը ներառում է Կանադայի ձկնաբուծության և անտառտնտեսության վարչությունում աշխատելը[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականինին Բոնդարը դարձավ Կանադայի բժիշկների և վիրաբույժների թագավորական քոլեջի նյարդաբանության ամբիոնի անդամ՝ նեյրո-ակնաբուժություն նեղ մասնագիտացմամբ։ Բոնդարը տիեզերագնաց է, ստորջրյա սուզակ և մասնավոր օդաչու[4]։ Բոնդարը հայտնի է նաև որպես լանդշաֆտային լուսանկարիչ, Կալիֆորնիայի Սանտա Բարբարայի Բրուսկի լուսանկարչական ինստիտուտում ուսուցանում է բնության պրոֆեսիոնալ լուսանկարչություն։

Բոնդարը մանկուց երազել է տիեզերագնաց դառնալ[6]։ Նա Կանադայի վեց տիեզերագնացներից մեկն էր, որն ընտրվեց 1983 թվականին[7]։ Բոնդարը տիեզերագնացության դասընթացները սկսեց 1984 թվականին, իսկ 1992 թվականի հունվարի 22-ից 30-ը, STS-42 տիեզերանավով տիեզերք բարձրացավ։ Այդ ընթացքում կատարց ավելի քան 40 փորձ[8]։ Նրա ուսումնասիրությունները՝ ցածր ծանրաբեռնվածության իրավիճակների ազդեցությունը մարդու մարմնի վրա, NASA-ին թույլ տվեց տիեզերագնացներ պատրաստել տիեզերական կայանում երկարատև մնալու համար[5]։

2009 թվականին Բոնդարը հիմնեց բարեգործական «Ռոբերտա Բոնդար» հիմնադրամը, որը զբաղվում է շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկումով[9] :

Պարգևներ, կոչումներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Կանադաայի Փառքի ծառուղում բացվել է Բոնդարի անունով աստղը։ Նա առաջին տիեզերագնացն է, ով արժանացել է այդ պատվին[10]։

Իր ծննդավայրի՝ Սու Սենթ Մարիի պուրակը, պուրակի հարևանությամբ գտնվող նավահանգիստն ու Օնտարիոյի կառավարության շենքը կոչվում են նրա անունով։ 1996 թվականին Օնտարիոյի Էյջակս և Օտտավա քաղաքներում Ռոբերտա Բոնդարի անունով հասարակական դպրոցներ են բացվել։ 2005 թվականին Օնտարիոյի Բրամպտոն քաղաքում բացվեց Ռոբերտա Բոնդարի անունով մեկ այլ պետական հանրակրթական դպրոց։ Կան նաև Դոկտոր Ռոբերտա Բոնդարի անվան տարրական դպրոցներ Աբոտսֆորդում, Բրիտանական Կոլումբիայում և Ալբերտա նահանգի Կալգարի քաղաքում, և դոկտոր Ռոբերտա Բոնդարի հանրակրթական դպրոց Օնտարիո նահանգի Մափլում քաղաքում։

2009 թվականին Կոնկորդիայի համալսարանը Բոնդարին շնորհեց հեղինակավոր «Loyola» մեդալ[11]։

2017 թվականին Կանադայի թագավորական դրամահատարանը 25-ամյակի կապակցությամբ սահմանափակ քանակով 25 ԱՄՆ դոլարանոց թղթադրամ թողարկեց, որը կրում է «Կանադայի պատկերը տիեզերքից» անվանումը։

2018 թվականին «Thebacha and Wood Buffalo» աստղագիտական ընկերությունը իր աստղադիտարանն վերանվանեց «Դոկտոր Ռոբերտա Բոնդարի Հյուսիսային աստղադիտարան»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 http://www.cdnmedhall.org/laureates
  3. 3,0 3,1 https://www.ulaval.ca/notre-universite/prix-et-distinctions/doctorats-honoris-causa-de-luniversite-laval/liste-complete-des-recipiendaires-de-1864-a-aujourdhui.html#c154742
  4. 4,0 4,1 4,2 «Biography of Roberta Bondar». Canadian Space Agency. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  5. 5,0 5,1 «Gale In Context: Biography - Document - Roberta L. Bondar». go.gale.com. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  6. Gibson, Karen (2014 թ․ փետրվարի 1). Women in Space: 23 Stories of First Flights, Scientific Missions, and Gravity-Breaking Adventures (անգլերեն). Chicago Review Press. ISBN 978-1-61374-847-3.
  7. «Who is Dr. Roberta Bondar?». ThoughtCo.
  8. Becker, Joachim. «Astronaut Biography: Roberta Bondar». spacefacts.de.
  9. «About The Foundation – The Roberta Bondar Foundation». therobertabondarfoundation.org.
  10. «Press Release: Canada's Walk of Fame Announces the 2011 Inductees». Canada's Walk of Fame. 2011 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին.
  11. «Roberta Bondar». Concordia University. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտա Լին Բոնդար» հոդվածին։