Ռին Տին Տին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռին Տին Տին
Տեսակշուն և կենդանի դերասան
Սեռարու
Ծնվել էսեպտեմբեր 1918
ԾննդավայրԼոթարինգիա, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա
Սատկել էօգոստոսի 10, 1932(1932-08-10)[1] (13 տարեկան)
Սատկելու վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Թաղվել էՍիմետյեր դը շյեն
ՏերLee Duncan?
Մրցանակներ
 Rin-Tin-Tin Վիքիպահեստում

Ռին Տին Տին (անգլ.՝ Rin Tin Tin), գերմանական հովվաշուն ցեղատեսակի շուն, որը հայտնի է «Հյուսիսի կանչ», «Ռին Տին Տինը փրկում է իր տիրոջը», «Ռին Տին Տինի հերոսական արարքը» ֆիլմերում իր դերերով։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռին Տին Տինը ծնվել է 1918 թվականի սեպտեմբերին։ 1918 թվականի սեպտեմբերի 15-ին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Լոթարինգյայում ամերիկացի կապրալ ԼԻ Դունկանը (Lee Duncan), ով կռվում էր Ֆրանսիայում, ռմբակոխությունից տուժած մի տան փլատակներից վերցրեց գերմանական հովվաշուն ցեղատեսակի մի շուն իր հինգ ձագերի հետ։Շանը ամերիկացի զինվորները բուժեցին, անվանեցին Բետտի Ֆլանդրացի և թողեցին իրենց մոտ։ Դունկանը վերցրեց շան երկու ձագերի և նրանց անվանեց Ռենտենտեն և Նենետտա։

Ռենտենտենի և Նենետտայի հարսանիքը

Ռենտենտեն և Նենետտա, դրանք տիկնիկների անուններ են, որոնք Ֆրանսիայում ծառայում էին որպես հաջողության թալիսման Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այն ժամանակ, երբ Փարիզը տառապում էր գերմանական զորքերի ահեղ ճնշումից, ծնվեց երգ, որում պատմվում էր սիրահարված զույգ Ռենտենտենի և Նենետտայի մասին, ովքեր փրկվել էին պայթյունից։Շատ հաճախ նրանց պատրաստում էին բրդից կամ բամբակից։ Ընտանիքի անդամները պատրաստում էին այդ տիկնիկներից և տալիս էին իրենց հայրերին, եղբայրներին և ամուսիններին, որպեսզի նրանք տանեին դրանք իրենց հետ մարտի դաշտ։ Զինվորները տիկնիկները ամրացնում էին իրենց հագուստի կոճակի անցքից, իսկ ովքեր որ տանն էին մնում պահում էին Ռենտենտենին և Նենետտային տանը, հագուստի տակ, որպեսզի նրանք պաշտպանեն ռմբակոծությունից։ Այս տիկնիկները անհավատալի հայտնի էին։ Նրանց մասին հորինում էին երգեր, պատրաստել էին նաև նրաց ճենապակու տարբերակը։ Տպում էին բացիկներ, որոնց վրա նկարված էր Ռենտենտենի և Նենետտայի կյանքի տարբեր դրվագներ՝ ռոմանտիկ հանդիպումներ, հարսանիք, միասին ապրած կյանք, երեխաների ծնունդ և այլն։ Նույնիսկ մի փոքիրկ ֆիլմ էին նկարել(համարվում է վաղուց կորցրած)։ Ռենտենտենին և Նենետտային սիրո և հաջողության նշան միմյանց նվիրելու ավանդույթը պահպանվեց մինչև 1950-ական թվական։

Սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դունկանը դեռևս պատերազմից առաջ էր պլանավորել Ամերիկայում զբաղվել հովվաշան բազմացմամբ և վարժեցնելով։ Նա նույնիսկ այցելել էր ռազմագերիների ճամբար, այնտեղ հանդիպել էր գերմանացի մի գերու, ով խորհուրդներ էր տվել նրան։ Ռին Տին Տինը մինչև պատերազմի ավարտը մնաց բանակում և Դունկանը նկատեց, որ նա շատ լավ է ենթարկվում վարժեցմանը։ Շուտով պատերազմից հետո Նենետտան մահացավ թոքերի բորբոքումից, իսկ Ռին Տին Տինին Դունկանը իր հետ տարավ Կալիֆոռնիա։Ամերիկայում Ռին Տին Տինը մասնակցեց մի շարք ցուցահանդեսների և մրցույթների։ Այդ մրցույթներից մեկի ժամանակ նա բոլորին ապշեցրեց՝ հաղթահարելով ավելի քան 3․50 մետր թռիչքով արգելքը։ Փառատոնից հետո կինոռեժիսոր Չարլզ Ջոնսը Դունկանին առաջարկեց նկարել ֆիլմ Ռին Տին Տինի մասին։ Ֆիլմը ստացավ «Rinty» անունը, իսկ Ռին Տին Տինը ստացավ իր առաջին պարգևատրումը՝ 350 դոլարի չափով[2]։

1922 թվականին Դունկանը հայտնվեց ճիշտ տեղում ճիշտ ժամանակին, երբ այդ ժամանակվա դեռ երիտասարդ «Warner Bros.» կինոընկերությունը կորուստներ էր կրում և փակման եզրին էր։Կինոընկերությունում փորձում էին տեսարան նկարել գայլի դերակատարմամբ, սակայն վերջինս չէր ենթարկվում կինոռեժիսորի հրահանգներին։ Դունկանը գայլի փոխարեն առաջարկեց նկարահանել Ռին Տին Տինին և արդյունքում «Մարդը սատանայի գետից» (The Man from Hell’s River) ֆիլմը ստացավ մեծ համբավ, իսկ շունը,որը դեռ սկսնակ դերասան էր և նկարահանվեց այդ տեսարանում, դարձավ հայտնություն և հերոս։ Ռին Տին Տինը փրկեց «Warner Bros.» ընկերությանը սննկացումից և կինոընկերությունը արդյունքում զբաղեցրեց իր արժանի տեղը Հոլիվուդում։ Ռին Տին Տինի համար ֆիլմերի սցենարներ գրում էր երիտասարդ Դերրիլ Զանուկը։

Կարիերայի վերելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ ֆիլմը, որում Ռին Տին Տինը խաղաց գայլի դեր 1923 թվականին նկարահանված «Այնտեղ,որտեղից սկսվում է հյուսիսը» (Where The North Begins) ֆիլմն է, օրը նա խաղաց դերասանուհի Կլեր Ադամսի հետ։ Հետո եղավ նրա հայտնի դերը «Հյուսիսի ստվերներ» ֆիլմում (Shadows of the North) (1923), ոչ պակաս հայտնի էր գայլ Լոբոն «Գայլերի ընդհարում» (Shadows of the North) (1923) ֆիլմում, Ռինտի շունը «Որսորդը» (The Man Hunter) (1925) ֆիլմում։ Ռին Տին Տինը նկարահանվել է ավելի քան 26 ֆիլմերում, ռադիոյով վարում էր իր սեփական շոուն և արժանացավ աստղի Հոլիվուդի փառքի ծառուղում։

Ռին Տին Տինը շատ հայտնի էր, նրա պատկերները տպում էին բացիկների և շքանշանների վրա, թողարկվում էին խաղալիքներ և ֆիգուրաներ, նա կոմիքսների հերոսն էր։ Երկրպագուները նրան օրական հազարավոր նամակներ էին ուղարկում, իսկ James W. English-ը գրեց գիրք «Ռին Տին Տինի պատմությունը» «The Rin Tin Tin Story»։ Ռին Տին Տինը նույնիսկ ինքն էր ստորագրում իր պայմանագրերը, պաշտոնական թղթի վրա թողնելով իր թաթի հետքը։

1930 թվականի ապրիլի 5-ից մինչև 1955 թվականը ռադիոյով հեռարձակվում էր ռադիո-ներկայացում, որին մասնակցում էր Ռին Տին Տինը (Ռին Տին Տինի մահից հետո հաղորդմանը մասնակցում էին այլ դերասան-շներ նրա կեղծանունով)։ Ներկայացման մեջ հնչում էր Ռին Տին Տինի ձայնը։ Մինչև 1931 թվականը հաղորդումը հեռարձակվում էր ամեն շաբաթ 8։15, իսկ հետո սկսեց հեռարձակվել ամեն հիգշաբթի՝ երեկոյան 8։15։ Ռադիո-ներկայացման վերջին մասը հեռարձակվեց 1955թվականի հունվարի 2-ին։

Վերջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դունկանը շատ էր սիրում Ռին Տին Տինին և ընդհանրապես չէր ձգտում անձնական փառքի և հովվաշանը վերաբերվում էր ինչպես լավագույն ընկերոջ։ James W. English-ը իր «The Rin Tin Tin Story» գրքում գրել է, որ Դունկանի կինը բաժանվել է նրանից, պատճառաբանելով, որ Դունկանը շանը ավելի շատ է սիրում քան իրեն։ Ռին Տին Տինի մահից հետո Դունկանին մնաց Ռին Տին Տին II-ը, իսկ հետո Ռին Տին Տին III և այսպես շարունակ Բետտի Ֆլանդրացու բոլոր ժառանգները։

Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, Լի Դունկանը զբաղեցրեց ամերիկյան բանակի գլխավոր հրահանգիչի պաշտոնը՝ մարտական շներ պատրաստելու գծով։ 1950-ական թվականներին Ռին Տին Տինի սերունդներից երկու շուն նկարահանվեցին « Ռին Տին Տինի արկածները» սերիալում։

Ռին Տին Տինը մահացավ 1932 թվականին։ 1934 թվականին Դունկանը որոշեց իր սիրելի շան աճյունը տեղափոխել նրա հայրենիք՝ Ֆրանսիա։ Հիմա Ռին Տին Տինի գերեզմանը գտնվում է եվրոպայում առաջին կենդանիների գերեզմանոցում՝ Սիմետյեր դը Շյենում, որը բացվել է 1899 թվականին։Այն գտնվում է Փարիզի հյուսիս արևմտյան կողմում, Կլիշի-լա-Գառեն և Աներ-սյուր-Սեն քաղաքների միջև։ Այստեղ թաղված են մի շարք հայտնի կենդանիներ, որոնք կամ իրենք էին արժանացել փառքի, կամինչ որ հայտնի մարդու կենդանի են։ Դռակը՝ Հունաստանի թագուհի Ելիզավետա Ռումինսկայայի շունը, Կամիլյա Սեն Սանսի կատուն, շուն-դերասան ՈՒելսի Թագաժառանգ, որը խաղացել է փարիզյան աշխարհահռչակ «Գյումնազ» «Gymnase»թատրոնում։ Այժմ Տեխասում կա Ռին Տին Տինի թանգարան։

2016 թվականի մարտին Նիդերլանդներում հայտնաբերվեց ֆիլմ «Ապրելու մրցավազք» (1928), Ռին Տին Տինի մասնակցությամբ, որը երկար ժամանակ համարվում էր կորցրած[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1922 Մարդը սատանայի գետից / The Man from Hell’s River — Ռին Տին Տին
  • 1922 Իմ հայրը / My Dad — Ռին Տին Տին
  • 1923 Այնտեղ,որտեղից սկսվում է հյուսիսը/ Where the North Begins — գայլ
  • 1923 Հյուսիսի ստվերներ/ Shadows of the North — Քինգ շուն
  • 1924 Բարև Ֆռիսկո(կարճամետրաժ) / Hello Frisco (a 10 minute short)
  • 1924 Գտնել մարդուն / Find your Man — Բեդդի շուն
  • 1925 Նավաստին ծովի մոտ / The Lighthouse by the Sea — Ռին Տին Տին
  • 1925 Գայլերի ընդհարում / Clash of the Wolves — Լոբո,գայլերի ոհմակի առաջնորդ
  • 1925 Հետևելով ձյան երկրին / Tracked in the Snow Country — Ռին Տին Տին
  • 1925 Մակարդակից ցածր / Below the Line — Ռին Տին Տին
  • 1926 Կեսգիշերային կանչ / The Night Cry — Ռին Տին Տին
  • 1926 Մեծ ձյան երկրի հերոսը/ A Hero of the Big Snows — Ռին Տին Տին
  • 1926 Քանի դեռ Լոնդոնը քնած է / While London Sleeps —Ռինտի (Rinty)
  • 1927 Երկաթյա մագիլներ / Jaws of Steel — Ռինտի (Rinty)
  • 1927 Ոստիկաններից հետապնդվողը / Tracked by the Police — Ռինտի (Rinty)
  • 1927 Ջոկատի շունը / A Dog of the Regiment — Ռինտի (Rinty)
  • 1928 Ապրելու մրցավազք / A Race for Life — Ռինտի(Rinty)
  • 1928 Լքված Ռինտին / Rinty of the Desert — Ռինտի(Rinty)
  • 1928 Արծաթյա աղվեսի երկիրը / Land of the Silver Fox — Ռինտի (Rinty)
  • 1928 Հայտնի շուն-դերասան Warner Brothers / The Famous Warner Brothers Dog Star — Ռին Տին Տին
  • 1928 Ռին Տին Տինը և նրա տեր և ընկեր պարոն Լի Դունկանը (կարճամետրաժ) / Rin Tin Tin and his Owner and Friend, Mr. Lee Duncan — Ռին Տին Տին
  • 1929Գումարի պարտավորագիր/ The Million Dollar Collar — Ռինտի (Rinty)
  • 1929 Սառած գետը / Frozen River — Լոբո շուն
  • 1929 Ներկայացումների ներկայացում (ժանր «Ասիական ֆանտաստիկա») / The Show of Shows —խաղում է ինքն իրեն
  • 1929 Վագրի վարդ / Tiger Rose —Սքոտտի
  • 1930 Որսորդ / The Man Hunter —Ռինտի(Rinty)
  • 1930 Սահման/ On the Border — Ռինտի (Rinty)
  • 1930 Փոթորկոտ ջրեր / Rough Waters — Ռինտի (Rinty)
  • 1930Միայնակ պաշտպանը / The Lone Defender —Ռինտի (Rinty)
  • 1931Կայծակնաբեր զինվոր / The Lightning Warrior —Ռինտի(Rinty)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Коваленко Илья Александрович (18.07.2019). «Одна из самых известных в мире собак - Рин Тин Тин». wolcha.ru.
  3. «A Race for Life». American Silent Feature Film Survival Database. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

James W. English. The Rin Tin Tin story. — New York: Dodd, Mead & Company, 1956. — С. 247. — ISBN.

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռին Տին Տին» հոդվածին։