Սիմետյեր դը շյեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիմետյեր դը շյեն (ֆր.՝ Le Cimetière des Chiens, բառացի՝ Շների գերեզմանոց), Ֆրանսիայում կենդանիների առաջին գերեզմանոցն է։ Գտնվում է Փարիզից հյուսիս–արևմուտք, Սենի ձախ ափին՝ Կլիշի–լա–Գ արենի և Անյեր–սյուր–Սեն արվարձանների միջև։ Սիմետյեղ դը շյենը բացվել է 1899 թվականին և աշխարհում երկրորդ պաշտոնական գերեզմանատունն է նախատեսված տնային կենդանիների համար։ Առաջինը բացվել է 1896 թվականին ԱՄՆ–ում Նյու Յորք նահանգի Հարթստեյլ քաղաքում։

Պատմություն[խմբագրել]

1845 թվականին Էթյեն Փարիզե (Étienne Pariset) բժիշկը կազմակերպեց կենդանիների պաշտպանության ընկերություն (S.P.A., La Société protectrice des animaux), հաճախ սխալմամբ ընկերության հիմնադիր են համարում կոմս Ժակ դը Գրամոնին (Jacques de Grammont)։ Ընկերությունը հրահանգ էր արձակել, ըստ որի մեռած կենդանիների դիակները 48 ժամվա ընթացքում պետք է բերվեին հատուկ մշակման՝ խրտվիլակ սարքելու։ Փաստացի դիակները նետում էին աղբարկղ կամ Սեն։ 1898 թվականի հունիսի 21-ին օրենք դուրս եկավ, ըստ որը թույլատրում էր կենդանիներին թաղել գերեզմանափոսերում՝ մոտակա բնակատեղից 100 մետր հեռու և ոչ պակաս քան 1 մետր հողի տակ։

Հետապնդելով կենդանիների շահերը, փարիզեցի փաստաբան Ժորժ Արմուան (ֆր.՝ Georges Harmois) և դերասանուհի, լրագրող, հետագայում սենատոր Մարգերիտ Դյուրանը (ֆր.՝ Marguerite Durand) 1899 թվականի մայիսի 2-ին հիմնեցին «Շների ֆրանսիական անանուն գերեզմանոց» ընկերությունը (ֆր.՝ Société Française Anonyme du Cimetière pour chiens), որը 1899 թվականի հունիսի 15–ին բարոն Բոսմոլեից (ֆր.՝ baron de Bosmolet) գնեց նրան պատկանող ,«Ավազակային կղզու» (Ռավաժյոր կղզի ֆր.՝ Ravageurs) Կլիշի կամրջի (ֆր.՝ Сlichy) ետևում ընկած տարածքը։ Փարիզի հավաստիանալով, որ «1898 թ. հունիսի 21-ի Կենդանիներին հուղարկավորելու օրենքը» կգործի, չառարկեց կղզում գերեզմանատուն ստեղծելուն;

Գերեզմանատան նախագծումը և շինարարությունը հանձնարարվեց այդ ժամանակ հայտնի ճարտարապետ Էժեն Պետիին (Eugène Petit)։ Գերեզմանոցը բաժանվեց չորս մասի Շների, կատուների, թռչունների և այլ կենդանիների համար։ 1899 հունիսին կատարվեց առաջին հուղակավորությունը։ Հետագայում գերազմանատանը ավելի քան 40000 կենդանի՝ շներ, կատուներ, ձիեր, առյուծներ, կապիկներ, ճագարներ, արջամկներ, մկներ, թռչուններ և ձկներ։

1986 թվականին Փարիզի մունիցիպալիտետը որոշում կայացրեց գերեզմանատան աշխատանքները դադարեցնել և 1987 թվականի սեպտեմբերին փակեց այն։ «Շների ֆրանսիական անանուն գերեզմանոց» ընկերությունը և Անյերի քաղաքագլուխը, որտեղ որ գտնվում էր գերեզմանոցը պահանջեցին գերեզմանոցն ընդունել որպես ճարտարապետության հուշարձան և մտցնել թանգարանային օբյեկտների ցուցակի մեջ։ 1989 թվականին գերեզմանատունը «Շների ֆրանսիական անանուն գերեզմանոց» ընկերության ֆր.՝ Société Française Anonyme du Cimetière pour chiens իրավասությունից անցավ քաղաքապետարանի սեփականություն։ 2001 թվականին գերեզմանատանը կատարվել են վերանորոգման աշխատանքներ։

Հուղակավորվածները[խմբագրել]

Սիմետյեր դը շյենում թաղված են բազմաթիվ հայտնի կենդանիներ, որոնք կամ փառքի և հայտնության են հասել իրենց կյանքի օրոք, կամ էլ պատկանել են հայտնի մարդկանց։ Գերեզմանատանը առանձնանում է 40000–րդ հուղակավորված կենդանու՝ թափառական շան տապանաքարը։ Շունը 1958 թվականի մայիսի 15-ին ընկել էր ավտոմեքենայի տակ գերեզմանատան դարպասներից ոչ հեռու։

Աղբյուրներ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]