Ռադիոհեդ
| Ռադիոհեդ | |
(ձախից աջ): Թոմ Յորք, Ջոննի Գրինվուդ, Քոլին Գրինվուդ, Էդ Օ'Բրայեն, Ֆիլ Սելուեյ |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Երկիր | Աբինգդոն, Օքսֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիա |
| Ժանրեր | Ալտերնատիվ ռոք Արթ-ռոք Էլեկտրոնային երաժշտություն |
| Գործունեություն | 1985 - ներկա |
| Լեյբլ | EMI Parlophone Capitol Records |
| Կայք | www.radiohead.com |
| Անդամներ | |
| Թոմ Յորք Ջոննի Գրինվուդ Էդ Օ'Բրայեն Քոլին Գրինվուդ Ֆիլ Սելուեյ |
|
Ռադիոհեդ (անգլ.՝ Radiohead), բրիտանական ռոք խումբ: Խումբը հիմնադրվել է 1985թ., և նրա կազմը մինչ այսօր չի փոփոխվել: Ռեդիոհեդի ոճը ավանդաբար բնորոշվում է որպես ալտերնատիվ ռոք, չնայած նրանց կատարումների մեջ կարելի է հանդիպել բրիթ փոփից մինչև արթ-ռոք և էլեկտրոնային երաժշտություն:
Նրանց դեբյուտային սնիգլ Creep-ը դուրս եկավ 1992թ. և Pablo Honey (1993թ.) ալբոմի թողարկումից հետո այն դարձավ հիթ: The Bends (1995թ.) ալբոմը նրանց հայտնի դարձրեց Մեծ Բրիտանիայում, իսկ նրանց երրորդ ալբոմը` OK Computer (1997թ.), որը նվիրված էր օտարմանը հասարակության մեջ, նրանց բերեց համաշխարհային հաջողություն և հռչակ: Այդ ալբոմը համարվում է 1990-ականների առավել մեծ նշանակություն ոնեցող ռոք ալբոմներից մեկը[1]:
Առայժմ նրանց վերջին ալբոմը The King of Limbs-ն է, որը թողարկվել է 2011թ:
Ռեդիոհեդը մեծ ազդեցություն ունեցավ ժամանակակից ռոք երաժշտության վրա[2]: 2008թ. տվյալներով վաճառվել է Ռեդիոհեդի ալբոմների մոտ 28 մլն օրինակ[3][4]: 2005թ. «Ռոլինգ Սթոն» ամսագիրը Ռեդիոհեդին տեղադրեց 73-րդ տեղում "Ողջ պատմության հզորագույն երաժիշտների" ցուցակում[5]: Նրանց բոլոր ալբոմները, սկսած OK Computer-ից մինչև The King of Limbs առաջադրվել են «Լավագույն ալտերնատիվ ալբոմ»-ի համար «Գրեմմի» մրցանակի, որոնցից 3-ը հաղթել են: Բոլոր ալբոմները ունեն ոսկե կամ պլատինե կարգավիճակ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:
Բովանդակություն |
Սկիզբը (1985—1991) [խմբագրել]
Ռեդիոհեդի ապագա անդամները միասին հաճախում էին տղաների համար մասնավոր, փակ դպրոց, Աբինգդոնում (Օքսֆորդշիր)[6]: Յորքը և Քոլին Գրինվուդը նույն տարիքի են, Օ'Բրայենը և Սելուեյը մեկ տարով մեծ են նրանցից, իսկ Ջոննի Գրինվուդը` երկու տարով փոքր: 1985թ. նրանք հիմնադրում են «On a Friday» խումբը, որի անվանումը պայմանավորված է նրանով, որ նրանք իրենց փորձերը դպրոցում անում էին հինգշաբթի օրերին[7]: Ըստ տարբեր տվյալների նրանց առաջին ներկայացումը կատարվել է Օքսֆորդի Jericho Tavern գինետանը 1986թ.[8] կամ 1987թ.[7]: Ջոննի Գրինվուդը սկզբում նվագում էր փողային գործիքներ, հետո ստեղնաշար, բայց վերջում դարձավ կիթառիստ: Վաղ ներկայացումներում խմբում կաին նաև 3 սաքսաֆոնիստներ[9]: Հետո բոլոր երաժիշտները ընդունվեցին համալսարան և 4 տարի խումբը դադարեց ելույթներ տալ, նրանք փորձեր էին անում միայն արձակուրդներին[7]:
1991թ. Յորքը, ավագ Գրինվուդը, Օ'Բրայենը և Սելուեյը ավարտեցին համալսարանը: «On a Friday»-ը սկսեց թողարկել դեմո-կասետներ և հաճախ տալ համերգներ Օքսֆորդշիրում: Առաջին դեմո-ձայնագրություններից մեկը, որը նրանք ինքնուրույն թողարկեցին, դուրս եկավ որպես «EP Manic Hedgehog» (տեղի երաժշտական խանութներից մեկի պատվին): Այդ ժամանակ էլ առաջին անգամ «On a Friday»-ի անունը հայտնվեց Curfew օքսֆորդյան ամսագրի կազմում: Խումբը երաժշտությունը կատարում էր Pixies, The Smiths, R.E.M. և Talking Heads խմբերի ոգով: Երիտասարդ խումբը գրավեց Օքսֆորդի «Courtyard Studios» ձայնագրական ստուդիայի համասեփականատեր` Քրիս Հաֆորդի ուշադրությունը, ով իր գործընկերոջ` Բրայս Էջի հետ դարձավ «On a Friday»-ի մենեջեր (նրանք այժմ էլ խմբի մենեջերներն են): 1991թ. վերջում Քոլին Գրիվուդը, ով աշխատում էր երաժշտական խանութում, պատահական ծանոթանում է EMI Records-ի գործակալի` Քեյթ Ուոզենկրոֆտի հետ, որի արդյունքում «On a Friday»-ը պայմանագիր է կնքում EMI-ի հետ, 6 ալբոմի համար: EMI-ի երաժիշտները փոխեցին խմբի անունը «Radiohead», Talking Heads-ի համանուն երգի պատվին:
Դիսկոգրաֆիա [խմբագրել]
| Ալբոմը | Թողարկման տարեթիվը |
|---|---|
| «Pablo Honey» | 1993 |
| «The Bends» | 1995 |
| «OK Computer» | 1997 |
| «Kid A» | 2000 |
| «Amnesiac» | 2001 |
| «Hail to the Thief» | 2003 |
| «In Rainbows» | 2007 |
| «The King of Limbs» | 2011 |
Անդամներ [խմբագրել]
- Ջոննի Գրինվուդ (անգլ. Jonny Greenwood) - կիթառ, ստեղնաշար, այլ գործիքներ
- Էդ Օ'Բրայեն (անգլ. Ed O’Brien) - կիթառ, բեկ-վոկալ
- Քոլին Գրինվուդ (անգլ. Colin Greenwood) - բաս-կիթառ, ստեղնաշար
- Ֆիլ Սելուեյ (անգլ. Phil Selway) - հարվածային գործիքներ
Հղումներ [խմբագրել]
- Ռադիոհեդի պաշտոնական կայքէջ (անգ.)
- Radiohead-ը MySpace-ում
- RHDiscog.com (անգ.) — Ռադիոհեդի դիսկոգրաֆիան
- Radiohead FAQ — ոչ պաշտոնական FAQ
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Erlewine, Stephen Thomas։ «Radiohead»։ Allmusic։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FqLmlbM։ Վերցված է 2011-06-10։
- ↑ «The 50 albums that changed music»։ The Observer։ 15 июля 2006։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FqNGfEb։ Վերցված է 2011-05-30։
- ↑ Adam Sherwin։ «EMI accuses Radiohead after group’s demands for more fell on deaf ears»։ The Times։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FqOaDju։ Վերցված է 2009-06-05։
- ↑ Daniel Kreps։ «Radiohead Publishers Reveal “In Rainbows” Numbers»։ Rolling Stone։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FqPiFnT։ Վերցված է 2009-06-06։
- ↑ Dave Matthews (2005)։ «73) Radiohead»։ Rolling Stone։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FqRB9ob։ Վերցված է 2011-05-30։
- ↑ Don’t worry, be happy — Интервью The Sydney Morning Herald 14 июля 2003 г.
- ↑ 7,0 7,1 7,2 Randall, Mac (1 апреля 1998)։ «Radiohead interview: The Golden Age of Radiohead»։ Guitar World։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FqSQuVd։ Վերցված է 2011-06-07։
- ↑ Martin Clarke Radiohead: Hysterical and Useless.
- ↑ Mic Randall Exit Music: The Radiohead Story. P. 30.