Burn the Witch

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Burn the Witch (երգ)ից)
«Burn the Witch»
Ռադիոհեդի սինգլը
«A Moon Shaped Pool» ալբոմից
Թողարկվածմայիսի 3, 2016
Ֆորմատթվային ռելիզ
ԺանրԱրտ ռոք
Տևողություն03:40
ԼեյբլXL Recordings
ՊրոդյուսերՆայջել Գոդրիչ
Ռադիոհեդի սինգլների ժամանակագրություն
««Spectre»»
(2015)
«Burn the Witch»
()
«Daydreaming»
(2016)

Burn the Witch, Ռադիոհեդ անգլիական ռոք խմբի երգը, որը թողարկվել է 2016 թվականի մայիսի 3-ին XL Recordings լեյբլով։ A Moon Shaped Pool ալբոմի առաջին սինգլը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի մշտական պրոդյուսեր Նայջել Գոդրիչի խոսքերով «Burn the Witch»-ի ստեղծագործական աշխատանքները տևել են տասնվեց տարի՝ հաշված տևական ընդմիջումները։ Խումբն առաջին անգամ փորձել է երգը ձայնագրել 2000 թվականին՝ Kid A ալբոմի կազմում ներառված երգերի ձայնագրման հետ։ Ավելի ուշ երգի վրա աշխատանքներ են տարվել նաև Hail to the Thief (2003) և In Rainbows (2007) ալբոմների ձայնագրման ժամանակ։ «Burn the witch» (թարգմանաբար՝ այրիր վհուկին) արտահայտությունը առկա է նաև Hail to the Thief ալբոմի շապիկի պատահական արտահայտությունների մեջ։ Երգի մասին խմբի վոկալիստ Թոմ Յորքը հիշատակել է 2005 թվականին Ռադիոհեդի պաշտոնական բլոգում։ «Burn the Witch»-ի տեքստը հրապարակվել է նույն կայքում 2007 թվականին։ 2006 և 2008 թվականներ որոշ համերգների ժամանակ խումբը կատարել է երգի որոշ առանձին հատվածներ։ Այնուամենայնիվ, մինչև 2016 թվականի մայիսի 3-ը «Burn the Witch»-ի ամբողջական ավարտուն տարբերակաը ոչ մի անգամ չի խնչել և չի ձայնագրվել։

2013 թվականին հարցազրույցներից մեկի ժամանակ Գոդրիչին խնդրեցին լույս սփռել Ռադիոհեդի դեռևս չձայնագրված կամ կիսատ ձայնագրված երգերի հետագա ճակատագրի վրա, ինչին ի պատասխան պրոդյուսերը նշեց, որ բոլոր երգերն ի վերջո կթողարկվեն վերջնական մշակումից հետո։ Այդ երգերի ցանկում էր նաև «Burn the Witch»-ը։ Իր խոսքերը հաստատելոի համար Գոդրիչը օրինակ բերեց խմբի «Nude» երգը, որը վերջնական մշակմամբ լույց ընծայվեց 2007 թվականին, բայց ստեղծվել էր դրանից տասներկու տարի առաջ։

Երգի տեքստի մեկնաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեքստում կան նման տողեր. "մի մտածիր պատճառների մասին / խուսափիր տեսողական կոնտակտից/ պատասխան ռեակցիա մի տուր / կրակիր դեսպանորդների վրա / այրիր վհուկին": Pitchfork երաժշտական պարբերականը երգի տեքստը մեկնաբանում է, որպես զգուշացում ժամանակից աշխարհում գնալով ավելի ու ավելի տարածվող խմբակային մտածողությունից։ Որպես կամազուրկ ու ստրկացված ամբոխի վրա իշխանություն տարածելու օրինակ է բերվում 15-17-րդ դարերում Արևմտյան Եվրոպայում հայտնի վհուկների որսը՝ կախարդություններ անելու մեջ կասկածվող մարդկանց նկատմամբ զանգվածային հետապնդումները։

The Guardian թերթը երգի տեքստում միանգամայն այլ իմաստ է տեսնում. նրանց կարծիքով "Burn the Witch"-ում խոսքը վերաբերում է կառավարության՝ հասարակության նկատմամբ համապարփակ հսկողության ու սոցիալական մեդիայի միջոցով մարդու կյանքի բոլոր ոլորտներն իր աչքի ու հսկողության առաջ պահելու փորձերին։

Քննադատների արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Pitchfork պարբերականը "Burn the Witch"-ը շաբաթվա լավագույն երգն է համարել և գրել է հետևյալը.

Kid A ալբոմի «How to Disappear Completely» գլուխգործոցի ժամանակներից ի վեր առաջին անգամ Ռադիոհեդը ստեղծեց իրոք վախեցնող ու շքեղ կոմպոզիցիա։

Ջիլիան Մեյփս, Pitchfork-ի գլխավոր խմբագիր

The Guardian-ն այսպես է գնահատել երգը.

Կլանող... Անվիճելի է, սա իր տեսակի մեջ վերադարձ էր՝ ինքնավստահ, առանց ձևականությունների, բայց միաժամանակ մռայլ, վախի զգացում առաջացնող՝ այնպիսին, ինչպիսին աշխարհը սպասում էր իրենցից։
Մայքլ Հան, The Guardian-ի խմբագիր[1]

Սինգլի կոմպոզիցիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Տևողություն
1. «Burn the Witch»   3:40
3:40

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]