Paranoid Android

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Paranoid Android»
Ռադիոհեդի երգը «OK Computer» ալբոմից
Թողարկված1997 մայիսի 26
Ֆորմատ7-inch vinyl, CD
Ժանրալտերնատիվ ռոք, պրոգրեսիվ ռոք
Տևողություն6:23
ԼեյբլParlophone
ՀեղինակՌադիոհեդ
ՊրոդյուսերՆիգել Գոդռիչ, Ռադիոհեդ
OK Computer ալբոմի երգացանկ
Street Spirit (Fade Out)
(1996)
«Paranoid Android»
(1997)
Karma Police
(1997)

Paranoid Android, երգ անգլիական ալտերնատիվ ռոք խումբ Ռադիոհեդի կողմից՝ ներառված 1997 թվականին թողարկված իրենց «OK Computer» ալբոմում։ Տխուր հումորային երգի բառերը գրվել են բացառապես երգիչ Թոմ Յորքի կողմից՝ Լոս Անջելեսի իր տհաճ փորձից հետո։ Ավելի քան 6 րոպե տևողությամբ և 4 առանձին բաժիններով այս երգը կարևորապես ազդվել է Բիթլզ խմբի "Happiness Is a Warm Gun", Qween-ի "Bohemian Rhapsody" երգերից։ Paranoid Android երգի անունը վերցված է Դուգլաս Ադամսի «պարանոիդ անդրոիդ Մարվինը» գրքից։

Երբ երգը թողարկվում էր որպես «OK Computer» ալբոմի առաջին երգ, այն երրորդ հորիզոնականում էր Մեծ Բրիտանիայի սինգլների չարտում։ Այն լավ ընդունվեց երաժշտական քննադատների կողմից և կարևորվեց «OK Computer» ալբոմի շատ քննադատություններում։ Երգը պարբերապես հայտնվում էր բոլոր ժամանակների լավագույն հիթերի մեջ՝ այդ թվում «Rolling Stone»-ի բոլոր ժամանակների 500 լավագույն հիթերի մեջ։ Երգի անիմացված տեսահոլովակը, որ նկարվել էր Մագնուս Կառլսենի կողմից։ Թողարկումից հետո երգի քավրեր են ստեղծվել շատ արտիստների կողմից, ովքեր աշխատում են երաժշտական ժանրերի տարատեսակներում։

2008 թվականին երգը ներառվել է Ռադիոհեդի լավագույն երգերի հավաքածուի մեջ։

Ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Paranoid Android» երգը ստեղծելիս Ռադիոհեդը համադրել է հատվածներ տարբեր 3 երգերից, որոնցից յուրաքանչյուրը գրվել է խմբի տարբեր անդամների կողմից։ Մասերը միավորելու գաղափարը առաջացել է Բիթլզ խմբի «Happiness Is a Warm Gun» երգի ձևաչափը և կառուցվածքը ուսումնասիրելուց հետո։ Սակայն խմբի անդամ Կոլին Գրինվուդը պնդել է, որ դա անհեթեթ երգ է[1]։

«Paranoid Android» երգը ձայնագրվել է դերասանուհի Ջեյն Սեյմուրի ամառանոցում Սոմերսեթի մոտ։ Երգի առաջին խմբագրումը 14 րոպե էր և ներառում էր երգեհոն, որ կատարվում էր Ջոննի Գրինվուդի կողմից։ Ռադիոհեդը կատարել է այս տարբերակը կատարվել է 1996 թվականի սեպտեմբերին Ալանիս Մորիսեթի հետ տուրի ժամանակ։

Երբ մենք սկսեցինք կատարել երգը կենդանի տարբերակով, այն շատ զվարճալի էր։ Կար մի հատված, որ նման էր զառանցանքի։
- Օ'Բրայան

Կառուցվածք և խոսքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Paranoid Android-ը բաղկացած է 4 մասերից, որոնցից յուրաքանչյուրը ունի ստանդարտ հնչյունավորում և 4/4 չափ՝ չնայած որոշ հատվածներ ունեն 7/8 չափ։ Բացման պահը սկսվում է C մինոր գամմայում՝ 84 բիթ/վայրկյան տեմպով[2]։ Երգի վերջաբանը, որ կատարվում է Ջոնի Գրինվուդի կողմից, տևում է 2:43-ից 3:33 վայրկյանները։ Երրորդ հատվածը գրվել է Ջոնի Գրինվուդի կողմից։

Չորրորդ և վերջին հատվածը սկսում է 4:58 րոպեից։ Paranoid Android-ի բառերը կապված են OK Computer ալբոմի մնացած երգերի հետ՝ այդ թվում խելացնորությունը, բռնությունը, կարգախոսները, և կապիտալիզմի քաղաքականացումը[3]։ Յորքի բառերը հիմնված են Լոս Անջելեսի բառերից մեկում իր փորձից։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոմ Յորք՝ վոկալ, ակոստիկ կիթառ
  • Ջոնի Գրիվուդ՝ կիթառ, դաշնամուր, մելլոտրոն
  • Կոլին Գրինվուդ՝ բաս կիթառ
  • Էդ Օ՛Բրայան՝ կիթառ, հարվածային գործիքներ, բեք վոկալ, ձայնային էֆֆեկտներ
  • Ֆիլ Սելվեյ՝ հարվածային գործիքներ

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշելով խմբի նպատակներից մեկը paranoid Android երգի տեսահոլովակում՝ Յորքն ասել է. «Երբ եկավ ժամանակը ստեղծելու տեսահոլովակ երգի համար, կային շատ մարդիկ, ովքեր ասում էին շատ լավ, մենք ունենք մեկ այլ տեսահոլովակ Street Spirit-ի նման, որը նույն տրամադրությամբ է և այն նույնպես սև ու սպիտակ է։ Մենք իսկապես մեծ հաճույք էինք ապրել երգը ստեղծելիս, ուստի տեսահոլովակը պետք է որ ծիծաղեցնի ձեզ։ Ես ի նկատի ունեմ, որ այն նույնպես պետք է տանջի ձեզ։»

Ինչպես Ռոբինը, Paranoid Android-ը նույնպես նկարվել է հասարակ ոճով, որը ընդգծում է թավ գույները և ուղիղ գծերը։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերի հեղինակն է Թոմ Յորքը, Ջոնի Գրինվուդը, Էդ Օ'Բրայանը, Կոլին Գրինվուդը, Ֆիլ Սելվոյը. 

CD1 (CDODATAS01)
# Անվանում Տևողություն
1. «Paranoid Android»   6:27
2. «Polyethylen»   4:23
3. «Pearly»   3:34

Չարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարտ (1997) Հորիզոնական
Ֆլենդերս 15
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 3
Շվեդիա Շվեդիա 53
Գերմանիա Գերմանիա 61
ARIA 29

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Randall, 2002. էջեր 214–215.
  2. Griffiths, 2004. էջ 92.
  3. Footman, 2007. էջեր 144–150.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]