Ռալֆ Բանչի զբոսայգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռալֆ Բանչի զբոսայգի
Տեսակքաղաքային զբոսայգի
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքՆյու Յորք շրջան
Հիմնվել է1948
Անվանված էՌալֆ Բանչ
Ռալֆ Բանչի զբոսայգիը գտնվում է ԱՄՆում
Ռալֆ Բանչի զբոսայգի

Ռալֆ Բանչի զբոսայգի (անգլ.՝ Ralph Bunche Park), Նյու Յորքի Turtle Bay թաղամասում գտնվող փոքրիկ քաղաքային հանրային պուրակ, որը գտնվում է Առաջին պողոտայում՝ 42-րդ և 43-րդ փողոցների միջև։ 1979 թվականին այն կոչվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջին աֆրոամերիկացի դափբեկիր Ռալֆ Բանչի անվամբ[1]։

Այգին գտնվում է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակից դեպի Առաջին պողոտա ընկած երկայնքում (Առաջին պողոտայի այս հատվածը հայտնի է նաև որպես «Միավորված ազգերի կազմակերպության հրապարակ»)։ Պուրակի հյուսիսարևմտյան անկյունում գտնվող գրանիտե սանդուղքը տանում է դեպի 43-րդ փողոցի և Թյուդոր սիթիի բնակարաններ։ Այն կառուցվել և բացվել է 1948 թվականին՝ ՄԱԿ-ի շտաբի կառուցման ընթացքում։ Պուրակի պատին փորագրված է Եսայի մարգարեից հայտնի մեջբերումը՝ 2:4: «Նրանք իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն, և իրենց սուիններից՝ մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորելու պատերազմել»։ Եսայու պատ անվանումով հայտնի այս պատը վերափոխվել է 1975 թվականին և վերջին բառի տակ ավելացվել է «Եսայի» բառը[2]։ 1981 թվականին պուրակի սանդուղքը, ի պատիվ խորհրդային այլախոհ Նատան Շարանսկու, կոչվել է Շարանսկու սանդուղք[1]։

Եսայու պատի առջև գտնվող հարթակում 1980 թվականին տեղադրվել է 15 մետր բարձրությամբ «Խաղաղության ձև մեկ» չժանգոտվող պողպատե կոթողը։ Կոթողի քանդակագործը՝ Դանիել Լառու Ջոնսոնը (ծն. 1938 թ.), Բանչի մտերիմ ընկերն էր և քանդակը նվիրել է Բանչին, ով 1950 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի[3]։

Այգու հարավային ծայրում 1990 թվականին բացվել է հուշատախտակ՝ նվիրված քաղաքացիական իրավունքի պաշտպան Բայարդ Ռասթինին[1]։

Քանի որ «Եսայու պատը», «Խաղաղության ձև մեկ» կոթողը, Բանչի խաղաղարար գործունեությունն արծարարծում են խաղաղության թեման և գտնվում են ՄԱԿ-ի հարևանությամբ, այգին հանրաճանաչ վայր է ցույցերի և հանրահավաքների համար, որոնք վերաբերվում են խաղաղությանը և միջազգային այլ հարցերի[4]։ 1985 թվականին այգին համարվել է Նյու Յորքի առաջին խաղաղության պուրակը[1]։ Այգին զբաղեցնում է քառորդ ակրից (1000 մ²) պակաս տարածք, ուստի այստեղ խոշոր հավաքույթներ չեն կազմակերպվում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ralph Bunche Park – Historical Sign». New York City Department of Parks and Recreation. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
  2. «Ralph Bunche Park». New York City Department of Parks and Recreation. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  3. Urquhart, Brian (1993). Ralph Bunche: An American Odyssey. New York: W.W. Norton & Company, Inc. էջ 458. ISBN 0-393-03527-1. Վերցված է 2010 թ․ հուլիսի 2-ին.
  4. Lambert, Bruce (1994 թ․ մայիսի 22). «From Tudor City, Protests Against Noisy Protesters». The New York Times. Վերցված է 2010 թ․ հուլիսի 2-ին.