Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ (ԳԶՄՀ, անգլերեն ՝ IFAD), Միավորված ազգերի կազմակերպությունի ասոցացված կազմակերպություն, հիմնադրվել է 1976-ին:Կենտրոնակայանը՝ Հռոմում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնման նպատակը լրացուցիչ միջոցներ հայթայթելը և դրանք զարգացող երկրներին կամ միջկառավարական կազմակերպություններին զեղչով հատկացումն է, գյուղական բնակչության շրջանում աղքատության դեմ պայքարը։ Անդամակցում է 168 պետություն։ Միջոցները գոյանում են անդամ և այլ պետությունների ու կազմակերպությունների կամավոր ներդրումներից։ Հայաստանի Հանրապետությունը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամնին անդամակցում է 1993-ից և գտնվում է C (զարգացող) երկրների ցանկում:1995-ից սկսած Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամն Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է ավելի քան 64 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով 5 ծրագիր՝ ուղղված գյուղատնտեսական տարածքների զարգացմանը:Ներկայում (2014) Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Գյուղական կարողությունների ստեղծում» (2011–16) և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» (2008–13) ծրագրերին, որոնց ընդհանուր նպատակը աղքատության նվազեցումն է Հայաստանի գյուղական բնակավայրերում։ Ծրագրերի շրջանակներում առաջիկա տարիներին նախատեսվում է Վայոց ձորի, Տավուշի և Արագածոտնի մարզերում հիմնել 700 հա պտղատու այգի՝ ժամանակակից մեթոդներով մշակման հնարավորություններով։ Նշված մարզերում արդիականացվելու են նաև ենթակառուցվածքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։