Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես Չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (ՎԶՄԲ) (անգլ.՝ International Bank for Reconstruction and Development (IBRD)), Համաշխարհային բանկի հիմնական ապառիկային հաստատությունը:
ՎԶՄԲ-ի նպատակն է աղքատության նվազեցումը և վարկերի երաշխիքների, ռիսկային կառավրաման, ապրանքների, անալիտիկ խորհրդատու ծառայությունների մատուցումը միջին եկամուտ ունեցող և վարկունակ երկրներին: 1944 թվականին հիմանադրված ՎԶՄԲ-ն ՀԲ-ի հաստատություններից է: Այն ստեղծվել է իբրև համատեղ կառույց, որին անդամակցում է 187 երկիր: ՎԶՄԲ-ն վարկավորման համար անհրաժեշտ միջոցների մեծ մասը ներգրավվում է միջազգային ֆինանսական շուկայից, և 1947 թվականին վաճառելով իր կողմից թողարկված պարտատոմսերը նա դառնում է ՀԲԽ-ի հիմնական վարկավորող կազմակերպությունը: Տարիների ընթացքում կուտակած կապիտալը թույլ է տալիս ՎԶՄԲ-ին զարգացնել ներդրումները, ամրապնդել իր ֆինանսական դրությունը, վարկեր տրամադրել ցածր տոկոսադրույքով և վարկառուներին առաջարկել լավ պայմաններ: 2006 թվականին իր ամենամյա նիստի ժամանակ ՀԲ-ն (անդամ երկրների խրախուսմամբ) պարտավորվել է կատարել հետագա բարելավումներ ծառայությունների գծով, որն իրականացնում են իր անդամները: Բավարարել միջին եկամուտ ունեցող երկրների գնալով ավելի բարդացող պահանջները ՎԶՄԲ-ն պետք է նաև վերանայի ֆինանսական և ռիսկային կառավարման ապրանքները, ապահովվի ազատ գիտելիքներ և բանկային ծառայությունները դարձնի ավելի մատչելի հաճախորդների համար: