Ռադիոմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռադիոմեն
Դիմանկար
Ծնվել է1951
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և extra

Ռադիոմեն (անգլ.՝ Radioman, 1951, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), Նյու Յորքից նախկին անօթևանի մականուն, որը հայտնի է դարձել 100-ից ավել ֆիլմերում և հեռուստաշոուներում իր կամեո մասնակցությամբ։ Նրա իրական անունը Քրեյգ Քասթալդո է, հայտնի է նաև Քրեյգ Շվարց անվամբ։ «Ռադիոմեն» մականունը պայմանավորված է ռադիոյով, որը Քրեյգը հաճախ կրում է իր պարանոցին։

Ինքն իր դերում նկարահանվել է «Ստուդիա 30», «Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է» հեռուստասերիալներում, ինչպես նաև «Հանգուցյալները», «Անիծվածների կղզի», «Հաջողության համբույր», «Սեր և ծխախոտեր», «Էլֆ», «Սեր ծանուցումով», «Փայլ», «Պահպանելով հավատը», «Գոձիլա», «Փրկագին», «Մեծ հայրիկ», «Միլիոնատեր ոչ իր կամքով», «Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը», «Այլ կին», «Ջեյսոն Բորն» և այլ ֆիլմերում ու հեռուստաշոուներում։

Ռադիոմենը հայտնի է Նյու Յորքում[2]։ Նրա մասին գրել են «The New York Times»[3][4] ու «New York Daily News»[5]։ Վուպի Գոլդբերգը Ռադիոմենին, որպես հյուր, հրավիրել է Օսկար կինոմրցանակաբաշխության արարողություններից մեկին, երբ Գոլդբերգը վարում էր այն[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոմենը ծնվել և մեծացել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում։ Անցել է բանակային ծառայություն, աշխատել ԱՄՆ փոստային ծառայությունում։ Մոտ մեկ տարի եղել է անօթևան, սակայն աշխատանք է գտել Մանհեթենի թերթերի կրպակներից մեկում ու Բրուքլինում ստացել սուբսիդավորված կացարան[3][4]։

Առաջին անգամ ֆիլմում ինքն իր դերում (կամեո) խաղացել է այն ժամանակ, երբ իրեն խնդրել էին հեռանալ, որպեսզի ֆիլմի տեսարաններից մեկը նկարահանվի թերթերի կրպակում։ Երբ վերջինս հրաժարվել է, ռեժիսորը մտափոխվել է, ու Ռադիոմենը հայտնվել է կադրում[4]։ 1989 թվականից սկսել է այցելել նկարահանման հրապարակներ։ Նման առաջին ֆիլմը եղել է «Ձկնորս թագավորը» ֆիլմը[3]։ Ռադիոմենը նկարահանման հրապարակները գտնում էր արհմիություններից մեկի վարորդների օգնությամբ կամ էլ գտնելով «չկայանել» ցուցանակները, որը նշանակում էր նկարահանումների սկիզբը[4]։ 1990-ական թվականներին Ռադիոմենը ձերբակալվել է և 6 ամիս հետազոտություն անցել հոգեբուժական կլինիկաներից մեկում, սակայն դուրս գալուց հետո շարունակում էր այցելել նկարահանման հրապարակներ[4]։ 2004 թվականի դրությամբ՝ ապրում էր Բրուքլինում և գումար վաստակում ստորագրությունների վաճառքով ու ֆիլմերում հայտնվելով։

The New York Times-ի տվյալներով՝ Ռադիոմենը հանդիսանում է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի անդամ և «գիտի ամեն ինչ յուրաքանչյուր ֆիլմի մասին, որը նկարահանվել է Նյու Յորքում»[4]։ Դերասանի կարգավիճակում սովորաբար խաղում է անօթևանի կամ գզգզված մազերով անձի կերպարում[4]։

Վավերագրական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի ապրիլին Տորոնտոյի վավերագրական ֆիլմերի փառատոնի ժամանակ կայացել է Ռադիմենի մասին պատմող «Radio man» վավերագրական ֆիլմը[7][8][9]։ Ֆիլմում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Թոմ Քրուզը, Ռոբին Ուիլյամսը, Մերիլ Սթրիփը, Ջորջ Քլունին, Ջոշ Բրոլինը, Մեթ Դեյմոնը, Ռիկի Ջերվեյսը, Ջեյմս Գանդոլֆինին, Ռոբերտ Դաունի Կրտսերը, Ջուդ Լոուն, Վուպի Գոլդբերգը, Հելեն Միրենը, Թիլդա Սուինթոնը, Ալֆրեդ Մոլինան, Ռոն Հովարդը, Շայա Լաբաֆը և Թինա Ֆեյը։

Վավերագրական ֆիլմում նրանք շփվում են Ռադիոմենի հետ կամ պատմում նրա մասին։ Նա ներկա է եղել ֆիլմի ցուցադրությանը և մասնակցել հարց ու պատասխանի հանդիպմանը։ Դրա ժամանակ Ռադիոմենը նշել է, որ իր սիրելի դերասանը Ռոբին Ուիլյամսն է, իսկ սիրելի ռեժիսորը, որի հետ ինքն աշխատել է, Մարտին Սկորսեզեն է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Ռեժիսոր Դեր
1991 Ձկնորս թագավորը The Fisher King Թերի Գիլիամ Ինքն իր դերում
1996 Փրկագին Ransom Ռոն Հովարդ Ինքն իր դերում
1997 Դոնի Բրասքո Donnie Brasco Մայք Նյուել Ինքն իր դերում
1998 Գոձիլա (ֆիլմ, 1998) Godzilla Ռոլանդ Էմերիհ Ինքն իր դերում
1998 Պաշարում The Siedge Էդվարդ Ցվիկ անհայտ
2000 Պահպանելով հավատը Keeping The Faith Էդվարդ Նորթոն Ինքն իր դերում
2000 Փոքրիկ Նիքին Little Nicky Սթիվեն Բրիլ Ինքն իր դերում (հեռացված կադր)
2000 Միսս համահանճար Miss Congeniality Դոնալդ Փեթրի Ինքն իր դերում
2001 Փայլ Glitter Վոնդի Քյորթիս Հոլ Ինքն իր դերում
2001 Օրինակելի տղամարդ Zoolander Բեն Սթիլեր Ինքն իր դերում
2002 Սարդ մարդը Spider-man Սեմ Ռեյմի Ինքն իր դերում
2002 Միլիոնատեր ոչ իր կամքով Mr. Deeds Սթիվեն Բրիլ Ինքն իր դերում
2002 Սեր ծանուցումով Two Weeks Notice Մարկ Լոուրենս Ինքն իր դերում
2003 Էլֆ Elf Ջոն Ֆավրո Ինքն իր դերում
2003 Ինչպես 10 օրում ազատվել ընկերոջիցդ How To Lose A Guy In 10 Days Դոնալդ Փեթրի Ինքն իր դերում
2004 Աղջիկը Ջերսիից (ֆիլմ) Jersey Girl Քևին Սմիթ Ինքն իր դերում
2004 Բորնի գերակշռությունը The Bourne Supremacy Փոլ Գրինգրաս Ինքն իր դերում
2005 Սեր և ծխախոտեր Romance & Cigarettes Ջոն Թուրթուրո Ինքն իր դերում
2006 Հաջողության համբույր Just My Luck Դոնալդ Փեթրի Ինքն իր դերում
2006 Հանգուցյալները The Departed Մարտին Սկորսեզե Ինքն իր դերում
2007 Սարդ-Մարդ 3 Spider-Man 3 Սեմ Ռեյմի Ինքն իր դերում
2007 Հմայվածը Enchanted Քևին Լիմա Ինքն իր դերում
2010 Անիծվածների կղզի Shutter Island Մարտին Սկորսեզե Ինքն իր դերում
2010 Ուոլ Սթրիթ։ Փողը չի քնում Wall Street: Money Never Sleeps Օլիվեր Սթոուն Ինքն իր դերում
2011 Ինչպես գողանալ երկնաքերը Tower Heist Բրեթ Ռաթներ Ինքն իր դերում
2012 Հանգեր բանանի հետ միասին Rhymes With Banana Ջոզեֆ Մուսզինսկի Ինքն իր դերում
2013 Արյունակցական կապեր Blood Ties Գիյոմ Կանե Ինքն իր դերում
2013 Radio Man Radio Man Մերի Քեր Ինքն իր դերում
2013 Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը (ֆիլմ) The Secret Life of Walter Mitty Բեն Սթիլեր Ինքն իր դերում
2014 Այլ կին The Other Woman Նիք Քասավեթիս Ինքն իր դերում
2015 Ovum Ovum Մերի Օթ Ինքն իր դերում
2016 Կատակերգու The Comedian Թեյլոր Հեքֆորդ Ինքն իր դերում
2019 Կեսգիշերավորները Nighthawks Գրանտ Ս. Ջոնսոն Ինքն իր դերում
2019 Իռլանդացին The Irishman Մարտին Սկորսեզե Ինքն իր դերում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Teeman, Tim (2012 թ․ հոկտեմբերի 9). «The homeless man who's now a film star: Radioman». The Sunday Times (անգլերեն). ISSN 0140-0460. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 Botton, Sari (1996 թ․ օգոստոսի 25). «The Self-Made Extra: Radio Man». The New York Times. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Barry, Dan (2004 թ․ ապրիլի 7). «About New York; Playing a New York Oddball (Wait, Is He Playing?)». The New York Times. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
  5. «Russell Crowe gives homeless celebrity follower 'Radio Man' his winter coat». New York Daily News. 2009 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
  6. Rush, George (2013 թ․ հոկտեմբերի 15). Scandal: A Manual (անգլերեն). Simon and Schuster. ISBN 978-1-62873-533-8.
  7. Bradshaw, Peter (2012 թ․ հոկտեմբերի 11). «Radioman – review». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  8. Abbey, Jennifer (2012 թ․ նոյեմբերի 9). «Robin Williams Poses With Radioman, His Once Homeless Lookalike». ABC News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  9. Barnard, Linda (2012 թ․ ապրիլի 30). «Hot Docs: Meet Radioman, star of more than 100 movies, and now his own». Toronto Star (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]