Ջրաշուշան սպիտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրաշուշան սպիտակ
Ջրաշուշան սպիտակ
Ջրաշուշան սպիտակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Nymphaeales
Ընտանիք Հարսնամատազգիներ (Nymphaeaceae)
Ենթաընտանիք Nymphaeoideae
Ցեղ Ջրաշուշան (Nymphaea)
Տեսակ Ջրաշուշան սպիտակ (N. alba)
Միջազգային անվանում
Nymphaea alba
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ջրաշուշան սպիտակ (լատին․՝ Nymphaea alba), հարսնամատազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղազարդային, ներկատու, բազմամյա կոճղարմատավոր ջրային բույս է, որի տերևները խոշոր կլորավուն կամ թույլ ձվաձև են և ինչպես ծաղիկները ջրի մակերեսին լողացող։ 14-16 (20) սմ տրամագծով ծաղիկները խոշոր են, միայնակ։ Բաժակաթերթերը 4 հատ են, հազվադեպ՝ 3 կամ 5։ Պսակաթերթերը պարուրաձև դասավորված են, սպիտակ, բազմաթիվ, աստիճանաբար առէջների փոխակերպվող։ Պտուղը հատապտղանման է, սերմերը՝ օդային պղպղջակներ կրող արիլուսով՝ սերմնաթիկնոցով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Լոռու ֆլորիստիկական շրջանում (Լոռու սարահարթի լճակներ. Ստեփանավանի և Տաշիրի միջև)։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Նախակովկասը, Արևելյան Անդրկովկասը, Սկանդինավյան թերակղզին, Եվրոպա, միջերկրածովյան ավազանը, Փոքր Ասիան[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1400-1900 մ բարձրությունների վրա, լճերում, չհոսող ջրերում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին-օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Մինչև 1930 թվականը աճել է նաև Ապարանի ֆլորիստիկական շրջանում՝ Մարմարիկ գետի միջին հոսանքի ողողատներում գետի գարնանային վարարումներից առաջացած փոքրիկ լճակներում, սակայն մարդածին և բնական գործոնների բացասական ազդեցության հետևանքով տեսակն այստեղ ոչնչացել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր կրճատվող տեսակ կարգավիճակով։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Լոռու մարզում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրաշուշան սպիտակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրաշուշան սպիտակ» հոդվածին։