Ջուլիո Կվեստի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլիո Կվեստի
Ծնվել էմարտի 18, 1924(1924-03-18)[1][2]
ԾննդավայրԲերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 3, 2014(2014-12-03)[1][2] (90 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, կինոպրոդյուսեր, մոնտաժող, պարտիզան, կինոսցենարիստ և գրող

Ջուլիո Կվեստի (իտալ.՝ Giulio Questi. մարտի 18, 1924(1924-03-18)[1][2], Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - դեկտեմբերի 3, 2014(2014-12-03)[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Որոշ աղբյուրներ վկայում են, որ Ջուլիո Կվեստի անունը համարվում է այլ իտալացի կինոգործչի՝ Իտալիո Ցինգարելիի կեղծանունը։

Կինոկարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիո Կվեստիի կինոկարիերան սկսվել է 1956 թվականին, երբ նա հանդես եկավ որպես ռեժիսոի տեխնիկական ասիստենտ Kean կինոնկարի նկարահանման ժամանակ։ 1967 թվականին նկարահանում է նողկալի, նիհիլիստական, արյունով ներծծված սպագետի վեստեռն՝ «Ջանգո, կրակիր»-ը։ Կինոնկարը պատմում է վրեժխնդիր մարդու մասին, իսկ Լուիս Պոլը իր Italian Horror Film Directors գրքում նրան անվանել է տասնամյակի ուժեղ, ավազե սպագետի վեստեռներից մեկը։ Մեկ տարի անց Կվեստին նկարահանում է սյուրռեալիստական ֆիլմ՝ «Ձու ածած մահը», որում գլխավոր դերերը մարմնավորում են Օլին Եվան, Ջինա Լոլոբրիջիդան և Ժան-Լուի Տրենտինյանը։ 1972 թվականին Կվեստին կրկին կատարում է ռեժիսորական աշխատանք, գրում սցենար սյուրռեալիստական դրամայի՝ «Վհուկը» ֆիլմի սցենարը, որի գլխավոր հերոսներն են լինում մեդիում մայր և որդին։ Կվեստիի հաջորդ ֆիլմը թողարկվում է 1982 թվականին՝ հեռուստատեսությունում և կոչվում «Վամպիրիզմ»։ 90-ական թվականներին նա կրկին հեռուստատեսության համար ռեժիսորական աշխատանքներ է կատարում և գրում սցենարներ «Սև հագնված մարդու առաջ բաց մի արեք!» և «Կոմանդոյի նշանը» ֆիլմերի և համապատասխանաբար դրանց թրիլերների համար։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ռուսերեն անվանում Բնօրինակ անվանում Գործառույթ
1992 Կոմանդոյի նշանը Il Segno del comando Ռեժիսոր, սցենարիստ
1990 Սև հագնված մարդու առաջ բաց մի արեք! Non aprite all’uomo nero Ռեժիսոր, սցենարիստ
1982 Վամպիրիզմ Vampirismus Ռեժիսոր
1972 Վհուկ Arcana Ռեժիսոր, սցենարիստ
1968 Ձու ածած մահը La Morte ha fatto l’uovo Ռեժիսոր, սցենարիստ
1967 Ջանգո,կրակիր... Se sei vivo spara Ռեժիսոր, սցենարիստ,պրոդյուսեր
1966 Տիկնայք և պարոնայք Signore & signori դերասան
1956 Kean Ռեժիսորի առաջին ասիստենտ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիո Կվեստի» հոդվածին։