Ջորջո դե Կիրիկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Giorgio de Chirico (portrait).jpg

Զորջո դե Կիրիկո (De Chirico) (1888-1978 Հռոմ), իտալացի նկարիչ, արվեստաբան։ «Մետաֆիզիկական դպրոցի» հիմնադիր։ Աշխատել է Փարիզում, Իտալիայում։ «Մետաֆիզիկական գեղանկարչության» բնորոշ գծերը պարզորոշ արտահայտված են «Սքանչելի օրվա մելամաղձությունը» (1913 թվական, Բ. Գոլդշմիդտի հավաքածու, Բրյուսել), «Խռովահույզ մուսաներ» (1916-1917 թվականներ, Գ. Մատիոլիի հավաքածու, Միլան) նկարներում։ Մեծ ազդեցություն է ունեցել ապագա սյուրռեալիստների վրա, հետագայում հրաժարվել նախկին սկզբունքներից, հարել ակադեմիզմին։

Commons-logo.svg