Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր
Whistler Selbstporträt.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե James Abbot McNeill Whistler
Ծնվել է 1834 թ․ հուլիսի 10
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոուել, ԱՄՆ
Մահացել է 1903 թ․ հուլիսի 17
Մահվան վայր Մեծ Բրիտանիա Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Գործունեություն նկարիչ, փորագրանկարիչ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ

Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր (անգլերեն` James Abbot McNeill Whistler, 1834, հուլիսի 10 - 1903, հուլիսի 17), ամերիկացի նկարիչ։

Ապրել է Պետերբուրգում (1843-49, հաճախել Գեղարվեստի ակադեմիա), Փարիզում (1855-59, սովորել Շառլ Գլեյրի արվեստանոցում), Լոնդոնում (1859-84, 1896-1903), կրել է Գյուստավ Կուրբեի, ճապոնական արվեստի ազդեցությունը, նկարելակերպով մոտ եղել ֆրանսիական իմպրեսիոնիզմին։

Դիմանկարներում ձգտել է կոմպոզիցիայի հակիրճ ընդհանրացման, գծային ռիթմերի ու տոնային ներդաշնակության նուրբ երաժշտականության («№ 1 սպիտակի սիմֆոնիա։ Սպիտակ հագած աղջիկը», 1862, Ազգայի պատկերասրահ, Վաշինգտոն, «Մոր դիմանկարը», 1871, Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ, միսս Ս. Ալեքսանդերի դիմանկարը, 1872-74, Ազգային պատկերասրահ, Լոնդոն)։

Գեղանկարչական էֆեկտների ձգտումը բնանկար «նոկտյուրններում» Ուիսթլերին հանգեցրել է միջավայրի երերուն, երբեմն համարյա անիրական շարժունության տպավորություն ստեղծելուն («Կապույտ և ոսկյա նոկտյուրն։ Բատերսիի հին կամուրջը», 1872-75, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն)։ Ուիսթլերը օֆորտի խոշոր վարպետ է («Վենետիկյան նկարաշար», 1879-80)։ [1]

Ստեղծագործություններ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. ՀՍՀ, հ. 12։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png