Պուրա Լոպես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուրա Լոպես
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 29, 1962(1962-09-29) (61 տարեկան)
ԾննդավայրԷլչե, Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտություննորաձևության դիզայներ

Լոպես Պուրա Սեգարա (անգլ.՝ Pura López Segarra, սեպտեմբերի 29, 1962(1962-09-29), Էլչե, Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա), կանանց կոշիկների իսպանացի դիզայներ, Pura Lopez ապրանքանիշի արտադրանք թողարկող մասնավոր ընկերությունում դիզայնի բաժնի ղեկավար[1]։ Հայտնի է որպես թագավորական ընտանիքի անդամների ու դերասանների կոշիկների դիզայներ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուրա Լոպեսը ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 29-ին Էլչե քաղաքում, հասարակ արդյունաբերող Անտոնիո Լոպես Մորենոյի ընտանիքում, ով հիմնադրել էր ընտանեկան առևտրական ընկերություն 1964 թվականին, երբ Իսպանիայում ծաղկում էր կոշկի արտադրությունը[1]։

Պուրան մեծացել է կոշիկների և դրանց ստեղծման հետ կապված բոլոր պարագաների միջավայրում։ Այստեղից նա ձեռք է բերել կանանց կոշիկների արտադրության տեխնիկան ու սկզբունքները։ Ավելի ուշ իսպանական «Սյուրռեալիստ» ամսագրին տված իր հարցազրույցում նա հաղորդել է, որ իրեն մանկուց գրավել է այն ամենը, ինչը կապված է արվեստի հետ, և որ ի սկզբանե նա չի որոշել աշխատել կոշկի և նորաձևության աշխարհում[3][4]։

1979 թվականին Պուրան ընդունվել է Ալիկանտեի` Կիրառական արվեստի և ստեղծագործական մասնագիտությունների դպրոց, որտեղ սովորել է ինտերիերի դիզայն բաժնում[5]։ 1981 թվականին նա ընդունվել է Վալենսիայի` Արվեստի ու դիզայնի դպրոց, որտեղ սովորել է նորաձևության դիզայն[6]։ 1984 թվականի ամռանը Պուրա Լոպեսը մեկնել է Նյու Յորք, որտեղ ընդունվել է Նորաձևության տեխնոլոգիական ինստիտուտ, որը մասնագիտացված էր հագուստի դիզայնի մեջ[7]։ Մեկ տարի անց մեկնել է Միլան, որպեսզի Ars Sutoria դպրոցում սովորի կոշիկի դիզայն[7][8]։ Սա դառնում է այն շրջանը, երբ Պուրան միջնորդավորված համագործակցում է նորաձևության աշխարհի հետ, հաճախ այցելում պրետ ա պորտե (pret-a-porter) ցուցադրություններ` նպատակ ունենալով առավելագույն գիտելիքներ ստանալ նորաձևության միտումների մասին։

1986 թվականին Պուրան միանում է ընտանեկան բիզնեսի նախագծման բաժնին` մշակելով երկու հավաքածու` «Ժոզեֆինա» և «Ակադեմիա»[7]։ Շուտով նրա գալուստից հետո Լոպես ընտանիքը փոխում է իր ռազմավարությունը և սկսում կանանց կոշիկների նոր արտադրություն։

1987 թվականին, հենվելով նախկին փորձի վրա, մշակվում է նոր կոնցեպտ, որը միտված էր լայն մշակույթի կնոջը, ով հետևում է նորաձևությանը, ունի կենսաձևի ակտիվ կողմնորոշում և ինքնավստահություն[9]։ Դա սկիզբ է դրել նոր ապրանքանիշի, որը ընտանեկան խորհրդից հետո որոշել են անվանել հիմնադիր աղջկա անունով` PURA LOPEZ: 2013 թվականի դրությամբ ընկերության բոլոր գործերը, որտեղ Պուրան գլխավորում էր դիզայնի բաժինը, իսկ նրա եղբայր Անտոնիո Լոպես Սեգարան գործադիր տնօրենն էր, վարում էր Լոպես ընտանիքի երկրորդ սերունդը[10]։

PURA LOPEZ ապրանքանիշի տարբերակիչ նշանը ձևավորված է պաստելային երանգներով, որոնք փոփոխվում են տարվա եղանակին համապատասխան։ Պուրան մեծ ուշադրություն է հատկացնում կոշիկի որակին, նրա դիմացկունությանը, նույնիսկ եթե այն բարձր կրունկ ունի։ Նա իր նշանաբանն է համարում հետևյալ միտքը. «Ձեր կոշիկը պետք է կոչ անի Ձեզ` որքան հնարավոր է շատ քայլեք»[11]։

Կոշիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուրան մշակում է երկուական հավաքածու, որոնք ներկայացնում են կոշկի նորաձևության տարբեր սկզբունքներ։ Արդյունքում հավաքածուն կարող էր պարունակել 200 մոդել մեկ սեզոնի ընթացքում[12]։ Այս մեծ ծավալը Պուրան բացատրում է նրանով, որ շարք է պատրաստում բարձր նորաձևության ցուցադրության համար` առավել դասական ոճով, նորաձևությանը հետևող կանանց և պահպանողական կանանց համար, սակայն ոչ բոլոր մոդելներն են գնում վաճառքի։ Մշակումից հետո Պուրան ընտրում է ամենահետաքրքիր մոդելները և ուղարկում ֆաբրիկա։

Pura Lopez ապրանքանիշի կոշիկը պատրաստվում է իտալական կաշվից` կոշկի մոդելավորման հին ու նոր եղանակներով Իսպանիայի սեփական ֆաբրիկաներում[13]։ Դիզայները կիրառում է զամշ, հորթի կաշվի միջին շերտը, որը կոչվում է «կրոստ» և վիտաժային ապրանքի էֆեկտ է ունենում, այսինքն` կաշվի արհեստական հնացված տեսք է ունենում, որն արտադրանքին անսովոր տեսք է տալիս։

2009 թվականից Պուրան սկսել է ընդլայնել պայուսակների հոսքագիծը` դրանք ներառելով իր հավաքածուում։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորաձևության բեմեր նվաճելը մեծ հաղթանակ էր Պուրայի համար։ Նրա մոդելներն իրենց ցուցադրությունների համար կիրառել են այնպիսի դիզայներներ, ինչպիսիք են` Cibeles y Gaudí, Juanjo Oliva, Andrés Sardá, Javier Larraínzar և Guillermina Baeza[14]:

Բացի այդ` նա համագործակցում է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են` La Perla, Devota & Lomba, Joaquim Verdu, Roberto Verino, Roberto Torretta, մասնակցել է Մադրիդում բարձր նորաձևության ցուցահանդեսին[7][15]։

1998 թվականին Պուրա Լոպեսը իսպանական կոշկի դիզայնը ներկայացրել է Լիսաբոնի համաշխարհային ցուցահանդեսում։ Պուրան աշխատում է բարձր նորաձևության ներկայացուցիչների հետ` ստեղծելով կոշիկներ թագավորական ընտանիքի անդամների համար հանդիսություններին մասնակցելու նպատակով[16][17]։

Պուրայի կարծիքով իր կարիերայի կարևորագույն պահերից է եղել 2004 թվականի մայիսի 22-ը` Լետիսիա Օրտիս Ռոկասոլանոյի և Ֆիլիպ VI Աստուրացու հարսանիքի օրը, երբ թագուհին հագել էր իսպանացի դիզայներ Մանուել Պերտեգասի հագուստը և Պուրա Լոպեսի կոշիկները[18]։ Նրա օրինակին են հետևել որոշ հրավիրյալներ ևս` ինֆանտ Քրիստինան, նրա զարմիկ Ալեքսանդրը[19]։ Ամուսնությունը հեռարձակվում էր շատ երկրների հեռուստաալիքներով, և դրան հետևել է մոտ 1.5 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում։ Դրանից հետո Պուրան դարձել է պահանջված նաև որպես հարսանեկան կոշիկի դիզայներ[20]։

2009 թվականին Պուրան արժանացել է կոշկի դիզայնի Fuenso միջազգային մրցանակին (Fuenso International Shoe Award)[21]:

2012 թվականի մարտի 30-ին Ալիկանտե գավառի ձեռնարկատերերի միությունը Պուրային ճանաչել է տարվա լավագույն կին ձեռնարկատեր[22]։

2013 թվականի դրությամբ Pura Lopez ընկերության արտադրանքը վաճառվում է մոտ 1.000 կետերում աշխարհի տարբեր մասերում[23]։ Ընկերությունն ունի իր սեփական խանութները Հռոմի Իսպանիայի հրապարակում, որտեղ կենտրոնացած են նորաձև խանութներ, Փարիզի Լաֆայետ պատկերասրահի հարևանությամբ, Մարոկկոյում։

2012 թվականի փետրվարին Pura Lopez ընկերությունն իր առաջին ցուցասրահն է բացել Միլանի կենտրոնում[24]։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Pura Lopez-ի մոդելների դիզայնը օգտագործվել է Մանոլա Իբորա Մարտինեսի «Հիմարիկը», Պեդրո Ալմոդովարի «Կիկա» ֆիլմերում, ինչպես նաև ֆրանսիական «Աստերիքսն ու Օբելիքսը», «Մանոլոտե» ֆիլմերում[25]։ Պուրան հատուկ հրավիրվել է Պենելոպե Կրուսի կոշիկի դիզայնը մշակելու[26]։ Ոճերը, որոնք ընտրվել են ֆիլմում, 1940-ական թվականների նորաձևության մեջ կանացիության ուղղակի արտացոլումը պետք է լինեին[27]։

Pura Lopez ընկերության կոշիկները հագնում են նշանավոր այնպիսի անձինք, ինչպիսիք են Քայլի Մինոուգը, Մոնիկա և Պենելոպե Կրուսները, Իզաբել Ֆուրմանը, Քիմ Քարդաշյանը և այլք[28][29][30]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մի անգամ Պուրան որոշել է ինքն իրեն պարգևատրել բացառապես իր համար ստեղծված կոշիկի յուրահատուկ մոդելով, սակայն արդյունքում այն ևս ընդգրկել է հիմնական հավաքածուի մեջ։
  • Իսպանացի թագուհի Լետիսիան, ով իսպանական մամուլում համարվում է «նորաձևության թագուհի», հագնում է Պուրայի կոշիկներ[31][32]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Pura López (Fashion from Spain)». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. «Электронный журнал новостей мира моды ModaMarcas». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
  3. ««Сюрреалиста», журнал мод». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  4. «Интервью с Пурой Лопес, журнал «Сюрреалиста», выпуск 55». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  5. «Досье Пуры Лопес на сайте Мода Испания». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  6. «Официальный сайт Школы Искусств Барейра». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Fashion From Spain». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. «Официальный сайт школы Ars sutoria». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  9. «Стиль обуви от Пура Лопес - статья на Zapatosmarca.net». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  10. «Визитная карточка сайта компании». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  11. «Каталог предприятий Испании». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  12. «RealEventos.tv». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  13. «Статья об обуви Пура Лопес на HispaModa.com». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  14. «Обувь высшего класса, статья журнала Embelezzia». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  15. «Обувь-каблуки, испанский сайт моды». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  16. «Туфли Пура Лопес на сайте Женская обувь Испания-"Zapatos-Mujer.es». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
  17. «Туфли Пура Лопес на сайте Ideasparatuboda.es». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  18. «Дизайнер обуви Пура Лопес заявляет, что свадебные туфли для Летисии Ортис стало её важнейшим творением». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  19. «Бракосочетание принца Филипа с принцессой Летисией». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  20. «Свадебная обувь Пура Лопес». {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  21. «Интервью с Пурой Лопес, обувных дел мастером». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  22. «Пура Лопес, бизнесмен 2012 года». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  23. «журнал «Кутюр»: Пура Лопес открывает свой первый бутик в Риме». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  24. «Журнал «Sportwear International»: Шоу рум Пура Лопес открыт в Милане». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  25. «Статья о Пуре Лопес на Ofertasropa.com». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  26. «Пура Лопес обувает Пенелопу Крус в «Манолете»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  27. «Туфли Пуры Лопес для Манолете». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
  28. «Знаменитости, которые носят обувь Пура Лопес». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  29. «Лиа Мишель и Пура Лопес». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
  30. «Ким Кардашян в туфельках Пура Лопес». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  31. «Летиция Ортис, принцесса моды». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  32. «журнал «Мода и красота», Принцессе исполняется 39 лет». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]