Քայլի Մինոուգ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Քայլի Մինոուգ | |
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ի ծնե անուն | Քայլի Էնն Մինոուգ Kylie Ann Minogue |
| Ծնված | մայիսի 28, 1968 Մելբոուրն, Ավստրալիա |
| Գործունեություն | 1979–ներկա ժամանակ |
| Լեյբլ | Mushroom, Geffen, PWL, Deconstruction, Parlophone, EMI, Capitol |
| Կայք | Պաշտոնական կայք |
Քայլի Մինոուգը (Անգլերեն՝ Kylie Minogue, ծնվ. մայիս 28, 1968) ավստրալիացի երգչուհի և դերասանուհի է։
Բովանդակություն |
Մանկություն [խմբագրել]
Քայլի Մինոուգը ծնվել է Ավստրալիայի Մելբուրն քաղաքում։ Քայլիի հայրը` Ռոն Մինոուգը, ավստրալացի է, որի ընտանիքը տեղափոխվել էր Ավստրալիա Իռլանդիայից, իսկ Քայլիի մայրը` Քերոլ Ջոնսը, ուելսցի է, ով գաղթել է Ուելսից 1955 թվականին։ Քայլին երեք երեխաներից ամենամեծն է։ Նրա քույրը` Դանի Մինոուգը, նույնպես երգչուհի է, իսկ եղբայրը` Բրենդանը, աշխատում է որպես լուրերի ֆոտոլրագրող Ավստրալիայում։ Նրանք բոլորն էլ հաճախել են Մելբուրնի Քեմբերվիլ դպրոցը ։
Մինոուգ քույրերը սկսեցին իրենց հաղթարշավը մանուկ հասակում` Ավստրալիայի հեռուստատեսության ցուցադրումներում, իսկ 11 տարեկանից Քայլի Մինոուգը սկսեց նկարահանվել սերիալներում։ Դանի Մինոուգը հաջողության հասավ «Պատանի Տաղանդ» մրցույթի ժամանակ: Դանի Մինոուգը նսեմացնում էր Քայլիին մինչև 1986 թվականը, երբ Քայլին նույնպես հաջողության հասավ դեր ստանալով «Հարևաններ» սերիալում։
Ֆիլմոգրաֆիա [խմբագրել]
| Տարի | Վերնագիր | Դեր |
| 1989 | The Delinquents | Lola Lovell |
| 1994 | Street Fighter | Cammy |
| 1995 | Hayride to Hell | The Girl |
| 1996 | Bio-Dome | Doctor Petra von Kant |
| Misfit | ||
| 2000 | Sample People | Jess |
| Cut | Hilary Jacobs | |
| 2001 | Moulin Rouge! | The Green Fairy |
| 2006 | The Magic Roundabout | Florence |
Դիսկոգրաֆիա [խմբագրել]
Ստուդիական ալբոմներ [խմբագրել]
- 1988 Kylie
- 1989 Enjoy Yourself
- 1990 Rhythm of Love
- 1991 Let's Get to It
- 1994 Kylie Minogue
- 1997 Impossible Princess
- 2000 Light Years
- 2001 Fever
- 2003 Body Language
- 2007 X
- 2010 Aphrodite
Արտաքին հղումներ [խմբագրել]