Պյոտր Շուվալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Շուվալով

Կոմս Պյոտր Անդրեյի Շուվալով (ռուս.՝ Пётр Андре́евич Шува́лов, 1827-1889), ռուս պետական գործիչ ու դիվանագետական կոմս։ 1895 թ.-ից՝ գինվորական ծառայության մեջ։ 1866-1874-ին՝ ժանդարմերիայի շեֆ և կայսեր անձնական գրասենյակի III բաժանմունքի գլխավոր պետ։ 1877-1878 թ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի պրեմիեր մինիստր Դիգրայելիի և Գերմանիայի կանցլեր Բիսմարկի հետ 1878 թ.-ի Սան Ստեֆանոյի պայմանագրի պայմանների և Բեռլինում համաեվրոպական կոնգրես հրավիրելու վերաբերյալ։ 1878 թ.-ի մայիսի 30-ին Լոնդոնում ստորագրել է անգլո-ռուսական համաձայնագիրը, որը փոփոխում էր Սան Ստեֆանոյի պայմանագրի պայմանները ի վնաս հայերի և բուլղարների։ Որպես երկրորդ լիազոր ներկայացուցիչ Շուվալովը մասնակցել է 1878 թ.-ի Բեռլինի կոնգրեսին, որի ժամանակ հավաստել է Ռուսաստանի հրաժարումը Բայազետից ու Ալաշկերտի դաշտից։ 12-րդ նիստում մտահոգություն է հայտնել, որ ռուսական զորքերի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից մինչև այնտեղ բարենորոգումների անցկացումը կարող է ծանր հետևանքներ ունենալ հայերի համար։ Նրա անվճռական դիրքորոշումը կոնգրեսում նպաստել է Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածով փոխարինելուն։ Ռուս պատմաբան Ս. Ժիգարյովը գրել է, որ Շուվալովին Բեռլին ուղարկելը և նրա մասնակցությունը «Արևելյան հարցի լուծմանը» Դիզրայելիի և Բիսմարկի նման դիվանագետների հետ ախոյանության պայմաններում ռուսական դիվանագիտության խոշոր, լուրջ սխալն էր։

Գրականություն[խմբագրել]

  • Жигарев С., Русская политика в Восточном вопросе. М., 1896;
  • Анучин Д., Берлинский конгресс 1878 года, СПБ, 1912.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png