Պավոլ Հվեզդոսլավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hviezdoslav.jpg

Պավոլ Հվեզդոսլավ (իսկական ազգանունը՝ Օրսագ, 1849, փետրվարի 2, Վիշնի Կուբին - 1921, նոյեմբերի 8, Դոլնի Կուբին), սլովակ բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել]

«Անտառապահի կինը» (1884—86), «Եժո Վլկոլինսկի» (1890), «Գաբոր Վլկոլինսկի» (1897-1899) պոեմներում պատկերել է ազնվականների ու գյուղացիների փոխհարաբերությունները, «Բուտորան ու Չուտորան» (1888) և այլ չափածո պատմվածքներում՝ գյուղի կյանքը։ 1909-ին հրատարակել է «Տերովդեսը և Տերովդեան» (1909) ողբերգությունը։ Հայրենասիրական քաղաքացիական քնարերգությունում («Ամառային շիվեր» շարքը, 1885-95) հանդես է եկել ժողովրդի պաշտպանությամբ։ «Արյունոտ սոնետներ» (1914) ժողովածուն ուղղված է իմպերիալիստական պատերազմի դեմ։

Սլովակերեն է թարգմանել Շանդոր Պետեֆիի, Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Ադամ Միցկևիչի, Յոհան Վոլֆգանգ Գյոթեի, Ֆրիդրիխ Շիլլերի, Ուիլյամ Շեքսպիրի մի շարք գործեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png