Չիստոպոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Չիստոպոլ
թաթ.՝ Чистай
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՇրջանԹաթարստան
ՂեկավարԻվանով Դմիտրի Ալեկսեևիչ[1]
Հիմնադրված է18-րդ դար թ.
Այլ անվանումներՉիստոյե Պոլե
Տվյալ կարգավիճակում1781 թվականից
Մակերես9,24[2] կմ²
ԲԾՄ100 մ
Պաշտոնական լեզութաթարերեն և ռուսերեն
Բնակչություն60 564[3] մարդ (2017)
Խտություն3147,82 մարդ/կմ² մարդ/կմ²
Ազգային կազմռուսներ, թաթարներ, չուվաշներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ84342
Փոստային դասիչ422980
Պաշտոնական կայքchistopol.tatarstan.ru
Չիստոպոլ (Ռուսաստան)##
Չիստոպոլ (Ռուսաստան)

Չիստոպոլ (թաթ.՝ Чистай), քաղաք (1781 թվականից) Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Հանրապետությունում։ Չիստոպոլսկի շրջանի վարչական կենտրոնն է։ Ռուսաստանի կառավարության կարգադրությամբ 2014 թվականի հուլիսի 29-ի «Մոնոքաղաքների ցանկի հաստատման մասին» № 1398 որոշմամբ քաղաքը ներառվել է «Ռուսաստանի Դաշնության մոնոպրոֆիլ մունիցիպալ կառույցներ (մոնոքաղաքներ), որոնցում առկա են սոցիալ-տնտեսական դրության վատթարացման վտանգներ» կատեգորիայում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Կամա գետի ձախ ափին՝ Նուրլատի երկաթուղային կայարանից 125 կմ դեպի հյուսիս։ Քաղաքի մակերեսը կազմում է 19,24 կմ²։

Քաղաքի հեռավորությունը մոտակա բնակավայրերից[4]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիստոյե Պոլե գյուղի մասին առաջին հիշատակումները հայտնվել են 17-րդ դարի վերջի ու 18-րդ դարի սկզբի տարեգրություններում։ Գյուղի հիմնադրման մասին գոյություն ունեն մի քանի վարկածներ։ Առավել տարածվածմեկի համաձայն՝ գյուղի առաջին բնիկները եղել են Վոլգայի փախստական գյուղացիները և ճորտ թաթարները, ովքեր ստեղծել են բնակավայրը։ Սակայն 18-րդ դարի սկզբին նրանք տեղափոխվել են, իսկ գյուղը հրկիզվել է, և մնացել է մի մաքուր դաշտ։ Փրկված գյուղացիները սկսել են վերակառուցել իրենց տները, իսկ գյուղն իր անունը ստացել է մեծ հրդեհավայրի պատվին։

Բնակավայրը զարգացել է շատ արագ։ 1761 թվականի մարդահամարի տվյալներով՝ այստեղ ապրել է մոտ 1000 մարդ։

1781 թվականին Եկատերինա II-ի հրամանագրով այն ստացել է գավառային քաղաքի կարգավիճակ։

19-րդ դարի վերջին Չիստոպոլը հացահատիկի խոշոր առևտրի կենտրոն էր։ Մինչև 1917 թվականը եղել է Կազանյան նահանգի՝ նշանակությամբ երկրորդ քաղաքը (Կազանից հետո)։ 1920-1930-ական թվականներին քաղաքը եղել է Չիստոպոլի կանտոնի կենտրոնը։

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին այստեղ ապաստան են գտել ԽՍՀՄ Գրողների միության անդամները, որոնց թվում էին Բորիս Պաստեռնակը, Լեոնիդ Լեոնովը, Միխայիլ Մաքսիմովը։

Պատերազմի ժամանակ քաղաքում ապրում էին.

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 1-ին Չիստոպոլը բնակչության թվով Ռուսաստանի Դաշնության 1112[5] քաղաքների շարքում գտնվում էր 274-րդ տեղում[6]։

Ազգային կազմ

Իշխանության մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերի 17-ին քաղաքի ղեկավարը դարձել է Դմիտրի Ալեքսեևիչ Իվանովը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օդի միջին ջերմաստիճանը 4,1 °C է։
  • Օդի հարաբերական խոնավությունը 69,8 % է։
  • Քամու միջին արագությունը 4,13 մ/վ է։


 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Չիստոպոլ քաղաքում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին ջերմաստիճանը (°C) −10,9 −10,9 −5,8 4,5 13,4 18,5 20,3 17,7 12,1 4,4 −4,8 −10,1 4,1
Աղբյուր՝ Республика Татарстан - Метеоданные

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլսկի տաճար
Իխլաս մզկիթ
Չիստոպոլի մարզադաշտ
Պատկեր:Мемориал памяти (Чистополь).JPG
Անմահ կրակի հուշահամալիր
Ծառուղի
Սկարյատինսկի այգի
Սկարյատինսկի այգու ծառուղին
  • Քաղգործկոմի նախկին շենքը
  • Ջրմուղ աշտարակ
  • Ամուսնությունների գրանցման պալատ
  • Մելնիկովի տուն
  • Սբերբանկի կենտրոնական շենքը

Չիստոպոլի բանտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անատոլի Մարչենկո, դավանափոխ, մահացել է Չիստոպոլում 1986 թվականին,
  • Իգոր Օգուրցով, քաղաքական և հասարակական գործիչ, կրել է պատիժը Չիստոպոլի բանտում,
  • Նաթան Շարանսկի, Իսրայելի ներքին գործերի նախարար, կրել է պատիժը Չիստոպոլի բանտում,
  • Վազիֆ Մեյլանով, խորհրդային դավանափոխ, գրող, քաղբանտարկյալ[7]։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական ուղղափառ եկեղեցի

  • Նիկոլսկի մայր տաճար
  • Կազանյան տաճար

Իսլամ

  • Մունիր մզկիթ
  • Իման մզկիթ
  • Անաս մզկիթ
  • Իխլաս մզկիթ

Մարդիկ, ովքեր կապված են քաղաքի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վասիլի Բաժանով, խորհրդային ածխային արդյունաբերության կազմակերպիչ, ծնվել է Չիստոպոլ քաղաքում 1899 թվականին։
  • Գաբդուլլա Բատտալով, խորհրդային հայրենասեր, Բեռլինում նացիստների կողմից ենթարկվել է մահապատժի։ Սովորել է Չիստոպոլի միջնակարգ դպրոցում։
  • Սալիխ Բատալով, թաթար գրող։
  • Ալեքսանդր Բուտլերով, ռուս քիմիկոս, ծնվել է քաղաքում 1828 թվականին։
  • Տատյանա Վինոկուր, խորհրդային լեզվաբան, ով ապրում էր քաղաքում Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ։
  • Սոֆիա Գուբայդուլինա, խորհրդային կոմպոզիտոր, ծնվել է քաղաքում 1931 թվականին։
  • Գեորգի Գուսլյակով, Ռուսաստանի հերոս
  • Պորֆիրի Իվանով,
  • Գայազ Իսխակի, Իվանովեցների շարժման հիմնադիր, որոշ ժամանակ պահվել է քաղաքի հոգեբուժական հիվանդանոցում։
  • Անատոլի Կալաշնիկով, Խորհրդային Միության հերոս, սովորել է քաղաքում։
  • Պալլադի, ռուս գիտնական-չինագետ, ծնվել է քաղաքում 1817 թվականին։
  • Անատոլի Կիրյագով, խորհրդային դավանափոխ, որոշ ժամանակ պահվել է քաղաքի հոգեբուժական հիվանդանոցում։
  • Իվան Կոշկին, ավարտել է Չիստոպոլի պրապորշչիկների դպրոցը։
  • Վիկտոր Մարինին, Խորհրդային Միության հերոս[8]։
  • Պավել Մարինին, Խորհրդային Միության հերոս[9]։
  • Վիկտորին Մոլչանով, ռուս ռազմական գործիչ, ծնվել է քաղաքում։
  • Պյոտր Նիկոնորով, Խորհրդային Միության հերոս[10]
  • Վալենտին Պարնախ, խորհրդային գրող
  • Բորիս Պաստեռնակ, ռուս գրող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Руководитель Исполнительного комитета Чистопольского муниципального района». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. «Социально-экономическая характеристика Чистопольского муниципального района». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года (31 июля 2017). Проверено 31 июля 2017. Архивировано 31 июля 2017 года.
  4. АвтоТрансИнфо: ГРУЗОПЕРЕВОЗКИ, ПЕРЕВОЗКИ, ГРУЗЫ, АВТОПЕРЕВОЗКИ
  5. Հաշվի առնելով Ղրիմի քաղաքները։
  6. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года. Таблица «31. Численность населения городов и пгт по федеральным округам и субъектам Российской Федерации на 1 января 2017 года». RAR-архив (1,0 Mб)
  7. «Чистопольская тюрьма». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. Герой Советского Союза Маринин Виктор Иванович
  9. Герой Советского Союза Миронов Павел Андреевич
  10. Герой Советского Союза Никоноров Пётр Михайлович

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիստոպոլ» հոդվածին։