Չարլիի հրեշտակները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլիի հրեշտակները
անգլ.՝ Charlie's Angels
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1], արկածային ֆիլմ և կինոկատակերգություն[1]
ՀիմքՉառլիի հրեշտակները
Թվականնոյեմբերի 15, 2019, հունվարի 2, 2020, հոկտեմբերի 25, 2019, դեկտեմբերի 25, 2019, նոյեմբերի 29, 2019 և նոյեմբերի 28, 2019[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷլիզաբեթ Բենքս
ՊրոդյուսերԷլիզաբեթ Բենքս, Մաքս Հենդելման և Doug Belgrad?
Սցենարի հեղինակԷլիզաբեթ Բենքս[3] և Քրեյգ Մազին[3]
ԴերակատարներՔրիստեն Ստյուարտ[3], Նոամի Սքոթ[3], Էլլա Բալինկսա, Էլիզաբեթ Բենքս[3], Նոյ Սենթինեո[3], Սեմ Քլաֆլին[3], Պատրիկ Ստյուարտ[3], Ջիմոն Հոնսու[3], Ջոնաթան Թաքեր[3], Նաթ Ֆաքսոն[3], Chris Pang?[3], Դանիելե Ռիցո[3], Murali Perumal?[3], Ռոնդա Ռոուզի[3], David Schütter?[3], Sebastian Kroehnert?[3], Andreas Schröders?[3], Marie-Lou Sellem?[3], Anna Drexler?[3], Michael Strahan?[3], Neil Malik Abdullah?[3], Նիք Դոնգ-Սիք[3], Dennenesch Zoudé?[3], Eric Bouwer?[3], Ռոբերտ Քլոթուորթի[3], Jaclyn Smith?[3], Danica Patrick?[3], Լավերնա Քոքս[3], Հեյլի Ստեյնֆիլդ[3], Լիլի Ռեյնհարթ[3] և Aly Raisman?[3]
ՕպերատորԲիլ Փոփ
ԵրաժշտությունԲրայան Թայլեր
ՄոնտաժՄերի Ջո Մարքի
Պատմվածքի վայրԼոս Անջելես[4], Ռիո դե Ժանեյրո[4], Համբուրգ[4], Փարիզ[4], Բեռլին[4], Լոնդոն[4], Ստամբուլ[4] և Շամոնի Մոն Բլան[4]
Նկարահանման վայրԵգիպտական շուկա[5], Veliefendi Race Course?[6], Սուլթանահմեդ[7] և Էլբֆիլհարմոնիա[8]
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն118 րոպե[1]
Պաշտոնական կայքէջ
 Charlie's Angels (2019 film) Վիքիպահեստում

«Չարլիի հրեշտակները» (անգլ.՝ Charlie's Angels), գեղարվեստական կատակերգական մարտաֆիլմ, որի ռեժիսորն է Էլիզաբեթ Բենքսը։ Սցենարի հեղինակներն են` Էլիզաբեթ Բենքսը, Ջեյ Բասուն, Քրեյգ Մազինը և Սեմի Չելլասը։ Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս Քրիստեն Ստյուարտը, Նաոմի Սքոթը և Էլլա Բալինսկան։

Columbia Pictures ընկերությունը ֆիլմի թողարկումը նշանակել է 2019 թվականի նոյեմբերի 1-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական լաբորատորիայում կատարվում է ավազակային հարձակում և հափշտակվում է մի ապարատ, որը կարող է վերափոխել էլեկտրական ալիքները մահացու լիցքերի։ Կառավարության նախկին գործակալը կասկածում է, որ դա կազմակերպել է գանգստեր և զենքերի վաճառքով զբաղվող մի հանցագործ, որը որոշել է գողացված ապրանքը վաճառել անվտանգության ամենամյա ֆորումում։

Որպեսզի վարձկան պահակներից աննկատ ներթափանցի հին ամրոց, տղամարդն իր հետ համագործակցելու է վերցում երիտասարդ, սպորտային գեղեցկուհիների։ Իր ծպտյալ լինելը պահպանելով և հերոսուհիների հետ ռադիոյով հաղորդակցվելով՝ նա տալիս է հրամաններ և ցուցումներ։ Ներկայանալով որպես չորս էկզոտիկ պարողներ` մարտական հերոսուհիները հարձակվում են միջնորդի վրա։ Ակնհայտորեն պարզ է դառնում, որ հուսահատ պայքարում ոչ բոլորը կարող են գոյատևել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սեպտեմբերի 15-ին հայտարարվեց այն մասին, որ Sony Pictures Entertainment ընկերությունը վերսկսում է «Չարլիի հրեշտակների» մեդիաֆրանշիզը, իսկ Էլիզաբեթ Բենքսը բանակցություններ է տանում, որպեսզի դառնա ֆիլմի ռեժիսորը[9]։ Բենքսը նույնպես ցանկանում էր զբաղվել ֆիլմի արտադրությամբ իր գործընկերոջ` Brownstone Productions-ից Մաքս Հենդելմանի հետ[9][10]։ 2015 թվականի դեկտեմբերի 16-ին Sony-ն վարձում է Էվան Սպիլիոտապուլոսին, որպեսզի գրի ֆիլմ-վերարտադրության սցենարը[10]։

2018 թվականի հուլիսին հայտարարվեց այն մասին, որ Քրիստեն Ստյուարտը, Նաոմի Սքոթը և Էլլա Բալինսկան կատարելու են մարտական ֆիլմի առաջատար եռյակի դերերը, և որ Բենքսը ցանկանում է մասնակցել` որպես նրանց Բոսլի անունով անտեսանելի ղեկավար, և դետեկտիվ գործակալության սեփականատեր Չարլի Տաունսենդը[11]։ Դագ Բելգրադը նույնպես ցանկանում էր զբաղվել ֆիլմի արտադրությամբ Էլիզաբեթ Կանտիլոնի, Բենքսի և Հենդելմանի հետ միասին իր 2.0 Entertainment ընկերության միջոցով, մինչդեռ Բենքսը և Ջեյ Բասուն կաշխատեն սցենարի վրա`օգտագործելով Քրեյգ Մազինի և Սեմ Չելլասի վաղ նախագծերը[12]։ Սեպտեմբերին Պատրիկ Ստյուարտը հրավիրվում է մի քանի Բոսլի անունով կերպարներից մեկը կերտելու[13]։ Նույն ամսվա ընթացքում Լուիս Գերարդո Մենդեսը և Ջոնաթան Թեյքերը միանում են ֆիլմի դերասանակն կազմին Ջիմոն Հոնսի հետ միասին, որը կերտելու էր ևս մեկ Բոսլիի[14][15][16]։ 2018 թվականի հոկտեմբերին Սեմ Կլաֆլինը և Նոյ Սենտինեոն համալրում են ֆիլմի դերասանական կազմը[17][18]։

Ֆիլմի նկարահանումները սկսվում են 2018 թվականի սեպտեմբերի 24-ից[19]։

2018 թվականի հոկտեմբերի 2-7-ը նկարահանումները անցել են Համբուրգի Էլբֆիլհարմոնիայում (Գերմանիա)[20]։ 2018 թվականի դեկտեմբերին Ստամբուլի շուկայում (Թուրքիա) տեղի են ունեցել ֆիլմի վերջնական նկարահանումները։

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Columbia Pictures ընկերությունը նախատեսել էր ֆիլմի թողարկումը 2019 թվականի սեպտեմբերի 27-ին, սակայն ավելի ուշ փոխել է այն 2019 թվականի նոյեմբերի 1-ին[12]։ Ավելի վաղ ֆիլմի թողարկումը նշանակվել էր 2019 թվականի հունիսի 7-ին[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 BBFC տվյալների բազա (բրիտ․ անգլ.)
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Charlie's Angels — 2019.
  5. https://www.posta.com.tr/charlienin-melekleri-misir-carsisinda-haber-fotograf-2071993
  6. https://www.ntv.com.tr/galeri/yasam/kristen-stewart-veliefendi-hipodrumunda,sBd5H772u0SbuON7PNoH5g
  7. https://www.ahaber.com.tr/galeri/yasam/charlienin-melekleri-sultanahmette
  8. https://www.abendblatt.de/region/article215281337/Drei-neue-Engel-fuer-Hamburg.html
  9. 9,0 9,1 Verhoeven, Beatrice (2015 թ․ սեպտեմբերի 15). «Elizabeth Banks in Talks to Direct New 'Charlie's Angels' Film For Sony». thewrap.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  10. 10,0 10,1 Ford, Rebecca (2015 թ․ դեկտեմբերի 16). «'Charlie's Angels' Reboot Lands Writer (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
  11. Kit, Borys (2018 թ․ հուլիսի 26). «'Charlie's Angels' Reboot: Naomi Scott, Ella Balinska Join Kristen Stewart». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  12. 12,0 12,1 Kroll, Justin (2018 թ․ հուլիսի 26). «'Charlie's Angels' Reboot Taps Kristen Stewart, Naomi Scott, Ella Balinska». Variety. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  13. Kit, Borys; Galuppo, Mia (2018 թ․ սեպտեմբերի 17). «Patrick Stewart to Play Bosley in 'Charlie's Angels' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  14. Kit, Borys (2018 թ․ սեպտեմբերի 25). «Luis Gerardo Méndez Joins Kristen Stewart, Elizabeth Banks in 'Charlie's Angels' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
  15. N'Duka, Amanda (2018 թ․ սեպտեմբերի 26). «'Westworld' & 'Kingdom' Actor Jonathan Tucker Joins Sony's 'Charlie's Angels' Reboot». Deadline. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
  16. Djimon Hounsou Joins ‘Charlie’s Angels’ as One of the Bosleys (EXCLUSIVE)
  17. Kroll, Justin (2018 թ․ հոկտեմբերի 1). «Sam Claflin Joins 'Charlie's Angels' Reboot (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  18. Kroll, Justin (2018 թ․ հոկտեմբերի 2). «Noah Centineo Joins 'Charlie's Angels' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  19. Hermanns, Grant (2018 թ․ սեպտեմբերի 25). «Production Begins on New Charlie's Angels Movie! - ComingSoon.net». ComingSoon.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
  20. Coesfeld, Franziska (2018 թ․ սեպտեմբերի 8). «Drei neue Engel für Hamburg - Hamburger Abendblatt». Hamburger Abendblatt. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  21. Kroll, Justin (2017 թ․ մայիսի 23). «Elizabeth Banks' 'Charlie's Angels' Reboot Gets Summer 2019 Release Date». Variety. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլիի հրեշտակները (ֆիլմ)» հոդվածին։