Շուվալովի-Գոլիցինների քաղաքային դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուվալովի-Գոլիցինների քաղաքային դաստակերտ
Տեսակմեծ առանձնատուն, կալվածք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
ՓողոցՊոկրովկա փողոց (38 с5, 38А, 40Б)
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Շուվալովի-Գոլիցինների քաղաքային դաստակերտ (ռուս.՝ Городская усадьба Шувалова-Голицыных), շենք-տեսարժանիք Մոսկվայում (Ռուսաստան

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուվալովի-Գոլիցինների քաղաքային դաստակերտը գտնվում է հետևյալ հասցեով՝ Մոսկվա, Կենտրոնական վարչական շրջան, Պոկրովկա փողոց, տուն 38, շինություն 5։ Շրջանը՝ Բասմանյան[2] [3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1780 թվականին պետական գործիչ, գեներալ-ադյուտանտ, Մոսկվայի համալսարանի և Գեղարվեստների ակադեմիայի հիմնադիր Իվան Իվանովիչ Շուվալովի նախաձեռնությամբ հիմնվել է քաղաքային դաստակերտի հիմնական շենքը։ Շուվալովը եղել է կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի արքունիքի ֆավորիտը։ Եկատերինա II-ի գահ բարձրանալուց հետո նա լքել է տարածքը։ 1780-ական թվականներին վերադարձել է և սկսել ապրել Մոսկվայում։ Ավելի ուշ Իվան Շուվալովը գնել է տնատիրությունը և շենքի հատակագիծը ստեղծած ճարտարապետի նախագծով կառուցել հիմնական շենքը։ Սակայն Իվան Շուվալովը չի բնակվել դաստակերտում։ Շինարարության ավարտից հետո նա վերադարձել է Սանկտ Պետերբուրգ՝ ավագ սենեկապետի պաշտոնում և մահացել 1797 թվականին։ Վերջում կալվածքը թողել է ՄՊՀ-ի հոգաբարձու Ֆեոդոր Նիկոլաևիչ Գոլիցինին, որը առաջին տիրոջ քրոջ որդին էր։ Մինչև 1917 թվականը տարածքի սեփականատեր հանդիսացած ընտանիքն անվանել են «Գոլիցիններ Պոկրովկայից»[2]։

1812 թվականին դաստակերտը չի տուժել հրդեհից, այստեղ բնակվել է Նապոլեոնի մարշալներից մեկը։ 1880 թվականին կողաշենքերը վարձակալության են տրվել «Զինգեր» կարի մեքենաներ արտադրող ամերիկյան ընկերությանը, որն այստեղ տեղակայել է իր գրասենյակները։ 1887 թվականին Գոլիցինները վերակառուցել են տան առաջին հարկը խանութների համար, իսկ երկրորդը հատկացրել են Լ. Ն. Վալիցկայայի վարժարանին։ 1914 թվականին ճարտարապետ Ֆ. Լ. Կոնտրիմայի նախագծով կողաշենքերից մեկը դարձել է եկամտաբեր տուն։ 1917 թվականին Գոլիցիններին զրկել են իրենց դաստակերտից[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողաշենքերից մեկը

Նախնական ճարտարապետն անհայտ է, ըստ որոշ տեղեկությունների՝ իտալացի է։ Կառուցված է վաղ կլասիցիզմի ոճով։ Փողոցի կողմից սա երկհարկանի առանձնատուն է, իսկ կենտրոնում՝ ռոտոնդա։ Բակի կողմից նայելիս դա վերին կիսահարկերով և կիսահարկերով համադրված քառահարկ առանձնատուն է։ Բակային տարածությունում տեղակայված են եղել շտեմարանը, ախոռները, լայնարձակ պարտեզը, մարագները և երեք քարե կողաշենքերը։ Շենքի ներսում վեր էր խոյանում շքասանդուղքը, որը տանում էր դեպի սրահաշար, որում գտնվում էին քանդակագործության և նկարչության վարպետների աշխատանքները, այդ թվում՝ Պետրոս I-ի, Ելիզավետա Պետրովնայի, Եկատերինա II-ի դիմանկարները[2]։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր տանը ծնվել և ապրել է իշխան Վլադիմիր Միխայլովիչ Գոլիցինը, որը հետագայում դարձել է Մոսկվայի քաղաքացիական նահանգապետ և քաղաքագլուխ։ Նաև այստեղ ապրել է Սերգեյ Միխայլովիչ Գոլիցինը, որը հայտնի է դարձել «Ողջ մնացածի նոթեր» ստեղծագործությամբ[2]։

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուվալովի-Գոլիցինների քաղաքային դաստակերտն ընդգրկված է անվանի ճարտարապետ Մատվեյ Կազակովի մասնավոր շինությունների ալբոմում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Совета Министров РСФСР № 624 от 04.12.1974
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Городская усадьба Шувалова-Голицыных» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  3. «Городская усадьба Шувалова, XVIII-XIX вв» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.