Ռոտոնդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոտոնդա (այլ կիրառումներ)
Ռադկլիֆի ռոտոնդան Օքսֆորդում

Ռոտոնդա (իտալ.՝ rotonda, լատին․՝ rotundus - բոլորակ), բոլորակ հատակագծով, սովորաբար գմբեթով պսակված կենտրոնակազմ կառույց։ Ռոտոնդայի պարագծով հաճախ տեղադրված են սյուներ։ Ռոտոնդայի ձև ունեն հին հունական թոլոսները, որոշ հին հռոմ․ տաճարներ (օրինակ, Պանթեոնը) և դամբարաններ, մկրտատներ, եկեղեցիներ (հիմնականում՝ ռոմանական ոճի, Վերածննդի ժամանակաշրջանի և կլասիցիզմի ոճի), դահլիճներ, 18-րդ դարից՝ պուրակային տաղավարները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։