Շահեն Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շահեն Հակոբյան
Ծնվել էդեկտեմբերի 6, 1920(1920-12-06)[1][2]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2]
Վախճանվել էօգոստոսի 6, 2007(2007-08-06) (86 տարեկան)
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ (1941) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1951)[1]
Մասնագիտություննկարիչ և բեմանկարիչ
Պարգևներ
ՀայրՀովհաննես Հակոբյան
Շահեն Հակոբյան Վիքիդարանում

Շահեն Հովհաննեսի Հակոբյան (դեկտեմբերի 6, 1920(1920-12-06)[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2] - օգոստոսի 6, 2007(2007-08-06)), հայ թատերական նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1965

Պատմաբան-բանասեր Հովհաննես Հակոբյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից ծնողների հետ տեղափոխվել է Եգիպտոս, այնտեղից՝ Հայաստան։ 1941 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1951 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1944 թվականից սկսած ձևավորել է բազմաթիվ բեմադրություններ։ 1949 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1945-1953 թթ. ղեկավարել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի նկարչական դեկորատիվ աշխատանքները։ Այնուհետև աշխատել է հանրապետության տարբեր թատրոններում, իսկ 1956 թվականից՝ հեռուստատեսության ստուդիայում որպես գլխավոր նկարիչ[3][4]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա նկարչական ձևավորումներով բեմադրվել են՝

  • «Տրուբադուր»
  • «Կարմիր կակաչ»
  • «Երիտասարդ գվարդիա»
  • «Կարինե»
  • «Վենետիկյան երկվորյակներ»
  • «Երիտասարդ գվարդիա»
  • «Տրավիատա»
  • «Սևիլյան սափրիչ»

Հեռուստատեսային բեմադրություններ՝

Նրա նկարչական ձևավորումներից նմուշներ ցուցադրվել են Երևանում, Մոսկվայում, Թբիլիսիում, Բաքվում[5]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Л. Халатян, Шаген Акопян, (буклет), Ереван, 1971г.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
  4. «Շահեն Հակոբյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  5. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 147.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահեն Հակոբյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 74