Շահեդ-136

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահեդ-136
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակթափառող զինամթերք
Երկիր Իրան
ՊատերազմներԵմենի քաղաքացիական պատերազմ, Ռուս-ուկրաինական պատերազմ, Հարձակումներ Աբկայքի և Հուրայսի վրա (2019), Օմանի ծոցի միջադեպ (2021) և Իրանի հարվածները Իսրայելին (2024)
ԱրտադրողԻրանական ավիաարդյունաբերական ընկերություն
Արտադրված էմոտ 100[1]

Շահեդ-136 (պարս.՝ شاهد ۱۳۶, թարգմանաբար՝ վկա) իրանական անօդաչու թռչող սարք է, որը պաշտոնապես շահագործվում է 2021 թվականից, որը նախագծել է HESA ընկերությունը։ Համեմատաբար էժան Շահեդ-136-ը նախատեսված է հակաօդային պաշտպանությունից խուսափելու և նախատեսված է ցամաքային թիրախներին հեռվից գրոհելու համար։ Հարձակման ժամանակ նաև նպատակ ունի սպառել հակաօդային պաշտպանության զինամթերքը։ Անօդաչու թռչող սարքը բացահայտվել է 2021 թվականի դեկտեմբերին՝ հրապարակված կադրերի միջոցով։ Թռիչքի առավելագույն երկարության միջինը 2000 կմ է[2]։

2022 թվականին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման ժամանակ Ուկրաինան և նրա արևմտյան դաշնակիցները մեղադրել են Ռուսաստանին 2022 թվականի սեպտեմբերից «Շահեդ-136» օգտագործելու մեջ, թեև ԱԹՍ-ը վերանվանվել է ռուսերեն «Գերան-2» (ռուս.՝ Герань, թարգմանաբար՝ խորդենի) անվանումով[3][4][5]։ Իրանը բազմիցս հերքել է ուկրաինական պատերազմում օգտագործելու համար Ռուսաստանին զենք տրամադրելը՝ պնդելով, որ ինքը չեզոք է պատերազմում, նման պնդումները անհիմն են և Իրանի դեմ քարոզչական արշավի մաս են կազմում[5][6][7]։

Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռը կտրված, եզրերին կայունացնող ղեկերով դելտայաձև թևեր ունի, որոնք միաձուլված են սավառնակի հիմնակմախքին (ֆյուզելաժ)։ Քթի հատվածին ամրացված է մարտագլխիկ, ինչպես նաև ճշգրիտ հարձակման համար անհրաժեշտ օպտիկա։ Շարժիչը տեղադրվում է ինքնաթիռի հիմնակմախքի հետևի մասում և աշխատեցնում է երկու թևով օդային պտուտակ[2][8]։ Ինքնաթիռի երկարությունը 3,5 մետր է, թևերի բացվածքը՝ 2,5 մետր, թռչում է ժամում 185 կմ/ժ արագությամբ և կշռում է մոտ 200 կիլոգրամ։ Թռիչքի առավելագույն երկարությունը գնահատվում է 1800-ից 2500 կիլոմետրի միջակայքում՝ ապահովելով օդում ազատ դեգերելու հնարավորություն[9] ։

Ինքնաթիռները արձակվում են գրեթե հորիզոնական՝ մի փոքր վերև ուղղված անկյան տակ։ Թռիչքի սկզբնական փուլին օժանդակում են RATO հրթիռները։ Արձակումից անմիջապես հետո հրթիռը դեն է նետվում, ինչից հետո անօդաչու թռչող սարքը թռնում է իրանական արտադրության Mado MD-550 չորս մխոցային շարժիչի օգնությամբ (հնարավոր է փոխակերպված Limbach L550E շարժիչն է, որն օգտագործվում է իրանական այլ անօդաչու սարքերում[10])[11]։ Գործարկման շրջանակի և անօդաչու սարքի շարժունակության պատճառով ամբողջ հանգույցը կարող է տեղադրվել ցանկացած ռազմական կամ առևտրային բեռնատարի հետևի մասում, ինչը հնարավորություն է տալիս «հարվածել և փախնել», ինչն էլ հնարավորություն է տալիս խուսափել հակաքայլերից[12]։

Շահեդ-136-ը արտաքինից նման է ավելի փոքր Շահեդ-131-ին, նա հիմնականում տարբերվում է իր թևերի կայունացուցիչներով, որոնք տարածվում են վեր ու վար, այլ ոչ միայն դեպի վեր՝ ինչպես Շահեդ-131-ի վրա է[13]։ Շահեդ-131-ն ունի պարզ իներցիոն նավարկման համակարգ (INS), գլոբալ տեղորոշման համակարգ` առաջնորդվում է GPS/GLONASS ազդանշաններով։ և որոշակի ռադիոէլեկտրոնային պաշտպանություն, որը կարող է ունենալ նաև Շահեդ-136-ը[14]

Չնայած նշագրման բացակայությանը, ուկրաինացի փորձագետները կարծում են, որ Շահեդ-136-ը, օգտագործում է ամերիկյան Altera ընկերության արտադրած համակարգչային պրոցեսոր՝ Analog Devices մոդուլներ և Microchip Technology-ի LDO չիպեր։ Անորոշ է, թե արդյոք բաղադրիչները քաղաքացիական վաճառքում կա՞ն, թե ոչ[15]։

Թռիչքի ժամանակ Շահեդ-136-ների շարժիչի բարձր ձայնը ակնարկելով հաճախ նրանց անվանում են «մոպեդ» կամ «խոտհնձիչ»,և «դորիտոս»՝ նկատի ունենալով նրանց դելտայաձև ուրվագիծը[16][17]։

Գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Military Watch Magazine ամսագրի՝ Շահեդ-136 նօդաչու սարքերը հատկապես վտանգավոր են հակաօդային պաշտպանության ռադարների և հրետանային համակարգերի դեմ։ Դրանք կարող են դառնալ հակաօդային պաշտպանության ռադարների համար շատ տեսանելի թևավոր և հակառադարային հրթիռներին, համեմատաբար թանկ և մեծ թուրքական և ամերիկյան անօդաչու թռչող սարքերին ավելի էժան այլընտրանք[18]։

Պաշտպանական հետազոտությունների թագավորական համատեղ ինստիտուտի վերլուծաբանները նշել են, որ Շահեդ-136-ը, եռանկյունաձև թևի պատճառով, ունի սթելս տեխնոլոգիայի տարրեր, և դրանց դեմ Ս-300 դասի հակաօդային պաշտպանության համակարգերի օգտագործումը կարող է անարդյունավետ լինել, ինչը կարող է Շահեդ-136-ի օգտագործման ժամանակ հանգեցնել թշնամու «մեծ ռազմական կորուստների»[19]։ Շահեդ-136-ունի նաև պարզ իներցիոն նավիգացիոն համակարգ, հետևաբար, նույնիսկ հաջող ռադիոէլեկտրոնային պայքարի գործողության դեպքում, այն կարող է շարունակել շարժվել դեպի թիրախը ընդունելի ճշգրտությամբ[20]։

Ֆորբսը նշում է, որ իրանական նմանատիպ անօդաչուները ցուցադրել են իրենց արդյունավետությունը Սաուդյան «Արամկո» նավթավերամշակման գործարանի գրոհի ժամանակ Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը շրջանցելու հարցում։ Արդյունքում, Շահեդ-136-ը ստացավ «Արամկոյի մարդասպան» (անգլ.՝ Aramco killer) մականունը։ Բարձր կողմնորոշման ճշգրտությունը ենթադրում է, որ այս անօդաչու սարքերը, հավանաբար, ունեն ինքնավար նավարկման համակարգ (օպտիկական կամ ջերմային), որը միացված չէ գլոբալ տեղորոշման համակարգին[21]։

Ըստ ռազմական վերլուծաբան Բրեթ Ֆրիդմանի՝ Շահեդ-136-ի մոտ 40 կիլոգրամ պայթուցիկ է կրում, մինչդեռ սովորական 155 մմ տրամաչափի M795 հրետանային արկը կրում է 11 կիլոգրամ պայթուցիկ, ուստի մեկ Շահեդ-136 անօդաչու թռչող սարքը մոտ երեք անգամ արդյունավետ է M795 արկից, բայց առանց։ հրետանային արկերին բնորոշ բեկորների հաջորդական մասնատման[22][23]։

Ռազմական փորձագետների կարծիքով՝ անօդաչու թռչող սարքի դեմ հակաօդային պաշտպանության համակարգերի կիրառումը նույնպես արդյունավետ չէ, քանի որ ԱԹՍ-ի արժեքը շատ ավելի էժան է, քան հակաօդային պաշտպանության հրթիռը։ Փորձագետների կարծիքով Շահեդի դեմ կարող են արդյունավետ լինել հակաօդային հրետանային համակարգերը և հատուկ պատրաստված հրաձիգները։ Թեև, հաշվի առնելով Շահեդ-136-ի մոտավոր արժեքը՝ $20,000, նույնիսկ եթե հաջողվի խոցել արձակված 10 անօդաչու թռչող սարքերից 4-7-ը, դրա օգտագործումը դեռ բավականին էժան և արդյունավետ կլինի[20]։

Բացասական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անօդաչու թռչող սարքի թերությունների թվում նշվում է, որ այն աղմկոտ է, տեսողականորեն հեշտ է հայտնաբերվում թիրախին մոտենալիս, այն բավականին դանդաղ է գործում և կարող է խոցվել սպառազինությունների ամբողջ շարքից՝ ներառյալ փոքր և հակաօդային զենիթային զենքերից[24]։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եմենում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Newsweek շաբաթաթերթիի՝ Իրանը Եմենին տրամադրել է Շահեդ-136-ներ, որոնք տեղակայվել են երկրի հյուսիսային Ալ Ջաուֆ շրջանում՝ պատրաստ հարձակում գործելու թիրախների դեմ, որոնք գտնվում են հասանելիության գոտում[25]։

Ուկրաինայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ուկրաինական զինված ուժերի խփած, ռուսական ուժերի կողմից շահագործվող անօդաչու թռչող սարքի մնացորդների լուսանկարում երևում է Շահեդ-136, որոնց վրա գրված է ռուսերեն՝ Գերան-2[9][8][26]։ Այս պատերազմում Շահեդ-136-երն օգտագործվել են 2022 թվականի սեպտեմբերից և ուղղված են եղել Խարկովի մարզում մարտադաշտում գտնվող օբյեկտներին։ Հետագայում անօդաչու թռչող սարքերը կիրառվել են էներգետիկ օբյեկտների, Ուկրաինայի քաղաքացիական նյութատեխնիկական ենթակառուցվածքի վրա[27], ինչպես նաև բնակելի տարածքների վրա հարձակվելու համար, ինչը հանգեցրել է քաղաքացիական զոհերի[28][29][30]։

Իրաքյան Քուրդիստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը օգտագործել են «Շահեդ 136» անօդաչու թռչող սարքը Իրաքյան Քուրդիստանի շրջանում քրդական անջատողական խմբավորման շտաբի վրա հարձակումների ժամանակ[31]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահեդ-136-ի արձակումը որպես բեռնատար քողարկված ավտոմեքենայից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.militaryfactory.com/aircraft/detail.php?aircraft_id=2520
  2. 2,0 2,1 «HESA Shahed-136». militaryfactory.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. «Russia-Ukraine war News: Ukraine to reduce Iran embassy presence over Russia drone attacks». Al Jazeera. 2022 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. Hird, Karolina; Bailey, Riley; Mappes, Grace; Barros, George; Kagan, Frederick W. (2022 թ․ հոկտեմբերի 12). «Russian Offensive Campaign Assessment, October 12». Institute of the Study of War. Russian Offensive Campaign Assessment. Washington, DC. Institute of the Study of War. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. 5,0 5,1 Motamedi, Maziar. «Iran says ready to talk to Ukraine on claims of arming Russia». www.aljazeera.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. «Iranian foreign ministry spokesman reacts to some claims about shipment of arms including military drones by Iran to Ukraine». en.mfa.ir (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. Raine, Niamh Kennedy,Negar Mahmoodi,Ivana Kottasová,Andrew (2022 թ․ հոկտեմբերի 16). «Iran denies supplying Russia with weapons for use in Ukraine». CNN (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. 8,0 8,1 «Military Watch Magazine». militarywatchmagazine.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. 9,0 9,1 &NA; (2005-07). «Peripheral arterial disease». էջ 18. doi:10.1097/00152258-200507000-00002. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  10. «(s) Uae-Based Intermediary Working to Supply Iranian Entity with German-Origin Uav Engines». 2008 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 16-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  11. «Shahed-136: іранські дрони-камікадзе, які видають звук "мопеда" та вибухають у вказаній точці». ТСН.ua (ուկրաիներեն). 2022 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 16-ին.
  12. Chacko, Joseph P. (2022 թ․ սեպտեմբերի 19). «HIMAR killer Iranian Shahed-136 killer drone better than Turkish Bayraktar TB2 UAV». Frontier India (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
  13. Binnie, Jeremy (2022 թ․ սեպտեմբերի 29). «Ukraine conflict: Details of Iranian attack UAV released». Janes. IHS. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 21-ին.
  14. «Not Only Shahed-136: a Detailed Study of Another Iranian Shahed-131 Kamikaze Drone Used by Russia». Defense Express. Kyiv. 2022 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 21-ին.
  15. «An Advanced Radio Communication Device on American Processors Found in the Shahed-136». Defense Express. Kyiv. 2022 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 19-ին.
  16. «What are 'kamikaze' Shahed drones and how do they work?». Independent.ie. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 20-ին.
  17. «Ukraine Situation Report: Iranian Officials Admit To Selling Russia Ballistic Missile». MSN. 2022 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 20-ին.
  18. Military Watch Magazine. «First Look at Ukrainian Artillery Destroyed By Iranian Built Drones: Shahed 136 Already a Major Help to Russia's War Effort». militarywatchmagazine.com. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 12-ին.
  19. Republic World. «All about the Iranian Kamikaze drone 'Shahed-136' Kyiv accuses Russia of using | EXPLAINED». Republic World (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  20. 20,0 20,1 «Украина против "Шахедов": как недорого и эффективно бороться с дронами-камикадзе?». BBC News Русская служба (ռուսերեն). 2022 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 20-ին.
  21. David Hambling. «Russia Is Now Using Iranian 'Swarming' Attack Drones In Ukraine — Here's What We Know». Forbes (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 12-ին.
  22. «Institute for the Study of War». Institute for the Study of War (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  23. «https://twitter.com/ba_friedman/status/1581983901815558145». Twitter (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  24. «Украина против "Шахедов": как недорого и эффективно бороться с дронами-камикадзе?». BBC News Русская служба (ռուսերեն). 2022 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 20-ին.
  25. «Exclusive: Iran Deploys 'Suicide Drones' in Yemen As Red Sea Tensions Rise». Newsweek (անգլերեն). 2021 թ․ հունվարի 13. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
  26. Dangwal, Ashish (2022 թ․ հուլիսի 12). «1st Air Force With Laser Weapons? F-22-Developer Equips US Air Force With LANCE DEWs For Its Fighter Jets». Latest Asian, Middle-East, EurAsian, Indian News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
  27. Sebastien Roblin (2022 թ․ հոկտեմբերի 21). «Iran's Shahed-136 Kamikaze Drone: Everything You Need To Know». 19FortyFive (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 21-ին.
  28. Jack Buckby (2022 թ․ հոկտեմբերի 17). «We Have Video: Russia Is Using Iran's Kamikaze Drones to Strike Ukraine». 19FortyFive (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 20-ին.
  29. Peter Suciu (2022 թ․ հոկտեմբերի 10). «Russia Using Iran's 'Kamikaze' Drones to Target Ukrainian Cities». 19FortyFive (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 20-ին.
  30. Sebastien Roblin (2022 թ․ հոկտեմբերի 12). «Russia May Order 2,400 Iranian Kamikaze Drones to Attack Ukraine». 19FortyFive (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 20-ին.
  31. «VIDEO: Moment when Shahed-136 drone hits terrorists bases». Mehr News Agency (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 5-ին.