Նինա Պիգուլևսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինա Պիգուլևսկայա
Нина Пигулевская
Ծնվել էհունվարի 1 (13), 1894[1][2] կամ հունվարի 13, 1894(1894-01-13)[1]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 17, 1970(1970-02-17)[1][2] (76 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Ռուսաստանի ազգային գրադարան, Scientific Library of St. Petersburg State University?, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելյան ձեռագրերի ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ և Ռուսաստանի ազգային գրադարան[2]
Գործունեության ոլորտպատմություն և արևելագիտություն
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԲեստուժևյան դասընթացներ (1918)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[3] և ռուսերեն[4]
Եղել է գիտական ղեկավարԵլենա Մեշչերսկայա
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Նինա Վիկտորովնա Պիգուլևսկայա (ռուս.՝ Нина Викторовна Пигулевская, հունվարի 1 (13), 1894[1][2] կամ հունվարի 13, 1894(1894-01-13)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 17, 1970(1970-02-17)[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, բյուզանդագետ, արևելագետ, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1946), Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր։

Ավարտել է Բեստուժևյան կուրսերը (1918), 1922 թ.՝ Պետրոգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Ուսումնասիրությունները վերաբերում են Բյուզանդիայի, Իրանի, Ասորիքի, Մերձավոր Արևելքի, Արաբիայի հասարակական տնտեսական հարաբերությունների, գրականության և աղբյուրագիտության խնդիրներին, շոշափել է նաև հայագիտության հետ կապված հարցեր։ 1952 թ. ընտրվել է Ռուսաստանի Պաղեստինյան ընկերության փոխնախագահ և նշանակվել նրա օրգան «Պալեստինսկի սբորնիկ»-ի (Палестинский сборник) պատասխանատու խմբագիր։ 1960 թ. ընտրվել է ֆրանսիայի «Ասիական ընկերության» անդամ։ Պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 289