Աղբյուրագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աղբյուրագիտություն, գիտության օժանդակ ճյուղ, որը մշակում է պատմական աղբյուրների հետազոտման մեթոդները։ Աղբյուրների ծագման հարցերը պարզաբանելու համար (ճշգրտություն, ժամանակ, տեղ, նախնական բնագիր, հեղինակ ևն) մեծ նշանակություն ունի արտաքին կողմի քննությունը, ինչպես նաև աղբյուրների դերը հաստատող մեկնաբանությունը (իմաստ, թեմա, խնդիրներ)։ Ներքին կողմի քննությունը բացահայտում է աղբյուրների բովանդակությանը (ճշգրտություն, լիարժեքություն ևն)։ Աղբյուրագիտություն օգտագործում է նաև պատմական գիտության այլ ճյուղերի (հնագիտություն, արձանագրսւգիտություն, պատմական չափագիտություն ևն) տվյալները։

Հայաստանում աղբյուրագիտական աշխատանքներ են կատարվում Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում, Հայաստանի ԱԳԱ պատմության, Մ. Աբեղյանի անվան գրականության, հնագիտության և ազգագրության ինստիտուտներում, Երևանի պետական համալսարանի ամբիոններում, հանրապետության արխիվային հիմնարկներում։ Աղբյուրագիտական աշխատանք է կատարվում նաև սփյուռքում (Վենետիկ, Վիեննա, Երուսաղեմ և այլուր)։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղբյուրագիտություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 250