Նիղդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նիղդե
թուրքերեն՝ Niğde
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզՆիղդեի մարզ
Մակերես2 302,99 կմ²
ԲԾՄ1229 մետր
Պաշտոնական լեզութուրքերեն
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն118 186 մարդ (2012)
Ազգային կազմթուրքեր
Կրոնական կազմիսլամ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Փոստային դասիչ51000
Պաշտոնական կայքnigde.bel.tr
Նիղդե (Թուրքիա)##
Նիղդե (Թուրքիա)

Նիղդե[1] (թուրքերեն՝ Niğde — արտասանվում է «Նիյդե»), քաղաք Թուրքիայի հարավային մասում, Նիղդեի մարզում։ 2012 թվականի տվյալներով կազմում է 118 186 մարդ, իսկ արվարձանային գյուղերի հետ միասին՝ 99 308: Կենտրոնի բարձրությունը կազմում է 1300 մետր։

Քաղաքը շրջապատված է Մելենդիզ և Պոզանտի հրաբխային լեռներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիղդեի ժամանակակից տարածքը գտնվել է առևտրային ճանապարհների խաչմերուկում, այդ իսկ պատճառով տեղանքը ունի հարուստ պատմություն։ Նիղդեի մարզում է գտնվում նեոլիթյան Թեփեջիք Չիֆթլիք բնակավայրը[2]։ Տարածաշրջանը տարբեր ժամանակաշրջաններում եղել է տարբեր երկրների տարածքներում՝ Խեթական պետության, Ասորեստանի, Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության, Մեծ Հայքի, Հռոմեական կայսրության, Բյուզանդական կայսրության և Օսմանյան կայսրության։ 13-րդ դարի սկզբին այն եղել է Անատոլիայի ամենամեծ քաղաքներից մեկը։

Մինչ 1923 թվականը, բնակչության զգալի մասը կազմել են հույները։

Քաղաքում է ծնվել հույն հայտնի մտածող Պրոդրոմոս Բոդոսակիսը (1891—1979):

1950- 1960-ական թվականներին Նիղդեն վերաբնակեցվել է Բուլղարիայից և Հունաստանից ներգաղթած թուրքերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 252.
  2. Kılınç G. M. et al. The Demographic Development of the First Farmers in Anatolia, 2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիղդե» հոդվածին։