Նադեժդա Մանդելշտամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նադեժդա Յակովլևնա Մանդելշտամ (Надежда Яковлевна Мандельштам, Հոկտեմբերի 31, 1899, Սարատով - Դեկտեմբերի 29, 1980, Մոսկվա), ռուս գրող, հուշագիր, լեզվաբան և ուսուցչուհի, Օսիպ Մանդելշտամի կինը։

Սովորել է Կիևյան գիմնազիաներից մեկում, իր ապագա ամուսնուն հանդիպել է 1919 թ.: Ամուսնու ձերբակալությունից հետո ուղեկցել է նրան Չերդին և Վորոնեժ։

Ամուսնու մահից հետո իրեն նվիրում է նրա ժառանգության պահպանությանը, հաճախ փոխում է բնակատեղին, անգիր է սովորում Մանդելշտամի մեծ թվով գործեր - դրանք փրկելու նպատակով։ 1940-ականներին պաշտպանում է թեկնածուական թեզ։ 1960-70 թթ. գրում է իր նշանավոր հուշերը, «Երրորդ գրքում» նկարագրում իր և ամուսնու այցելությունը Ղարաբաղ, Շուշիի ջարդերի հետևանքները և իր տեսածները։

Բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին նրա հուշերն անվանել է 20-րդ դարի մեծագույն գործերից մեկը։

Մտերիմ է եղել Աննա Ախմատովայիհետ։