Մուրադ Ամիրխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Մուրադ Ամիրխանյան
Ծնվել էհուլիսի 6, 1974(1974-07-06)[1] (49 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Հայաստան և  Ֆրանսիա
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունՓարիզի Նորմալ երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտությունօպերային երգիչ

Մուրադ Ամիրխանյան, Ադամ Բարրո (հուլիսի 6, 1974(1974-07-06)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1], այժմ՝ Գյումրի), հայ օպերային երգիչ։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրադ Ամիրխանյանը ծնվել է 1974 թվականի հուլիսի 6-ին՝ Լենինականում (այժմ՝ Գյումրի)։

1998 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Մարիաննա Հարությունյանի երգեցողության դասարանը։ 2000 թվականին ավարտել է ասպիրանտուրան։ 2001թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ 2004 թվականին բարձրագույն դիպլոմով ավարտել է Փարիզի բարձրագույն երաժշտական դպրոցը։ 2006 թվականին Փարիզի Սկոլա Կանտորումը (ուսուցիչ` Աննա Մարիա Բոնդին) նրան շնորհել է վարպետության բարձրագույն դիպլոմ։ 2007 թվականին արժանացել է նաև Սկոլա Կանտորումի մեներգչի բարձրագույն դիպլոմի։ Զուգահեռաբար հետևել է Ժոզե Վան Դամի, Ֆրանսուա Լը Ռուի, Չեչիլիա Բարտոլիի և Գաբրիել Բաքյեի վարպետության դասերին։

Ունի ընդարձակ ձայնածավալ, որը բասի ամենաթավ նոտաներից հասնում է մինչև բարիտոնի բարձր հնչյունները։ Դարձել է մի շարք միջազգային մրցույթների առաջին մրցանակների դափնեկիր։ 2001 թվականից ելույթներ է ունեցել Ֆրանսիայում (Կորտո դահլիճ, Բուրգունդական Երաժշտական փառատոն և այլն), Իտալիայում (Հռոմի Սուրբ Պետրոսի մայր տաճար), Հոլանդիայում, Գերմանիայում, եվրոպական այլ երկրներում, Եգիպտոսում ու Հարավային Կորեայում։ Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո»-յի կինոտարբերակում կատարել է Սպարաֆուչիլեի դերերգը (տեսասկավառակը՝ 2003 թ.), «Սամսոն և Դալիլա»-յում նկարահանվել է Աբիմելեքի դերում (տեսասկավառակը՝ 2007 թ.): 2008 թ. Քլամարում խաղացել է Դոն Պասկուալեի դերը Գաետանո Դոնիցետտիի համանուն օպերայում, Դոմինիկ Սուրիսի գլխավորությամբ, ինչպես նաև Վալենսիայում (Իսպանիա)` Կլաուս Սալմանի գլխավորությամբ։ Խաղացել է նաև Կոմանդորի դերը Դոն Ջովաննի օպերայում` Դավիդ Լեվիի (Հոլանդիա) գլխավորությամբ։ 2010 թ. Աթենքում ներկայացրել է Իսմենորի դերը Կամպրայի «Տանքրեդ» օպերայում, Փարիզում` Բարթոլոյի դերը Պեզիելոյի «Սևիլյան սափրիչը» օպերայում։ Եվրոպական հյուրախաղերի ժամանակ հանդես է եկել Զեյսլի «Եբրաերեն ռեքվիեմը», Փարիզում ներկայացրել է Բրամսի ռեքվիեմը Տրինիտեյի եկեղեցում։ Թողարկել է «Հայկական հոգևոր երգեր» ձայնասկավառակը երգեհոնի նվագակցությամբ Քվանտումում։ 2011 թ. Ավինյոնի փառատոնի ժամանակ ցուցադրվել է Ադոլֆ Հասսեի «Լարինդան և Վանեսիոն» կատակերգական օպերան[2]։ Մասնակցել է նաև Մարեի փառատոնին։ Լույս է տեսել Ժ. Թիոլեի «Պիանո մա նոն սոլո» գիրքը։ Անսիում մասնակցել է Երաժշտական հաճույք փառատոնին։ Փարիզում լույս է տեսել հատընտիր հոգևոր երգերի հավաքածուն, որը կրում է «Ավե Մարիա» խորագիրը։ Ծիծեռնակաբերդում Ադամ Բարրոյի կատարմամբ՝ Մանուկ Հարությունյանի նորաստեղծ «Մանջութ» լարային նվագարանի նվագակցությամբ՝ հնչել է Կաչչինի «Ավե Մարիա» և Կոմիտասի «Տեր ողորմեա» ստեղծագործությունները[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://wikivisually.com/wiki/Mourad_Amirkhanian
  2. Ավինյոնի փառատոն
  3. «Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.