Մովսես Պչաքճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մովսես Պչաքճյան
արմտ. հայ.՝ Մովսէս Պչաքճեան
Ծնվել էհուլիսի 11, 1940(1940-07-11)[1]
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Վախճանվել էհոկտեմբերի 17, 2016(2016-10-17) (76 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 12-րդ շրջան, Փարիզ[1]
Մասնագիտությունգրող և արձակագիր
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԿրթասիրաց վարժարան, Կարեն Եփփե ազգային ճեմարան և Դամասկոսի համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԴամասկոսի համալսարան, Այգ, Բագին և Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Փարիզ)
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Մովսես Պչաքճյան (հուլիսի 11, 1940(1940-07-11)[1], Հալեպ, Սիրիա - հոկտեմբերի 17, 2016(2016-10-17), Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ[1][2]), սփյուռքահայ գրող, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունը ստացել է Կրթասիրաց վարժարանում։ Ապա հաճախել է «Կարեն Եփփե» ազգային ճեմարան, որի արաբական բակալավրիատի դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո ստացել է մասնագիտական կրթություն Դամասկոսի համալսարանում։ Ուսումնասիրել է անգլերենի և անգլիական գրականության ճյուղերը։

Ուսանողական տարիներին էլ կատարել է գրական առաջին փորձերը՝ տպագրվելով ճեմարանի «Պարման» և «Ծիլեր» պարբերաթերթերում։ Յոթ տարի հայոց լեզու և անգլերեն է դասավանդել նույն հաստատությունում։

1970 թվականին տեղափոխվել է Բեյրութ, որտեղ աշխատել է իբրև ճամփորդական գրասենյակի տնօրեն։ Այնուհետև աշխատել է Հալեպի «Արևելք» և Բեյրութի «Այգ» օրաթերթերում, ավելի ուշ` 1970-ական թվականներին՝ «Բագին» գրական ամսագրում։

1972 թվականին թարգմանաբար հրատարակել է Էրիկ Սիգալի «Սիրո պատմություն» վիպակը, 1973 թվականին՝ «Անկարելի կարելին» թատերակը, իսկ 1975 թվականին «Բարև՛, Հայաստան» հատորը[3]։

1976 թվականից բնակություն էր հաստատել Ֆրանսիայում (Փարիզ

Պաշտոնավարել է Փարիզի Սուրբ Հովհաննես եկեղեցում` որպես դիվանապետ։

Վերջին տարիներին աշխատում էր նոր գործերի` պատմվածքների, վեպի, թատերակների վրա։ Նրա գրքերից մի քանիսը հրատարակվել են Հայաստանում։

Կյանքի վերջին օրերին առողջական խնդիրներ է ունեցել և տեղափոխվել է հիվանդանոց։ Մահացել է Լիոնում` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին։

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին Պչաքճյանի «L’Imprevu» («Անկանխատեսելին») պատմվածքը ճանաչվել է Համազգային մշակութային միության «Բագին» գրական հանդեսի տարվա լավագոյն արձակ ստեղծագործություն։

1990 թվականին նրա «Ծիծեռնակները պիտի չսարսափին խրտուիլակներէն» վեպին շնորհվել է Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակ[4]։

2009 թվականին Պչաքճյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, իսկ 2010-ին` Հայաստանի գրողների միության կողմից՝ «Գրական վաստակի համար» մեդալով[5]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անցողիկը Ու Անժամանցելին»
  • «Մինչեւ Վերջինը Արեւներուն»
  • «Աշխարհահայեաց Պատուհան»
  • «Լուսաւոր Աչքերով Օտարականը»
  • «Վարագոյրը Իջնելէ Առաջ»
  • «Խմելով Քաղաքը»
  • «Անկատար Վերծանումներ»
  • «Լուացք Փռուած Տանիքի Վրայ»
  • «Անկարելի Կարելին»[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Fichier des personnes décédées
  2. «Կյանքից հեռացել է ֆրանսահայ գրող Մովսես Պչաքճեանը». Վերցված է 2016 Հոկտեմբեր 19-ին.
  3. Մինաս Թէօլէօլեան, Դար մը գրականութիւն, հ. Բ (Բ հրատարակութիւն), Հալէպ, 1982, էջ 539-540 — 664 էջ։
  4. «Մովսէս Պչաքճեան». Վերցված է 2016 Հոկտեմբեր 19-ին.
  5. 5,0 5,1 «Ոչ Եւս Է Գրագէտ Մովսէս Պչաքճեան». Վերցված է 2016 Հոկտեմբեր 19-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]