Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Փարիզ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի |
|
|---|---|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Դավանություն | |
| Թեմ | Ֆրանսիայի թեմ |
| Հոգևոր կարգավիճակ | գործող |
| Ներկա վիճակ | լավ |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապետ(ներ) | Ալեքսանդր Մանթաշեվ |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 1904 |
Փարիզի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (ֆր.՝ Cathédrale arménienne de Saint-Jean-Baptiste) կառուցվել է 1904 թ. 20-րդ դարի խոշորագույն հայ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի միջոցներով, ֆրանսիացի ճարտարապետ Ալբեր Դեզիրե Գիլբերտի նախագծով։
Եկեղեցին գտնվում է համար 15 Ժան Գուժոն փողոցում՝ Փարիզի 8-րդ շրջանում Ելիսեյյան դաշտերի հարևանությամբ։ Եկեղեցու կառուցման համար անհրաժեշտ տարածքը գնելու համար հայ բարերարը վճարել է այն ժամանակների համար աստղաբաշխական մի գումար՝ 450 հազար ֆրանկ։