Մոնղոլական խածկտիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնղոլական խածկտիկ
Մոնղոլական խածկտիկ
Մոնղոլական խածկտիկ
Մոնղոլական խածկտիկ (արու)
Մոնղոլական խածկտիկ (արու)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Վերնակարգ Neoaves
Կարգ Ճնճղուկազգիներ (Passeriformes)
Ընտանիք Սերինոսազգիներ (Fringillidae)
Ենթաընտանիք Carduelinae
Ցեղ Անապատային խածկտիկ (Bucanetes)
Տեսակ Մոնղոլական խածկտիկ (B. mongolicus)
Միջազգային անվանում
Bucanetes mongolicus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Մոնղոլական խածկտիկ (լատին․՝ Rhodophechys mongolica), սերինոսազգիների ընտանիքին պատկանող բնադրող-չվող թռչուն։ Մարմնի երկարությունը 13 սմ է, թևերի բացվածքը՝ 25,5-27,5 սմ։ Ընդհանուր գունավորումը դարչնավուն է, կտուցը՝ հաստ, դեղնավուն։ Հասունի թևերի ծածկողները, թափահարողները և պոչի հիմքը վարդագույն ու սպիտակ հատվածներով են։ Արուի գլուխը, վիզը, մարմնի կողքերը և գոտկատեղը վարդագույն են։ Էգն ավելի խամրած է, վիզը, մարմնի կողքերը և գոտկատեղը՝ սովորաբար առանց վարդագույնի։ Երիտասարդն ավելի դարչնագույն ու ավելի դեղնամոխրագույն, քան էգը, առաջնային փետուրների երիզները՝ դարչնագույն՝ վարդագույն երանգով։ Երկրորդայինները սպիտակավուն հատվածով են։ Կտուցը մոխրավուն-դեղին է։ Բնակվում է նոսր բուսականությամբ, չոր, քարքարոտ լեռնալանջերին։ Սնվում է սերմերով, միջատներով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հարավային Թուրքիաում, դեպի արևելք՝ Հարավային Կովկասով, Հյուսիսային Իրանով, Կենտրոնական Ասիայով մինչև Գոբի անապատը։ Հայաստանում բնադրավայրը հայտնաբերված է Արարատի մարզի Վեդի քաղաքի շրջակայքում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում չվող տեսակ է, բնադրավայրում հանդիպում է ապրիլից մինչև սեպտեմբեր։ Բնադրում է Ժայռերի ճեղքերում, մեծ քարերի կույտերում։ Ձվադրում է ապրիլի երկրորդ կեսերին՝ դնելով 3-8, ավելի հաճախ՝ 4-6 ձու։ Զարգացումը տևում է 11-14 օր[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։

Խիստ սակավաթիվ գաղութային տեսակ է՝ մասնատված և ոչ ամենամյա բնադրմամբ։

Վտանգման հիմնական գործոններից են փոքր թվաքանակն ու տնտեսական գործունեության արդյունքում ապրելավայրերի փոփոխումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնղոլական խածկտիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնղոլական խածկտիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։